Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոչ ԼՂՀ եւ ՀՀ իշխանություններին

Մայիս 08,2002 00:00

Կոչ ԼՂՀ եւ ՀՀ իշխանություններին «Ազատագրված տարածքների պաշտպանություն» կազմակերպության նախաձեռնությամբ Ադրբեջանից, Արցախից, Նախիջեւանից բռնագաղթվածների, հայրենակցական եւ իրավապաշտպան շուրջ 30 կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից ընդունված հայտարարություն՝ ի պաշտպանություն Ադրբեջանից, Արցախից եւ Նախիջեւանից բռնագաղթվածների իրավունքների: 1988թ. արցախահայության արդար եւ խաղաղ պահանջներին ի պատասխան, Սումգայիթում, Բաքվում, Գանձակում եւ Արցախի մյուս շրջաններում ԱդրԽՍՀ իշխանությունների կողմից կազմակերպվեցին եւ իրականացվեցին Արեւելյան Անդրկովկասի հայ բնակչության զանգվածային բռնի տեղահանություն եւ ցեղասպանություն։ 1991թ. նախկին Ադրբեջանական ԽՍՀ լուծարման ընթացքում հռչակվեց ԼՂՀ-ն։ ԼՂՀ կայացումը օրինական էր բոլոր առումներով եւ առաջին հերթին միջազգային իրավական այն հիմքերի տեսակետից, որ վերաբերում էին հենց Ադրբեջանական ԽՍՀ-ին, որպես մուսուլմանների եւ հայերի միասնական պետության, կազմավորմանը։ Ի պատասխան դրան, Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդությունը մերժած եւ նրա սահմանները մտցված բոլոր հայկական տարածքների նկատմամբ որեւէ իրավունք չունեցող Բաքուն սանձազերծեց պատերազմ՝ պանթուրքական ռազմավարության հունում վերջ տալու համար իրեն չպատկանող տարածքների վրա օրինաբար կայացած ԼՂՀ-ին։ Պատերազմով պատասխանելով հայերի խաղաղ եւ արդար պահանջներին, Ադրբեջանը ստացավ հզոր հակահարված արցախահայության կողմից, որը ազատագրեց ԱդրԽՍՀ-ին բռնակցված հայկական հողերի մի մասը։ Շարունակում են բռնազավթված մնալ Գարդմանքը, Արցախի (Լեռնային եւ Դաշտային Ղարաբաղի) այլ շրջաններ եւ հայկական Նախիջեւանը, որը 1921թ. ռուս-թուրքական պայմանագրի համաձայն, ապօրինաբար բռնազավթվել եւ հանձնվել է ԱդրԽՍՀ պրոտեկտորատին։ Մտահոգված լինելով կարգավորման գործընթացում ուրվագծվող փաթեթի բովանդակությամբ, մասնավորապես այն հանգամանքով, որ փոխզիջումային տարբերակների փնտրտուքի ընթացքում անտեսվում են Ադրբեջանի, Գարդմանքի (Հյուսիսային Արցախի) եւ Նախիջեւանի հայերի իրավունքները, մենք՝ կլոր սեղանի մասնակիցներս, հայտարարում ենք. Կոչ ենք անում ԼՂՀ եւ ՀՀ իշխանություններին. . Հետամուտ լինել բոլոր հայ բռնագաղթվածների իրավունքների պաշտպանությանը, ներկայացնել նրանց շահերը բանակցությունների ընթացքում եւ միջազգային ատյաններում, . Հետեւողականորեն պաշտպանել արհեստականորեն Ադրբեջանին կցված կամ նրա կողմից գրավված Գարդմանքի, Լեռնային եւ Դաշտային Ղարաբաղի այլ շրջանների նկատմամբ հայերի իրավունքը, . Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հնարավոր փաթեթում անպայմանորեն ներառել Նախիջեւանի վերադարձման հարցը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել