Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՐՃԻԹ-ԸՆԹԵՐՑԱՐԱՆ՝ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Մայիս 21,2002 00:00

ԽՐՃԻԹ-ԸՆԹԵՐՑԱՐԱՆ՝ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Այլ կերպ չես անվանի Երեւանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային գրադարանի ընթերցասրահը։ Այն կարող էր «պատիվ բերել» անցած դարի 20-ական թվականների Երեւանին, բայց ոչ միլիոնանոց քաղաքի։ Այստեղ, կարելի է ասել, տնակային պայմաններ են։ Դատեք ինքներդ. 30-40 քառակուսի մետր տարածքով մի սենյակ, որի կեսը զբաղեցնում են պահարանները, ձվաձեւ մի սեղան՝ ընդհանուր բոլոր ընթերցողների համար (լավագույն դեպքում՝ ութ տեղ), երեք հնամաշ, հնաոճ, փափուկ, բայց խիստ անհարմար բազկաթոռներ եւ… վե՛րջ։ Գրադարանը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում, Ամիրյան փողոցում, Հանրապետության հրապարակի անմիջական հարեւանությամբ։ Ամբողջ օրն այստեղ մարդաշատ է, նեղվածք, իսկ երբ ժամանում են նաեւ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները (իսկ նրանք հաճախ են գալիս), շարժվելու տեղ չի լինում, մարդիկ ընթերցում են ոտքի վրա, օդը բառացիորեն չի հերիքում։ Շենքային հնարավորությունների առումով, Ազգային եւ Խնկո- Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանների համեմատությամբ, քաղաքային գրադարանի վիճակը, մեղմ ասած, խղճուկ է… Մտածել է պետք… Իսկ Երեւանի փոխքաղաքապետ, նույն ինքը՝ քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը զբաղված է սրճարանատերերի համար մեկը մյուսի ետեւից քաղաքի կենտրոնում կանաչ տարածքներ զավթելու գործով եւ դա իր ելույթներում ու հարցազրույցներում որպես հայրենանվեր աշխատանք ներկայացնելով։ Խելքի՛ աշեցեք։ Կ. ՎԱԼԵՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել