Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ

Մայիս 23,2002 00:00

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ Այսօր պետությունը տեր չի կանգնում ժողովրդավարական արժեքներին, եւ ուրեմն պետք է ժողովուրդը հոգա անկախության տարիներին ձեռք բերած ամենալուրջ արժեքի՝ ազատ խոսքի մասին: Ազատ մամուլի անկախությունն ու ազատությունը լիարժեք ապահովելու համար ստեղծվել է «Խոսքի ազատության աջակցության հիմնադրամ»: Հիմնադրամի նպատակն է պաշտպանել առանց այն էլ քիչ մնացած անկախ լրատվամիջոցներին: Հիմնադրամի գործադիր տնօրենն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ «Տարեգիր» էլեկտրոնային օրաթերթի գլխավոր խմբագիր Վասակ Դարբինյանը, անդամներ՝ «Ա1+» հ/ը նախագահ Մեսրոպ Մովսեսյանը, «Առավոտ» օրաթերթի գլխ. խմբագիր Արամ Աբրահամյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխ.խմբագիր Նիկոլ Փաշինյանը, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը, «Հետաքննող լրագրողների ասոցիացիայի» նախագահ Էդիկ Բաղդասարյանը, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը եւ նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը: «Այբ-Ֆե» Այս հիմնադրամի միջոցներն առաջին հերթին տրամադրվելու են «Ա1+»-ին եւ «Նոյյան Տապանին», որոնց աշխատակազմը պետական մարմինների միջամտությամբ՝ մասամբ զրկվեց գործելու հնարավորությունից։ Հետագայում հիմնադրամի միջոցները կտրամադրվեն այլ լրատվամիջոցների եւս, որոնք կունենան աջակցության կարիք։ Կոչ ենք անում բոլոր նրանց, ում համար թանկ է խոսքի ազատությունը եւ կարեւոր, որ վերոհիշյալ հեռուստաընկերությունները մինչեւ իրենց համար դժվարին այս ժամանակների հաղթահարումը պահպանեն իրենց աշխատակազմը՝ թեկուզ համեստ լումա ներդնեն այս հիմնադրամում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել