Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԳԵՔ ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Մայիս 22,2002 00:00

ՀԱՐԳԵՔ ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ Վանաձորի տեղական հեռուստատեսություններում արդեն արատավոր սովորույթ է դարձել՝ գովազդի, մահազդի կամ հայտարարության միջոցով ընդհատել իրենց իսկ հեռուստատեսության կապի միջոցով վերահեռարձակվող «դրսի» (HTB, «Արմենիա») ուղիղ հեռուստառեպորտաժները։ Մի պահ հարցին նայենք ոչ այն տեսանկյունից, թե որքանով է պարտավորված տեղական հեռուստաստուդիան պատշաճ տեսքով վերահեռարձակել «դրսի» հաղորդումները. պարզապես տարրական էթիկայի հարց է։ Եթե դուք վերահեռարձակում եք «դրսի» հաղորդումը՝ հեռուստադիտողի շահերից ելնելով (եւ ոչ թե եթերաժամը «լցնելու» նպատակով), ապա պետք է մտածեք հաղորդումը հավուր պատշաճի, ամբողջական տեսքով հեռուստադիտողին հասցնելու մասին։ Չէ՞ որ հաղորդումը (տեղեկատվություն, գեղարվեստական կինոնկար) կեսից ընդհատելուց եւ 5-10 րոպե գովազդից հետո (որի ընթացքում տվյալ հաղորդումը, փաստորեն, շարունակվում է, բայց ոչ վանաձորցիների համար) հեռուստադիտողն այլեւս չի կարող իմանալ, թե այդ ընթացքում ինչ եղավ, ինչ չեղավ։ Հաճախակի են «ներխուժումները» «Արմենիա» հեռուստատեսության հաղորդումների ընթացքում։ Դրանք մշտապես հիշեցնել են տալիս, որ «Արմենիան» Վանաձորի «Մ-5» մետրային հաճախականությամբ գործող հեռուստատեսության «տնվորն» է։ Հարգեք հեռուստադիտողի իրավունքները եւ տեղական գովազդները տեղադրեք տեղական հաղորդումների ընթացքում։ Կամ՝ եթե ընդմիջում եք «դրսի» հաղորդումը, ապա ընդմիջեք միայն գովազդի համար հատկացված պահերին՝ առանց հաղորդումներն աղավաղելու կամ աղճատելու։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել