Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ՝ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

Մայիս 17,2002 00:00

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ՝ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ Վերջերս Հայաստանի ժուռնալիստների միությունում հրավիրվեց կլոր սեղան ի պաշտպանություն դատապարտյալ Սասուն Աղաջանյանի։ Կլոր սեղանը կազմակերպել էին «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության անդամներն ու ազատամարտիկները։ Հավաքի մասնակից, միակ ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանն էլ խոստացավ դատապարտյալի հետագա ճակատագրի հետ կապված դիմել պատկան մարմիններին։ Նա իր խոստումը կատարել էր եւ, փաստորեն, դիմել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին։ Վերջինս գրավոր պատասխանում հայտնել էր, որ «Ըստ ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների, ինչպես նաեւ նույն նախարարության դատաբուժական փորձաքննության եզրակացության, ՀՀ արդարադատության նախարարության դատապարտյալների հիվանդանոց-քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ Սասուն Աղաջանյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապում։ Սննդի ընդունումից հրաժարվել է ինքնակամ եւ կամավոր, որը բերել է օրգանիզմի հյուծվածության։ ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների եւ փորձագետների կողմից տրված եզրակացությունը հաղորդվել է նաեւ շահագրգիռ անձանց եւ կազմակերպություններին։ Ս. Աղաջանյանի խնամքի եւ բուժման ընթացքում նրա հարազատները մշտապես իրազեկ են եղել դատապարտյալների հիվանդանոցի մասնագետների կողմից իրականացվող միջամտություններին եւ բուժման արդյունքներին, ինչպես նաեւ տեսակցել նրա հետ։ Մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած փորձագիտական գործողության եւ տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր»։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել