Լրահոս
Օրվա լրահոսը

Երկիրը կկորցնի «Զվարթնոցը»

Մայիս 15,2002 00:00

Երկիրը կկորցնի «Զվարթնոցը» Ճապոնական Միջազգային համագործակցության բանկի կողմից 2000թ. նոյեմբեր֊դեկտեմբեր ամիսներին կատարվել է «Զվարթնոց» օդանավակայանի մանրակրկիտ ուսումնասիրություն եւ հիմնավորվել է վարկի տրամադրումը։ Համաձայն կազմված ժամանակացույցի, աերոդրոմի վերակառուցման շինարարական աշխատանքները վարկի հաշվին պետք է սկսվեին 2002թ. հունիսից։ Սակայն անհասկանալի պատճառներով, կառավարության մի շարք անհեռատես չինովնիկների «գործուն» մասնակցության հետեւանքով վարկի տրամադրումը խափանվեց, հետեւաբար խափանվեց նաեւ օդանավակայանի ընդհանուր մոդեռնացման աշխատանքների ծրագիրը։ Նախապատվությունը տրվեց «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» կազմակերպությանը։ Համաձայն վերը նշված կոնցեսիոն պայմանագրի, վերջինս օդանավակայանի զարգացման մաստեր-պլանը ՀՀ կառավարությանը պետք է ներկայացնի տիրապետումն ստանալուց վեց ամսվա ընթացքում։ Հարց է առաջանում, թե ինչ ցուցանիշներ դրվեցին համեմատության մեջ ճապոնական վարկային ծրագրի եւ «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»172ի դեռեւս չկազմված մաստեր172պլանի շրջանակներում, որի արդյունքում նախապատվությունը տրվեց վերջինիս։ Մեկնաբանություններն այստեղ ավելորդ են։ Թերեւս, հատկանշանական է այն հանգամանքը, որ պրն Էռնեկյանի ներկայացուցչի թեւատակին կարելի է տեսնել ճապոնական ՄՀ բանկի կողմից կատարված ուսումնասիրությունների մեծածավալ հաշվետվությունը, ինչպես նաեւ ամերիկյան «ՏTV International inc» կազմակերպության կողմից մշակված «Զվարթնոց» ուղեւորային համալիրի վերակառուցման գծագրերը։ Արդարադատության նախարարն անդրադարձել է նաեւ կադրերի հարցին՝ փոխանցելով պրն Էռնեկյանի խմբի գնահատականը. «Այսօր մենք կադրերի շատ մեծ ավելցուկ ունենք եւ շատ քիչ որակյալ կադրեր։ Ռեսուրսները փոշիացվում են: Ընդհանուր առմամբ, գնահատականը բավականին անբավարար է»։ Կառավարության կողմից ավիացիայում, հատկապես օդանավակայանում, իրականացված կադրային քաղաքականությունը, սկսած 1993 թվականից, թերեւս, առիթ է տալիս նման գնահատականի։ Հիշենք օդանավակայանի տնօրեններին անուն առ անուն. 1993-96թթ.՝ Վ.Մնացականյան, 199617297թթ.՝ Ա.Ղազարյան, 1997-98 թթ.՝ Վ. Վարդանյան, 19981722000թթ.՝ Վ. Հարությունյան, 2000թ. մինչ այսօր՝ Ա. Փափազյան, մարդիկ, որոնք չունեն ավիացիոն մասնագիտություն եւ մինչեւ օդանավակայանի տնօրենի պաշտոնավարումը բացարձակապես ոչ մի առնչություն չեն ունեցել ավիացիայի հետ։ Հերթական հյուրանոցի բացման արարողությունից հետո հանրապետության նախագահը հույս հայտնեց, որ Հայաստանում տուրիզմի զարգացման համար լավ նախապայմաններ են ստեղծվում, սակայն օդանավակայանի կառավարումը չի խթանում տուրիզմի զարգացմանը, հետեւաբար նաեւ հանրապետության տնտեսական ընդհանուր զարգացմանը։ Ինչ խոսք, նախագահն իրավացի է: Բայց մի՞թե նա իր վարչապետության, հետագայում նախագահության օրոք անտեղյակ էր օդանավակայանում տարվող կադրային քաղաքականությանը։ Կադրերի մասնագիտական մակարդակը գնահատելու համար, երեւի թե, արդարադատության նախարարը նկատի է ունեցել «Զվարթնոց» բեռնային համալիրի շինարարության ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակիցներին, որտեղ աշխատում Էր նաեւ նրա եղբայր Վ. Հարությունյանը, չունենալով ավիացիոն կրթություն։ Վերջինս հետագայում նշանակվեց «Հայկական ավիաուղիներ» ընկերության կոմերցիոն տնօրեն, այնուհետեւ նույն ընկերության ներկայացուցիչը Անգլիայում, իսկ այժմ Էլ հանդիսանում Է ավիացիոն տոմսերի վաճառքի գործակալ։ Իմիջիայլոց, նշված գրասենյակի աշխատակիցներից ոչ մեկը չուներ ավիացիոն մասնագիտություն։ Վերջին տասնամյակում հետապնդումների ենթարկվեցին եւ մեկուսացվեցին ավիացիոն բանիմաց մասնագետները, որոնց փոխարինեցին տարբեր կոռումպացված Էլեմենտներ։ Հետեւանքը եղավ այսօրվա ավիացիայի անմխիթար վիճակը։ Այս մասին շատ Է գրվել եւ ասվել։ Տեղին Է հիշեցնել արդարադատության նախա րարին, որ «Զվարթնոց» օդանավակայանը նախկին Խորհրդային Միության 2500 օդանավակայաններից թվով 6-րդն Էր եւ միակը Անդրկովկասում, որի աերոդրոմը հավաստագրվել Է ICAO172ի II կարգախմբով, սկսել Է իրականացնել Միության ֆլագման ԻԼ-86 օդանավի շահագործումը։ Սա խոսուն փաստ Է հայ ավիատորների որակյալ մասնագետների առկայության, մտքի արգասիքի ու հայրենանվեր աշխատանքի։ Հայ ավիատորները հպարտություն ապրեցին, երբ ամերիկյան օդանավը, որը հումանիտար օգնության բեռով մեկնում Էր Վրաստան, այնտեղ համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ օդանավակայան չլինելու պատճառով վայրէջք կատարեց «Զվարթնոցում»։ Ընդհանրապես օդանավակայանի տեխնիկական հագեցվածությունն ու հզորությունը գնահատվում է գործող միջազգային նորմերով, ուստի անհասկանալի է նախարարի «չունենք շատ ավելի նորմալ օդանավակայան» արտահայտությունը։ Եվ, վերջապես, անհասկանալի է, թե ո՞վ եւ ի՞նչ չափանիշներով ստուգեց հայ ավիատորների մասնագիտական որակավորումը, կադրերի, որոնք ավարտել են Մոսկվայի, Կիեւի, Ռիգայի ավիացիոն բարձրագույն ուսումնական հաստատություններն ու Ս.Պետերբուրգի ավիացիոն ակադեմիան։ Ու «հանկարծ» նախապատվությունը տրվում է այլազգի ավիատորներին։ Պարզ չէ, թե ինչ հետեւանքներ կունենա «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.»172ի հետ կնքված պայմանագիրը, բայց հստակ է, որ հանրապետությունը կկորցնի ստրատեգիական խոշոր նշանակության այնպիսի օբյեկտ, ինչպիսին «Զվարթնոց» օդանավակայանն է: Մի խումբ ավիատորներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել