Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՆՈՊԱՐԱԴՈՔՍ

Մայիս 08,2002 00:00

ԿԻՆՈՊԱՐԱԴՈՔՍ Երեւանը ժամանակին 23 կինոթատրոն ուներ։ Կինոսարքավորումներ էին տեղադրվում անգամ մշակույթի տներում ու ակումբներում։ Կինոթատրոններն այսօր նպատակին չեն ծառայեցվում, որ ոմանք գտնում են, թե ներկայումս կինոն պահանջարկ չունի։ Կինոթատրոնների տնօրենները կարողանում են հիմնավորել, որ մեր օրերում կինոթատրոնը միայն կինոյին ծառայեցնելով չի կարող գոյատեւել, ուստի անհրաժեշտ է «գործարար» ջիղ, անհատ, որը, սակայն, սեփական շահերով է առաջնորդվում։ Ցավոք, կինոթատրոնները չեն կարողանում ետ բերել նախկին բարի ավանդույթը եւ կինոն դարձնել տարբեր տարիքի երեւանցիների համար հաճելի ժամանց։ Պատճառները շատ են։ Օրինակ, գործազուրկ ու սոցիալապես անապահով երիտասարդի համար անհնար է կինոթատրոնը ժամադրության վայր նշանակելը կամ նրա դահլիճներից մեկում սիրելիի ընկերակցությամբ իրենց առաջին ֆիլմը դիտելը։ Բայց կա մի պարադոքս։ Մի դեպքում, եթե համոզվում ենք, որ մեր ժամանակներում կինոն կարծես պահանջարկ չունի, ապա մյուս դեպքում հակառակ տպավորությունն ու համոզվածությունն ենք ունենում՝ տեսնելով ճոխ ազդագրերն ու կանչող գովազդը «զվարճանքի կենտրոնների»։ Տեւական դադարից հետո հատուկենտ կինոթատրոնները (ինչպես կինո «Նաիրին») իրենց հյուրընկալ դռներն են բացել մեր առաջ։ Գովազդվում է նաեւ դրանց շատ մոդայիկ դարձած VIP սպասարկման բարձր մակարդակը։ Բայց այստեղից հետեւություն. չէ՞ որ արդի կինոթատրոնները իրենց VIP հնարավորություններով կարող են հյուրընկալել ոչ բոլորին, այլ ընդամենը VIP այցելուներին։ Որոնք էլ կկարողանան հաճելին ու բարձրակարգը փոխհատուցել ֆինանսական հնարավորություններով։ Մի հանգամանք եւս, մեկ գավաթ հյութը կամ ձեւավոր կոկտեյլը դեռեւս VIP մակարդակի արտահայտություն չեն, ինչպես հաճախ ներկայացվում է մեզանում։ ԹԵՐԵԶԱ ՄԱՐՏՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել