Լրահոս
Օրվա լրահոսը

25 ՀԱԶԱՐԻՑ ԴՈՒՐՍ

Մայիս 14,2002 00:00

25 ՀԱԶԱՐԻՑ ԴՈՒՐՍ Ամերիկյան «BESSER» շինարարական ընկերությունը եւ «Շեն-Կոնցեռն» ՓԲԸ-ն Համաշխարհային բանկի մանր եւ միջին բիզնեսի զարգացման վարկային ծրագրերի շրջանակներում Հայաստանում մտադիր են հիմնել տարբեր բետոնե սարքավորումների արտադրամաս։ Նախատեսվում է, որ մեկ հերթափոխում արտադրամասն ապահովելու է մոտ 80 տ արտադրանք՝ 50-60-ի հասնող տեսականիով։ Հումքն, ըստ «Շեն-Կոնցեռն» ՓԲԸ-ի փոխնախագահ Արա Հասրաթյանի, 98%-ով տեղական է լինելու։ Ի դեպ, հաստոցների սկզբնական գինը 1 մլն 600 հազար դոլարին համարժեք դրամ է կազմում։ Ըստ պարոն Հասրաթյանի, այժմ բանակցություններ են ընթանում, որպեսզի որոշ մեքենայացված հանգույցներ փոխարինվեն մեխանիկական աշխատանքով։ Դա նախ լրացուցիչ աշխատատեղեր ապահովելու հնարավորություն կտա, ապա արտադրամասի ինքնարժեքը մոտ 800 հազար դոլարին համարժեք դրամով կկրճատի։ Հայաստանում նմանօրինակ արտադրամասեր արդեն գործում են, սակայն, ըստ Ա. Հասրաթյանի, դրանք ոչ պրոֆեսիոնալ են եւ չեն կարողանում իրական որակ, նաեւ տեսք ապահովել։ – Հայաստանը սեյսմիկ շրջանում է գտնվում,- ասում է «BESSER» ֆիրմայի միջազգային ֆինանսավորման գծով տնօրեն Ժոզեֆ Սայֆերտը,- եւ այդ տեսանկյունից մեր արտադրանքը թե՛ որակի, թե՛ գնի առումով հարմար է Հայաստանի համար։ Այն նաեւ էկոլոգիական տեսանկյունից վնաս չի ներկայացնում։ Ի դեպ, Հայաստանը կլինի 108-րդ երկիրը, որտեղ «BESSER»-ը իր գործունեությունն է ծավալելու։ Ընկերության փոխնախագահ Լուիս Ա. Արիասի հավաստմամբ, «մինչեւ 13 հարկ ունեցող շենքերի համար մեր արտադրանքն օգտագործելիս մետաղական կոնստրուկցիաներ հարկավոր չեն։ Օրինակ, Հնդկաստանում տեղի ունեցած վերջին երկրաշարժից հետո, մեր արտադրանքից կառուցված 20 շենքերին ոչինչ չեղավ եւ մարդիկ շարունակում են այնտեղ բնակվել։ Մեր հաջողության գրավականը մեր աշխատանքն է»։ Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել