Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշման «բոյը թաղեցի՞ն»

Մայիս 17,2002 00:00

Որոշման «բոյը թաղեցի՞ն» «Առավոտ» օրաթերթի 10.05. 02թ. համարում հրապարակված «Երկու որոշում՝ երկուսն էլ մի բոյի» հոդվածի վերաբերյալ հայտնվում է։ Արաբկիրի թաղապետի 18. 09.2001թ. հ. 112 որոշմամբ անհատ ձեռներեց Սերիկ Մարկոսյանին թույլատրվել է Վ. Փափազյան փող. թիվ 22 շենքի դիմաց տեղադրել առեւտրի տաղավար եւ 25.09.01թ. տրվել է շինարարական աշխատանքներ սկսելու թույլտվություն, որով խախտվել են ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 12.04. 2001թ. հ. 286 որոշմամբ հաստատված պետական սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու եւ օգտագործման տրամադրելու կարգի 3-րդ կետի պահանջները, համաձայն որոնց, Երեւանի վարչական սահմաններում գտնվող պետության սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալության է տրամադրում Երեւանի քաղաքապետը։ Հիշյալ առեւտի տաղավարի նախագիծը 01.11.01թ. համաձայնեցվել է Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորումների վարչության հետ։ Հարկ է նշել, որ ՀՀ հողային նոր օրենսգիրքը ՀՀ նախագահի կողմից վավերացվել է 04.06.01թ. ու պաշտոնապես հրապարակվել է 15.06.01թ. (ՀՀ պաշտոնական տեղեկագիր N 17-2001թ.), իսկ իրավական ակտերը իրավական ուժ են ստանում հրապարակման պահից, եթե այլ ժամկետ նախատեսված չէ այդ ակտով։ Տվյալ դեպքում նման ժամկետ օրենսգրքով նախատեսված չէ, ուստի այն իրավական ուժ է ստացել 15.06.01թ.։ Միաժամանակ ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ կետով եւ հաշվի առնելով, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը չի բխում ՀՀ հողային օրենսգրքի դրույթներից, Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության կողմից 04.09.01թ. թիվ 04.601 գրությամբ Երեւանի թաղապետերին, Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների (այդ թվում արտաքին ձեւավորումների վարչության) ղեկավարներին տեղեկացվել է ՀՀ հողային օրենսգրքով հողհատկացումների իրավասությունը Երեւան քաղաքում բացառապես Երեւանի քաղաքապետին վերապահելու մասին, իսկ թաղապետերին առաջարկվել է զերծ մնալ հողհատկացման որոշումներ ընդունելուց։ Շարադրվածից հետեւում է, որ Արաբկիրի թաղապետը ՀՀ օրենսդրությամբ հողի տրամադրման վերաբերյալ հիշյալ որոշումը կայացնելու իրավասությամբ օժտված չի եղել։ Երեւանի քաղաքապետի որոշման համաձայն, Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման վարչության պետը ազատվել է աշխատանքից։ Քաղաքապետը Արաբկիրի թաղապետին առաջարկել է չեղյալ համարել ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ 18.09.01թ. կայացրած վերոհիշյալ հ. 112 որոշումը, որով տրվել էր տաղավարի տեղադրման թույլտվությունը։ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել