Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵԿՆԱԾՈՒ ՉԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ

Մայիս 09,2002 00:00

ԹԵԿՆԱԾՈՒ ՉԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչությունը մի հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է, թե ՍԴՀԿ-ն Հայաստանի ԶԼՄ-ներից է տեղեկացել «Հայաստանի Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցություն» անունը կրող կազմակերպության գումարած համաժողովի այն հայտարարության մասին, թե այդ կազմակերպությունը առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել է իր թեկնածուին՝ ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանին: ՍԴՀԿ Կենտրոնական վարչությունը հստակեցրել է, որ այդ «արհեստածին» կազմակերպությունը որեւէ կապ չունի 1991-ին ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության հետ, որ Է.Սողոմոնյանը մի կարճ ժամանակաշրջան է անդամակցել ՍԴՀԿ-ին, վարել պատասխանատու պաշտոններ, բայց «արտաքսվել» է կուսակցությունից՝ «անձնակենտրոն» լինելու եւ մի շարք «անվայել» հայտարարությունների համար: ՍԴՀԿ Կենտրոնական վարչությունը շեշտել է, որ իրենք նախագահական ընտրություններում իրենց թեկնածուին առայժմ չեն որոշել: «Հայաստանի իշխանամետ լրատվամիջոցներուն յատկապէս հանրային հեռուստատեսութեան կողմէ տրուած լայն տեղը այդ արհեստական կազմակերպութեան ժողովին, պատահական կամ անմեղ չէ: Այդ կ8217իյնայ իշխանություններուն որդեգրած ընդդիմադիր եւ դեմոկրատական ուժերը կամայականօրէն ջլատելու եւ զանոնք ապատեղեկատուական ճնշումին տակ պահելու հակադեմոկրատական քաղաքականութեան ծիրին մէջ»,- հայտարարել է ՍԴՀԿ-ն: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել