Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է

Մայիս 09,2002 00:00

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է Պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային վարչության ֆինբաժնի նախկին պետ, «նախկին» գնդապետ Գրիշա Գրիշյանի գործը կարող էր սկանդալային լինել ցանկացած իրավական երկրում։ Սկանդալային կարող էր լինել նաեւ հանրապետության գլխավոր դատախազության եզրակացությունը ցանկացած իրավական երկրում, կապված նրա նկատմամբ հարուցված «քրգործի նյութերի» ուսումնասիրության արդյունքների հետ։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գրիշա Գրիշյանը 1997թ. դեկտեմբերի 8-ին փաստացի ձերբակալվում է զինվորական դատախազության կողմից։ Խուզարկվում է նրա բնակարանը, իսկ Գ. Գրիշյանը տեղափոխվում է ՌՈ մեկուսարան՝ «կասկածվելով» շուրջ 70 հազար ԱՄՆ դոլարի հափշտակության մեջ (հաջորդ հրապարակման մեջ կանդրադառնանք նրա ձերբակալման հիմքերի օրինականությանը, այսօր արդեն արդարացված Գրիշյանի մեկնաբանություններին)։ Գտնվելով ազատազրկման մեջ, զինդատախազությունը Գ. Գրիշյանի ընտանիքից ստանում է (կամ շորթում) 200 հազար ԱՄՆ դոլար գումար, ապա վերադարձնում… 124 հազար ԱՄՆ դոլարը։ «Պատկերացրեք, ինչքան վստահ էին իմ անմեղության մեջ, որ առանց գործը կարճելու գումարը ետ տվեցին։ Որպես արդարացվածի դիմեցի փոխհատուցման պահանջով։ Լուրը հասավ ԶԴ։ Այդտեղ էլ պատահական լսեցի, որ հանցակազմի բացակայությամբ կարճված գործը իրադրության փոփոխությամբ վերացրել են»,- շարունակում է Գ. Գրիշյանը։ Ըստ գլխավոր դատախազության եզրակացության, դատախազական ոչ պատշաճ հսկողության հետեւանքով ԶԴ քննիչների կողմից թույլ են տրվել բազմաթիվ ապօրինություններ։ Բերենք մի հատված. «Թիվ 90103897 քրգործը հարուցվել է միայն C վիտամինի փոշու հետ կապված գործարքով կատարված հանցագործության փաստի առթիվ։ Գ. Գրիշյանի կողմից 70 հազար ԱՄՆ դոլարի յուրացում կատարելու փաստով վերը նշված համարի քրգործով նախաքննությանը զուգահեռ, առանց այդ հանցագործության կատարման մասին որեւէ հաղորդումի կամ օպերատիվ տվյալների ստուգմամբ նախապատրաստված նյութերի, քննիչ Վ. Կոսակյանը, խախտելով ՀՀ նախկին քրդատօր 97 հոդվածի պահանջները, առանց քրգործ հարուցելու ձեռնարկել է նախաքննության կատարմանը։ Նախաքննական մարմնի տրամադրության տակ եղած «Ֆուդ-Հաուզ» ֆիրմայից թվով երեք հաշիվ-ֆակտուրաներով ստացված մսի տեսակի, քաշի, գնի եւ մյուս տվյալների վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով մասնագիտական ստուգումներ նշանակելու եւ հարցի վերջնական ընթացքը լուծելու փոխարեն նախաքննությունը կատարվել է մակերեսային եւ խիստ թերի, որի հետեւանքով առանց բավարար ապացույցներ ձեռք բերելու քննիչ Վ. Կոսակյանի 18.12.97թ. որոշմամբ Գ. Գրիշյանը ՀՀ նախկին քրդատօրի 111 հոդվածի կարգով ձերբակալվել է 70 հազար ԱՄՆ դոլարի յուրացում կատարելու կասկածանքով։ Նույն որոշումներում 18.12.97թ. քննիչ Վ. Կոսակյանը անհիմն որոշում է կայացրել Գ. Գրիշյանին ՀՀ քրօր 90 հոդվածի 4-րդ մասով որպես մեղադրյալի քրպատասխանատվության կանչելու մասին։ Հիշյալ որոշման մեջ չի նշվել հանցագործության կատարման ժամանակը, հափշտակված 70 հազար ԱՄՆ դոլար գումարի արժողությամբ ապրանքի տեսակը, գինը, քաշը եւ եղանակը»։ ԶԴ քննիչների (մասնավորապես՝ Վ. Կոսակյանի եւ Ա. Բաբայանի) անհավատալի արկածների՝ պաշտոնեական դիրքի չարաշահմանը դեռ կանդրադառնանք, ինչի արդյունքում ափաշկարա խախտվել է ՊՆ կադրային աշխատակցի բարի համբավը, վարկը, հասցվել նրան նյութական եւ բարոյական վնաս… (շարունակելի) ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031