Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միշտ չէ, որ համամիտ են

Մայիս 11,2002 00:00

Միշտ չէ, որ համամիտ են Մայիսի 10-ին տեղի ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Վուլֆ Բարթելֆի հանդիպումը «Սոցիալիստական Հայաստան» միավորման քաղխորհրդի հետ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հայաստանյան յոթ ձախակողմյան կուսակցությունների ներկայացուցիչները նշեցին, որ հանդես գալով թե՛ ողջ Կովկասյան ռեգիոնի եւ թե՛ հատկապես Հայաստանի Եվրոպա ինտեգրման մեջ բնական լինելու դիրքերից՝ իրենք դրա հետ մեկտեղ միշտ չէ, որ համամիտ են այդ պրոցեսը իրականացնող մեխանիզմների հետ։ Մասնավորապես նրանք համոզված են, որ այն շատ ավելի ներդաշնակ եւ արդյունավետ կլիներ նորամուտ երկրների հետ ոչ միայն պետական, այլ նաեւ ժողովուրդների մակարդակով խոհեմ երկխոսության պարագայում, ինչին չեն նպաստում թելադրանքի եւ հարկադրանքի այն ձեւերը, որոնք միշտ չէ, որ շրջանցվում են Եվրախորհրդի կողմից։ Դեսպանի ուշադրությունը հրավիրվեց այն փաստի վրա, որ այդ ամենին գումարվում է Կովկասյան տարածաշրջանում տիրող հատուկ լարվածությունը, երբ ռեգիոնում գերակայության համար գերտերությունների միջեւ ընթացող պայքարը հղի է ոչ միայն տարածաշրջանային, այլ նաեւ գլոբալ ապակայունացման վտանգով։ Այն միավորման անդամների կարծիքով էլ ավելի պայթունավտանգ է դառնում Թուրքիայի ակտիվության կտրուկ բարձացման եւ կովկասյան քաղաքականություն նրա ագրեսիվ ներխուժման ֆոնի վրա։ Անհեռանկար համարելով Կովկասը մրցակցության թատերաբեմի վերածելու ակնհայտ միտումները եւ կողմ լինելով ներկովկասյան խնդիրներին արտաքին չմիջամտելուն, միավորման անդամները պատրաստ են համագործակցել այդ սկզբունքներին զորավիգ եւ տարածաշրջանի եւ նրա զարգացմանը իրական աջակցություն ցուցաբերող բոլոր ուժերի հետ։ Քաղխորհրդի անդամները պրն դեսպանին ներկայացրին այդ հարաբերություններին առնչվող ներքաղաքական զարգացումների առանձին դրվագները բացատրելու համար, թե ինչու ժողովրդի համար անընկալելի եւ երբեմն նույնիսկ անընդունելի է դառնում որոշ եվրոպական պետությունների սերտ կապը ապաժողովրդական, հանցագործ իշխանությունների հետ։ Այդ իրողության գիտակցումն է կանխորոշում միավորման կարծիքը ԵԱՀԿ խաղաղարար առաքելության վերաբերյալ, որի համաձայն՝ ճիշտ կլիներ Եվրոպայի ընդհանրական ներկայացվածությունը համանախագահողների եռյակում։ Հաստատակամ լինելով իր դիրքորոշումները Եվրախորհրդին հաղորդելու հարցում, միավորումն այն իրականացնելու է ակտիվ համագործակցելով եվրոպական պետությունների տարբեր կառույցների ներկայացուցիչների, հայաստանյան բազմապիսի քաղաքական եւ հասարակական ուժերի հետ։ «Սոցիալիստական Հայաստան» միավորման Լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել