Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ.

Մայիս 11,2002 00:00

ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ. ՀՀ քաղաքացին երբ փորձեց մոտենալ ՆԳ նախարարին Փետրվարի 22-ին Վանաձոր քաղաքի բնակչուհի Աիդա Ասատրյանը, որը սկսած 1998 թվականից, մի քանի անգամ բողոքի ցույց է կազմակերպել Վանաձորում (որին անդրադարձել է հանրապետական ու տեղական մամուլը), փորձում է հանդիպել Վանաձոր այցելած ՆԳ նախարար Հայկ Հարությունյանին։ Ցանկանում էր հանձնել նրան մի նամակ, որում ասվում էր այն մասին, ինչի կապակցությամբ նամակ էր ուղարկվել ՀՀ նախագահի աշխատակազմին, ՀՀ գլխավոր դատախազին, ԱԺ պատգամավորներից մեկին։ Նամակում ահազանգ էր հնչեցվում, որ տեղական իշխանությունները Ասատրյանի դեմ պայքար են սկսել՝ հալածանքների տեսքով։ (Ի պատասխան Ասատրյանի պարբերաբար դժգոհությունների՝ կապված իշխանությունների ապօրինությունների հետ)։ «ՆԳ բաժնի աշխատողները արդեն պատրաստ սպասում էին քաղաքապետարանի աստիճանների վրա,- գրում է Ասատրյանը ՆԳ նախարարին հանդիպելու իր անհաջող փորձի մասին,- հարձակվեցին ինձ վրա եւ չորրորդ հարկից, աստիճանների վրայից հրելով, քաշքշելով, հագուստս պատառոտելով իջեցրին առաջին հարկ, ցանկանալով մտցնել հարկային բաժին, բայց հանդիպելով հարկայինի աշխատակիցների դիմադրությանը, ստիպված հետեւի դռնով («չոռնի խոդով») ինձ հանեցին դուրս եւ խցկելով սպիտակ գույնի «Նիվա» ավտոմեքենան, տարան ՆԳ բաժանմունք»։ Երբ Ասատրյանը ցանկանում է տեղեկանալ, թե ինչո՞ւ են իրեն մեկուսացրել, բացատրում են, որ նա իրավունք չուներ նախարարին տեսնելու (՜), պետք է գնար Երեւան, հերթագրվեր, հետո տեսներ։ «Երբ իմացա, որ նախարարը պետք է գա ՆԳ վարչություն, անմիջապես ինձ փակեցին մեկուսարանի խցիկում»,- գրում է Ասատրյանը։ Նա էլ ի նշան բողոքի, մեկուսարանում հացադուլ է հայտարարում եւ պահանջում գլխավոր դատախազին իր ձեռքում որպես «հաղթաթուղթ» ունենալու, 18.02.2002թ. ՀՀ գլխավոր դատախազությունից Լոռու մարզի դատախազություն ուղարկված գրությունը. «Ձեր քննարկմանն է ուղարկվում ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված քաղ. Ասատրյանի հեռագիրը, իրեն եւ ընտանիքի անդամներին հալածելու մասին։ Խնդրվում է քաղ. Ասատրյանին հրավիրել մարզի դատախազություն, հանգամանորեն լսելու նրա պատճառաբանությունները եւ ձեռնարկված միջոցառումների մասին տեղյակ պահել նրան»։ Ասատրյանի տեղեկացմամբ, մայիսի դրությամբ դատախազությունից դեռ պատասխան չի ստացվել։ Չնայած քաղաքացին հրաժարվում է ձերբակալման արձանագրությունը ստորագրելուց եւ բացատրություն տալուց, այդուհանդերձ նրան ենթարկում են վարչական տույժի «հասարակական կարգը խախտելու վերաբերյալ»։ Չնայած 22.02.2002թ. որոշմամբ (Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի) նախատեսված էր «անհապաղ վերացնել Ասատրյանի նկատմամբ կիրառված արգելանքը, կապված վարչական ձերբակալման հետ եւ Ասատրյանին համարել ազատ արձակված 22.02.2002թ., ժ. 23-ից», այդուհանդերձ Ասատրյանը շարունակվում է պահվել մեկուսարանում, իսկ 2 օր հետո նրա նկատմամբ որոշում է կայացվում արդեն ոչ թե վարչական հոդվածով, այլ մեջտեղ է բերվում դեռեւս հունվարին նրա նկատմամբ հարուցված քրգործը, որի ծագման դրդապատճառները անմիջականորեն կապ ունեն վերջինիս 1998թ. սկսած բողոքների հետ (մանկապարտեզի սեփականաշնորհման կապակցությամբ), դրանց անուղղակի հետեւանք են։ Իշխանությունների կողմից բողոքների պատասխան։ Նշենք, որ Ասատրյանն իր բազմաթիվ բողոքների անպատասխան մնալու արդյունքում ստիպված է լինում տղամարդավարի «ռազբորկայի» մեջ մտնել եւ քրօրի 222 հոդվածի 3-րդ մասի «տակ ընկնել» որպես «չարամիտ խուլիգան»։ Մեկուսարանից Ասատրյանը տեղափոխվում է Աբովյանի քրեակատարողական հիմնարկ, որտեղից 1.03.2002թ. մեծ դժվարությամբ միջնորդություններով եւ վերջինիս կողմից տրված այն խոստումներով, թե այլեւս իշխանություններին չի անհանգստացնի, նրան ազատում են եւ ուղարկում Վանաձոր։ 7.03.2002թ. Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանը նրան ՀՀ քրօր 222 հոդվածի 3-րդ մասով եւ ՀՀ քրօր 40 հոդվածի կիրառմամբ դատապարտում է տուգանքի՝ 25 հազար դրամի չափով։ Չնայած Ասատրյանը խոստացել էր իրեն խելոք պահել եւ «այլեւս չանհանգստացնել իշխանություններին», այնուամենայնիվ, մտադիր չէ կատարվածը մարսել։ «Նույնիսկ տղաներիս տրամադրել են, որ ինձ պարտադրեն չբողոքել։ Բայց քանի որ իմ իրավունքները ոտնահարված են, ենթարկվել եմ բռնության եւ այսօր ծաղրուծանակի առարկա եմ դարձել քաղաքի առաջին դեմքերի կողմից, իմ ինքնասիրությունը թույլ չտվեց լռելու»,- դժգոհում է Ասատրյանը։ Գանգատվելով, որ իշխանությունների հետ իր անվերջ պայքարի արդյունքում առողջությունը հիմնավորապես քայքայել է։ Ի դեպ, Ասատրյանը տեղեկացրեց, որ իրեն մի քանի ժամով մեկուսացրել էին նաեւ ՀՀ նախագահի Վանաձոր կատարած այցի ժամանակ, երբ բողոքի ցույց էր կազմակերպել։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031