Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ Է ՔԱՆԴԵԻՆ ՄԻՆՉԵՎ ՀՈԴՎԱԾԸ

Մայիս 24,2002 00:00

ՊԵՏՔ Է ՔԱՆԴԵԻՆ ՄԻՆՉԵՎ ՀՈԴՎԱԾԸ «Առավոտ» օրաթերթի 10.05.02թ. համարում հրապարակված «Բենզալցակայանն ու խորովածանոցը՝ կողք-կողքի» հոդվածի վերաբերյալ հայտնվում է. Երեւանի քաղաքապետի որոշմամբ «Աֆան» ՍՊԸ-ին Եր. Քոչարի եւ Քաջազնունու փողոցների հատման մասի հարեւանությամբ հատկացվել է 350 քմ մակերեսով հողատարածք՝ ավտոտեխսպասարկման կայան կառուցելու համար, սակայն առանց համապատասխան թույլտվության եւ ճարտարապետահատակագծային առաջադրանքի՝ տեղում կառուցվել է բենզալցման կայան, որով խախտվել են ՔՊ ինժեներատեխնիկական միջոցառումները եւ շինարարական նորմերն ու պահանջները, ինչպես նաեւ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջները։ Հաշվի առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի, Երեւանի արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության վարչության, ՀՀ հրշեջ պահպանության վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների պահպանության ինքնուրույն ռազմականացված թիվ 10 հրշեջ մասի գրությունները եւ ղեկավարվելով ՀՀ նախագահի «Երեւան քաղաքում պետական կառավարման մասին» հրամանագրի, ՀՀ կառավարության «ՀՀ քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողություն իրականացնելու կարգ սահմանելու մասին» որոշման եւ Երեւանի քաղաքապետի «Երեւան քաղաքում ապօրինի հողօգտագործման եւ ապօրինի շինարարության կանխման եւ վերացման մասին» որոշման պահանջներով, մինչեւ վերը նշված հոդվածի հրապարակումը Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից Երեւանի քաղաքապետին ներկայացվել է «Աֆան» ՍՊԸ-ի կողմից Եր. Քոչարի թիվ 9 շենքի դիմացի հատվածում ապօրինի կառուցված շինությունը քանդելու մասին որոշման նախագիծ, որը ստորագրվել է քաղաքապետի կողմից։ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել