Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐԱԿԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՄՐՑԱՆԱԿ

Մայիս 15,2002 00:00

ՈՐԱԿԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՄՐՑԱՆԱԿ Business Initiative Directions /B.I.D./ կազմակերպության միջազգային Ընտրական հանձնաժողովը՝ հեղինակավոր ընկերությունների եւ փորձագետների խմբի հետ համատեղ Ֆրանկֆուրտում վերջերս կազմակերպել էր Միջազգային 28-րդ Կոնվենցիան International Arch of Europe 2002, որում Հայաստանի «Արսօյլ» /ՀՁ ՓԲԸ/ համատեղ ձեռնարկությանը, որի հիմնադիրն է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, շնորհվեց ոսկյա կարգի մրցանակ եւ սերտիֆիկատ՝ որակի եւ տեխնոլոգիայի համար: Նշենք, Business Initiative Directions /B.I.D./-ն աշխարհում գործարար ոլորտում ճանաչված լավագույն կազմակերպություններից է՝ կորպորացիաների հեղինակության վերլուծության, որակի բարձրացման եւ համաշխարհային նախագծերի աջակցման ծրագրերի բնագավառում: B.I.D.-ի հաճախորդները մեծ կորպորացիաներ եւ ընկերություններ են՝ աշխարհի 163 երկրներից, որոնք աշխատում են տեղական շուկայում: B.I.D.-ի Ընտրական հանձնաժողովը խստագույնս առաջնորդվում է տասնյակ չափանիշների հիման վրա, ինչպես՝ մարքեթինգի եւ մենեջմենթի միջազգային չափանիշներ, մարդկային ռեսուրսներ, որակ, պլանավորում եւ որոշումների ընդունում, եւ այլն: Այս մրցանակին նախկինում արժանացել են աշխարհի տարբեր խոշոր կորպորացիաներ, անհատ գործարարներ՝ արդյունաբերության, բանկային համակարգի, շինարարության, ավիացիայի, տուրիզմի, դեղագործության եւ այլ ոլորտներից: Նման մրցանակներ հաճախ չեն տրվում. սա կարեւոր երեւույթ է Հայաստանի եւ հայ գործարար աշխարհի, ինչպես նաեւ տեղական եւ միջազգային շուկայի փոխզարգացումների համար: Ա.ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել