Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԱԲ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԷԻՆ»

Մայիս 22,2002 00:00

«ԱՐԱԲ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԷԻՆ» «Միջին Արեւելքում հայեցին ավելի է պահպանված, քան այլուր։ Եվ եթե այստեղ, Աստված մի՛ արասցե, ձուլման վտանգ լինի, ուրեմն մնացած «ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՊՃԵՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ» «Մամուլի ազգային ակումբը որեւէ քաղաքական հոսանքի եւ ուժի ազդեցության տակ երբեք չի եղել։ Անկախության պահպանումը մեր մեծագույն ձեռքբերումն է, ինչի համար վճարում ենք մեր ֆինանսական բարդ իրավիճակով»,- ՄԱԱ-ի հիմնադրման 5-րդ տարեդարձի առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը։ Նա տեղեկացրեց, որ ոչ մի միջազգային կազմակերպությունից «որեւէ դրամաշնորհ, նույնիսկ ցենտ չստացած» ՄԱԱ-ն իր գոյության 5 տարիների ընթացքում կազմակերպել է 145 հանդիպում (չհաշված հոբելյանականը), այդ թվում 78-ը՝ «Հրատապ թեմա», 5-ը՝ «Աշխարհը եւ մենք», 11-ը՝ «Տնտեսական ուղեծիր», եւս 11-ը՝ «Հայաստանը եւ ընտրությունները», 7-ը՝ «Սփյուռք» եւ 16-ական հանդիպում՝ «ԶԼՄ-ները եւ ժողովրդավարությունը» եւ «Հոգեւոր Հայաստան» ծրագրի շրջանակներում։ Ըստ նրա, իրենց հանդիպումների նպատակներից մեկն էլ եղել է տեղեկատվական դաշտի մատչելիությանը նպաստելը։ ՄԱԱ-ի անդամները հատկապես առանձնացնում են տեղեկատվության ազատությանը, «ԱրմենՏելի» հիմնախնդրին, ղարաբաղյան հակամարտությանը եւ հարկային դաշտին նվիրված իրենց քննարկումները։ Ն. Մկրտչյանը հիշեց նաեւ այն, որ ՄԱԱ-ի հիմնադրվելուց անմիջապես հետո նրա անդամները ինչպես են 97-ին հանդիպել ԼՂՀ-ի այն ժամանակվա արտգործնախարար Ա. Ղուկասյանի հետ կամ 99-ի հոկտեմբերին այցելել Ջավախք։ Ն. Մկրտչյանը փաստեց, որ այն հասարակական-քաղաքական գործիչները եւ պաշտոնատար անձինք, ովքեր այլ բնագավառներում ու այլ դաշտում ավելի փակ ու պասիվ են եղել հայտարարություններ անելիս, իրենց մոտ ավելի կոշտ, նույնիսկ «պատմական» նշանակություն ունեցող հայտարարություններով են հանդես եկել. «Այստեղ են արված եղել կոմպլեմենտարիզմի, կամ Ռ. Քոչարյանի վարչապետ եղած ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի նիստի մասին եղած հայտարարությունները»։ ՄԱԱ-ի շարունակ տեղից-տեղ հանգրվանելը (սկսել են Արմենպրեսի մամլո սրահից, տեղափոխվել ՄԱԿ-ի տեղեկատվության սրահ եւ այլն), ըստ ակումբի նախագահի, պատճառ ուներ. նորաստեղծ ակումբին չէին կամենում տարածք տրամադրել կամ հյուր լինել։ Ի դեպ, նրանց առաջին հյուրը Վ. Մանուկյանն է եղել։ Ն. Դիլբարյանը ներկայացնելով ՄԱԱ-ի անցած ուղին, մամուլի համար ամենաբարենպաստ ժամանակ համարեց 1998 թվականը, երբ «նոր էր տեղի ունեցել իշխանափոխությունը, եւ գրեթե բոլոր քաղաքական ուժերը փորձում էին կայանալ, դրա համար էլ մամուլի դաշտը ազատ էր։ Ճնշման լծակներ դեռեւս չէին ձեւավորվել, որովհետեւ իշխանափոխությունից հետո նախորդ իշխանությունը զրկվել էր իր մեծ լծակներից, իսկ նորը փորձում էր լծակներ ու աջակցություն ձեռք բերել»։ Ն. Դիլբարյանը անդրադարձավ նաեւ ՄԱԱ-ի նախաձեռնությամբ Ռ. Քոչարյանին «Մամուլի թշնամի» տիտղոսը շնորհելու հետեւանքներին ու այդ կապակցությամբ նախագահի տված գնահատականին. «Նախագահը շեշտել է, որ ՄԱԱ-ն ոչ թե լրագրողական դիրքերից է հանդես գալիս, այլ կուսակցական, ընդդիմադիր, դրա համար նախագահը մեզ չի տեսնում լրատվական դաշտում, ինչը մեծ սխալ էր։ Այդպիսով, երկխոսության եւ խնդիրները համատեղ քննարկելու դուռ է փակում»։ Ն. Մկրտչյանն էլ հիշեց, որ 1998թ., երբ Ռ. Քոչարյանն իրենց հյուրն էր, ակումբի վրա ինչպես էր ճնշում եղել այն ժամանակ գործող իշխանությունների կողմից։ «Իսկ եթե նախկին իշխանությունների կողմից էլ ճնշում կար, ներկա իշխանությունների կողմից էլ կա, ուրեմն դա մեր անկախության արտահայտությունն է»,- եզրակացրեց նա։ Հետաքրքիր էր նաեւ Տիգրան Հարությունյանի կարծիքը. «Այս պահի ժողովրդավարությունը չի համապատասխանում մեր պահանջարկին։ Այն, որ հիմա խմբագրություններ չեն վառում, մարդկանց չեն ծեծում եւ պատուհանից կոմպյուտերներ դուրս չեն թափում, դեռ չի նշանակում, որ ամեն ինչ կարգին է»։ Ի դեպ, նա նախագահի կատարած հայտարարությունը՝ կապված մամուլի մրցանակի հետ, հապճեպ համարեց։ Ըստ ՄԱԱ-ականների, ճնշման մեթոդները փոխվել են, սակայն արդյունքը մնացել է նույնը. մամուլի առաքելությունը կատարելու պրոցեսում կան բազմաթիվ խոչընդոտներ, իսկ «երկրի առաջընթացը կախված է միայն անկախ լրագրողական ազատ խոսքից»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ տեղերում հայապահպանության գաղափարը կարող ենք ավարտված համարել»,- համոզված է երիտասարդ խմբավար Գայանե Բաղդասարյանը։ Հայ բարեգործական միության եւ Հայ երիտասարդական ընկերակցության հրավերով նա գտնվում էր Հալեպում՝ տեղի «Սպենդիարյան» երգչախումբը մարզելու նպատակով։ Գ. Բաղդասարյանը պատմում է, որ Հալեպում այդ երգչախմբի խմբավար աշխատելու ժամանակ էլ ծնվել է «Սպենդիարյանը» Հայաստան տեղափոխելու մտահղացումը, որը երգչախմբի անդամների հավանությանն է արժանացել։ «Յուրաքանչյուր նոտա երգելիս ու Կոմիտաս կատարելիս փորձում էի խմբին բացատրել, որ այդ ամենը մեր հայրենի լեռների արձագանքն է»,- ասում է Գ. Բաղդասարյանը։ Նրա հավաստմամբ, շուրջ 33 տարվա պատմություն ունեցող «Սպենդիարյանը» ժամանակին ունեցել է մի քանի անվանի խմբավարներ։ Շատերի թվում նրանց հետ աշխատել է ե՛ւ Ռոբերտ Ամիրխանյանը, ե՛ւ Ժիրայր Ալթունյանը։ «Սպենդիարյանցիներն աշխատում են ամեն ինչում համեմատվել հայրենիքում եղածի ու հայրենականի հետ, խմբավարներին անգամ հայրենիքից են հրավիրում, որպեսզի Հայաստանի ու հայաստանցիների հետ շփումն ավելի մեծ ու սերտ լինի»,- կարծում է Գ. Բաղդասարյանը։ Ըստ խմբավարի՝ «Սպենդիարյան» երգչախումբը կարողանում է արագ հաղթահարել իր առջեւ դրված ցանկացած դժվարին առաջադրանք, քանի որ նրա անդամներին ոգեւորում է օտար հողում ամեն ձեւով հայ մնալու գաղափարը»։ Հարկ եղած ժամանակ մարդիկ երգում էին օրական 3-4 ժամ, այն դեպքում, երբ երգչախմբում չկային պրոֆեսիոնալ երաժիշտներ։ Հետաքրքրականն այն է, որ 60 հոգուց բաղկացած «Սպենդիարյանը» (որի անդամների տարիքը կազմում է 17-40) սիրողական երգչախումբ է։ Գ. Բաղդասարյանի խոսքերով. «Այստեղ շաբաթվա 5 օրերին օրական մի քանի ժամ պարզապես երգելու են գալիս տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ բժիշկներ, վաճառականներ, վասահարդարներ»։ Երգում են՝ հայ երգը համարելով հայապահպանության եւ հայեցին պրոպագանդելու կարեւորագույն միջոց։ Իսկ ծրագրում ընդգրկված են տարբեր ժամանակաշրջանների կոմպոզիտորների ու տարբեր ժանրերի գործեր՝ արեւմտաեվրոպական եւ հայ դասական երաժշտություն, ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ջազ։ Երգում են ե՛ւ Կոմիտաս, ե՛ւ Մոցարտի «Ռեքվիեմը» եւ Ջեյմս Գյոզալյան։ Երգում են սիրով, մեկը մյուսին օգնելով։ Գ. Բաղդասարյանը հավաստիացնում է, որ «Սպենդիարյանն» աչքի է ընկնում հյուրընկալությամբ. «Անկախ ձայնային տվյալներից՝ երգչախումբ եկողը պետք է երգի։ Չկա որեւէ մրցույթ կամ սահմանափակում, չի կատարվում որեւէ ընտրություն»։ Նա նաեւ խոստովանում է, որ այդ պարագայում շատ է դժվարանում ոչ «միատարր» երգչախմբի հետ աշխատելը. «Չէ՞ որ կա կորիզ, որ ամեն տարի երգում է, եւ կան նորեկներ, որոնք պետք է ձուլվեն հին երգողների հետ։ Բացի այդ, նրանց համար դժվար է, որովհետեւ 4 ձայնի մեջ են երգում»։ Ըստ Գ. Բաղդասարյանի, թեկուզ ոչ պրոֆեսիոնալ երգչախումբ ունենալն արդարացում ունի. «Սպենդիարյան» հասկացության հիմքում մի գաղափար կա։ Միությունը դա անում է հայ երիտասարդներին համախմբելու համար. չէ՞ որ ողջ օրվա ընթացքում վերջիններս շփվում են միայն այլազգիների՝ արաբների հետ»։ Գ. Բաղդասարյանը տեղեկացրեց, որ «Սպենդիարյանի» հաշվետու համերգի ծրագրում ընդգրկված են եղել նաեւ արաբ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչը պարտադիր պայման է համերգի թույլտվություն ստանալու համար։ Որովհետեւ այդ երկրի մշակույթի նախարարությունը ամեն ինչ հատուկ վերահսկում է եւ հետո միայն որոշում՝ տալ թույլտվություն, թե ո՞ր սրահում եւ ե՞րբ պետք է կայանա օտարազգիների երգչախմբերի այս կամ այն համերգը։ Իսկ «Սպենդիարյանի» հաշվետու համերգի թույլտվությունը տրվել էր համերգից բառացիորեն 1 ժամ առաջ։ Եվ երգչախումբը պարտավոր է եղել կատարել նաեւ արաբ կոմպոզիտորների երկու ստեղծագործություն, որոնցից մեկը նվիրվել է Պաղեստինի զոհերի հիշատակին։ Սեպտեմբեր ամսին նախատեսված է «Սպենդիարյանի» այցը Հայաստան։ Հայրենիքում կայանալիք համերգի հաջողությունների վերաբերյալ երգչախմբի խմբավար Գ. Բաղդասարյանը մեծ ակնկալիքներ ունի։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել