Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԿՍԵԼ ԵՆ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅՈՎ

Մայիս 21,2002 00:00

ՍԿՍԵԼ ԵՆ ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅՈՎ «Երեւանի գարեջուր» գործարանի հիսնամյակի առիթով կազմակերպված տոնակատարություններում ամենահաճելին այն էր, որ դրանք չէին վերածվել անձի (սեփականատիրոջ կամ տնօրենի) մեծարման երեկոյի: Այն նույնիսկ էժան գովազդ չէր կամ էլ փտած սցենարով կազմակերպված շոու, ինչն արդեն ավանդույթ է դարձել: Գլխավոր «դերում» կոլեկտիվն էր, որի անդամներին հանրապետության նախագահը, վարչապետը, Երեւանի քաղաքապետը, արդյունաբերության եւ տնտեսության զարգացման, գյուղատնտեսության նախարարները մի շարք պարգեւներ շնորհեցին: Ընդհանրապես, նվերների պակաս չկար՝ նվիրում էին թե էկզոտիկ (ասենք՝ սննդարդյունաբերության մասին ամսագիր), թե սիմվոլիկ (ասենք՝ գարու նկար) նվերներ: Իմիջիայլոց, «Գերմանիայում գարին կին է: Երկար մազերով գեղեցիկ կին…»: Իսկ Հայաստանում՝ բիզնես-կուլտուրան գարեջրագործների (ոչ գերմանական հասկացությամբ) շրջանում բարձր է: Օրինակ, «Կոտայք» գարեջրի գործարանի կոլեկտիվի նվերն անձամբ սեփականատեր Գագիկ Ծառուկյանը հանձնեց: Բնականաբար, «Կիլիկիայի» 50-ամյակին նվիրված երեկոյի հյուրերը ամենաջերմ ծափահարությունները նրան ուղղեցին: Իսկ տոնակատարությունների ամենաուրախ երեւույթը ԱԺ պատգամավոր Սամվել Սաղաթելյանն էր. Գյումրիի գարեջրի գործարանի կողմից սահմանված մեդալն ի՞նչ եք կարծում, որտեղի՞ց հանեց: Գրպանից: Բեմի վրա: Գործնական առաջարկությունների շարքում սա էր հետաքրքիր, որ արվեց գործարանում շրջայցից հետո, հանդիսավոր երեկոյի ընթացքում. «Ես մեծ հաճույքով ամեն օր որպես բանվոր կաշխատեի այս գործարանում»: Հետո երեւի նրան քաղաքավարի բացատրել են, որ, «հասկանու՞մ եք, մենք մեծ սիրով, բայց Դուք Գերմանիայում սեփական գործարան ունեք, իսկ մեզ մոտ գործազրկությունն այն մակարդակի վրա է, որ ստիպված ենք հատկապես բանվորական անձնակազմի ընտրության հարցում նախապատվությունը տեղական կադրերին տալ»: «Կիլիկիայի» արտասահմանցի գործընկերները զարմացած էին գործարանի աճի տեմպերից. ընդամենը 3 տարի առաջ այնտեղ ամեն ինչ ձեռքով էր արվում: Ա. ՈՒ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել