Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գնահատում եմ… բայց չեմ հանդուրժում»

Մայիս 17,2002 00:00

«Գնահատում եմ… բայց չեմ հանդուրժում» Յուրաքանչյուր մարդ-անհատ, անկախ տարիքից եւ մասնագիտությունից, իր ողջ կյանքի ընթացքում անմիջական շփման մեջ է իրեն շրջապատող միջավայրի՝ մասնավորապես տարբեր բնավորություն, աշխարհայացք եւ սկզբունքներ ունեցող անձանց հետ։ Մեր այն հարցին, թե «ի՞նչն եք կարեւորում եւ գնահատում մարդկային փոխհարաբերություններում», պատասխանում են հայկական շոու-բիզնեսի հայտնի եւ սիրված ներկայացուցիչներից մի քանիսը: ՀՀ վաստակավոր արտիստուհի Սոֆի Դեւոյան (պարուհի). – Բարձր եմ գնահատում արդարությունը, ինչպես նաեւ ինտելեկտն ու բարությունը։ ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Կարապետյան (դուդուկահար). – Գնահատում եմ անկեղծ, անմիջական եւ հարգալից մարդկանց։ Չեմ հանդուրժում կեղծիքն ու մեծամտությունը։ Աշոտ Ղազարյան (դերասան). – Գնահատում եմ անկեղծ նվիրվածությունը, ազնվությունը, կամեցողությունը, օգնելու պատրաստակամությունը։ Չեմ հանդուրժում կեղծիքը, անճշտապահությունն ու անպատասխանատվությունը։ Էդգար Գյանջումյան (երգահան). – Գնահատում եմ բարությունը, կամեցողությունը եւ դրական գործունեությամբ զբաղվելու ցանկությունը։ Անահիտ Մանուկյան (երգչուհի). – Գնահատում եմ նվիրվածությունը, տրամադրություն ստեղծելու կարողությունն ու անկեղծությունը։ Չեմ ներում դավաճանությունն ու քծնանքը։ Մարգարիտա Խաչատրյան (դերասանուհի). – Գնահատում եմ ազնվությունը։ Չեմ ներում դավաճանությունը։ Կարեն Միքայելյան («Արայի դանս շոու»- ի գեղարվեստական ղեկավար). – Գնահատում եմ կարգապահությունը։ Չեմ ներում դավաճանությունը։ Նունե Եսայան (երգչուհի). – Գնահատում եմ ազնվությունը, անկեղծությունն ու հավատարմությունը։ Ռոլանդ Ռեյ (երգիչ, երգահան, պրոդյուսեր). – Գնահատում եմ բարությունն ու ազնվությունը։ Չեմ հանդուրժում նախանձն ու դավաճանությունը։ Կարեն Գալուլյան (երգիչ). – Գնահատում եմ ճշտախոսությունը, ատում՝ շահամոլությունը։ Արմինե Գրիգորյան (երգչուհի). – Գ նահատում եմ անմիջականությունը։ Չեմ ներում դավաճանությունն ու կեղծիքը։ Լիլիթ Կարապետյան (երգչուհի). – Գնահատում եմ ազնվությունը։ Երբեք չեմ հանդուրժում կեղծիքը, դավաճանությունն ու քծնանքը։ Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել