Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այսպես խոսեց «զանցառուն»

Մայիս 18,2002 00:00

Այսպես խոսեց «զանցառուն» Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մայիսի 15-ին, գիշերվա ժամը 2:30-ին «ուսումնասիրեց» Արմեն Մկրտչյանի վերաբերյալ նյութերը: Նաենթարկվեց վարչական պատասխանատվության՝ 500 դրամ դրամատուգանքի չափով։ Ուշագրավ է, որ դատավոր Հ. Հովհաննիսյանի որոշման համաձայն՝ «որոշումը վերջնական է, գանգատարկման ենթակա չէ»։ Երեկ հանդիպեցինք «զանցառուին»՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Արաբկիր համայնքի մասնաճյուղի նախագահ Արմեն Մկրտչյանին։ Նա նախ տեղեկացրեց, որ իր տարածքային կազմակերպության անդամ Էդուարդ Սիմոնյանը դեռ ԿՊԶ-ում է եւ 5-օրյա կալանքի է ենթարկվել։ – Ինչպես ես, այնպես էլ Էդիկը, կօգտվենք Սահմանադրության 38 հոդվածից, որով նախատեսվում է, որ «յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքներն ու ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք»։ – Ի՞նչ եղավ հանրահավաքից հետո,- հարց րինք Ա. Մկրտչյանին։ – Ժ. 12.00-ի սահմաններում հեռախոսազանգ ունեցանք (գրասենյակ), որ Է. Սիմոնյանին տնից տարել են Արաբկիրի ՆԳ բաժին՝ պետի հետ «զրուցելու» պատճառաբանությամբ։ Ինքս եմ գնացել բաժին։ Բերման ակտ կազմեցին, որը չէր համապատասխանում իրականությանը։ Չստորագրեցի։ Փաստաթղթերը ռուսերեն էին, եւ «Լեզվի մասին» օրենքն էր, փաստորեն, խախտվում։ Մեզ «մեղադրում» էին չարտոնված երթին մասնակցելու մեջ, իսկ իրականում թույլ օղակ էին, երեւի, ման գալիս, որ տղաներին վերցնեին-վախեցնեին։ ՆԳ բաժնում մի քանիսն էին օպերատիվ աշխատող, ներս ու դուրս էին անում, եւ հետեւաբար «դռնբաց նախաքննություն» էր։ Մեր մասնաճյուղի անդամներից Էդիկին էլ բերման ենթարկեցին։ Ասել եմ, որ այս ամեն ինչը հակասահմանադրական է։ Շատ շտապ կազմելով գործերը՝ ուղարկեցին դատարան։ Դատավորն՝ առանց թիկնոցի, դատարանն՝ առանց դրոշի… փորձեցին դռնփակ նիստ հրավիրել, առարկեցին ԱԺ 2 պատգամավորները՝ Վարդան Մկրտչյանն ու Ղուկաս Ուլիխանյանը։ Խախտումները բազմաթիվ էին։ Չբացատրվեցին անգամ մեր իրավունքները։ Արձանագրություն չէր վարվում, դատարանը ղեկավարվում էր վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով։ Դատարանը խախտեց նաեւ Սահմանադրության այն հոդվածը, որով սահմանվում է. «Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք»։ Չեմ մուծելու 500 դրամը, բողոքարկելու եմ, չնայած մասնակցող դատախազն ասաց, որ բողոքարկման ենթակա չէ։ Մոծակի խայթոց է այս ամենը, որը կազմակերպված դարձրեց մեր շարքերը։ Իմ դիրքորոշումը հետեւյալն է. ես փորձում եմ պաշտպանել իր երկրի Սահմանադրությունը։ Դիմում եմ ներկայացրել, որպեսզի ինձ տրամադրեն արձանագրությունը, որը չկա։ Նույնիսկ ստալինյան տրոյկաների ժամանակ, երբ գիշերը գնդակահարում էին՝ ձեւական արձանագրություն կազմում էին… ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել