Լրահոս
Օրվա լրահոսը

Վերադարձրեք ջերմոցս

Մայիս 11,2002 00:00

Վերադարձրեք ջերմոցս 1994թ. այս մասին է աղաղակում Երեւանի բնակիչ Արմեն Գալստյանը, որի կնոջ՝ Հ. Գեւորգյանի («Տիգրատ» կոոպերատիվ) Աշտարակի թռչնաբուծական տնտեսության անօգտագործելի հողերից հողատարածքը եւ ջերմոցը (1000 քմ) ապօրինաբար վերցրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ իբրեւ զորամասի տարածք։ 1994-ից սկսած, Ա. Գալստյանը հողատարածքը եւ ջերմոցը վերադարձնելու նպատակով դիմում է տարբեր ատյաններ, սակայն մինչ օրս նա քաշքշուկների մեջ է։ Բազմաթիվ դիմումներից հետո, 1999թ. կառավարությունը որոշել էր, ՀՀ հողային օրենսգրքի համաձայն, նշված հողատարածքը հետ վերցնել նախկին հողօգտագործողից եւ հատկացնել ՀՀ ՊՆ-ին։ Այդպես բազմաթիվ դիմումներ ու որոշումներ են եղել։ Մի պաշտոնյան մյուսին հերքել, մյուսի որոշածը չեղյալ է համարել եւ մինչ օրս ոչինչ չի ձեռնարկվել, ու քաղաքացին անպատասխան է մնացել։ Ա. Գալստյանը պատմում է, որ ՀՀ ՊՆ-ի կողմից ապօրինի տիրապետման ընթացքում ջերմոցին հասցվել է զգալի նյութական վնաս, որի մասին տեղյակ է պահվել նույն ՊՆ-ին։ ՀՀ ՊՆ պաշտոնատար անձանց գործողությունների հետեւանքով Ա. Գալստյանը, բացի մեծ չափերի հասնող նյութական վնասից, այսօր հայտնվել է անելանելի վիճակում, զրկված են աշխատանքից, ապրելու հնարավորությունից, այն դեպքում, երբ ունեն ջերմոց, սակայն այնտեղ մուտք գործել չեն կարող։ Քաղաքացին չի կարողանում հասկանալ. մի պաշտոնյան զավթում է իր հողատարածքը (Ա. Գալստյանը նույնիսկ պատմում էր, որ այն ժամանակներում ՊՆ-ի կողմից իր հողատարածքը հսկող որոշ զինվորականներ զենքով ահաբեկել են՝ արգելելով մուտքը), մյուսը հաստատում է Ա. Գալստյանի եւ Հ. Գեւորգյանի՝ տարածքի օրինական հողօգտագործող լինելը, մեկ ուրիշը՝ առաջարկում նոր տարածք… Վերջերս քաղաքացուհի Հ. Գեւորգյանը նամակ է հղել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին եւ դարձյալ անպատասխան մնացել։ Քաղաքացին զարմանում է. «Հենց որ իրենց մի առաջարկի համաձայնում եմ՝ մտքափոխ են լինում, ասում են՝ կանենք։ Ե՞րբ կանեն, այսօր հացի փողի խնդիր է, ես իմ ունեցածը այն ժամանակ դրել-սարքել եմ, որ այսօր իմ ապրանքը իմ ձեռքից վերցնե՞ն։ Կամ վերադարձնելը ու դիմումներիս ամիսներով-տարիներով չպատասխանելը համարեն լավությո՞ւն»։ Ս. Ս.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031