Լրահոս
Օրվա լրահոսը

FUSION-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ

Մայիս 07,2002 00:00

FUSION-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ Հայաստանի ծխախոտային շուկան հարստացավ եւս մեկ ապրանքանիշով՝ նոր մրցակցություն առաջացնելով որոշ տեղական եւ ներկրվող ծխախոտների համար։ Անգլիական հանրահայտ «Fusion» ծխախոտն իր նորամուտը մեր հանրապետությունում նշեց մայիսի 4-ին Վալենսիա հյուրանոցային համալիրի «Կարմեն» ռեստորանում կայացած շքեղ շնորհանդեսով։ «Fusion»-ի գովազդային արշավը Հայաստանում կազմակերպող «Նուշիկյան» ասոցիացիան մի յուրօրինակ տոն էր կազմակերպել ոչ միայն սիգարետի սիրահարների համար, այլ զվարճանքի եւ խաղ-մրցույթների սիրահարների համար՝ ընդհանրապես։ «Իմպերիալ Տոբակո» միջազգային կորպորացիայի կովկասյան տարածաշրջանի ներկայացուցիչ Ֆրենկ Էմերը հայտնեց, որ Հայաստանում այն սկսվել է վաճառվել անցած տարվա հուլիսից եւ, Ֆրենկ Էմերի խոստովանությամբ՝ տոկոսային հարաբերակցության առումով «Fusion»-ը Հայաստանում լավագույնս է ներկայացված այս տարածաշրջանում: Տեղական արտադրանքներից պարոն Էմերը առանձնացրեց «Սիգարոնը»՝ այն համարելով հետաքրքիր հեռանկարով ծխախոտ։ Միաժամանակ՝ մրցակցի իր դիրքերից չմոռացավ ընդգծել, թե հայկական «Սիգարոնի» համը շատ նման է «Դավիդովին»։ Հայկական շուկայում Ֆրենկ Էմերը «Fusion»-ի մրցակից տեսնում է հանրահայտ «Ֆիլիպ Մորիս» ընկերության արտադրանքը։ Դժվար է կանխատեսել, թե «Fusion»-ը կդիմանա՞ արդյոք Հայաստանի ծխախոտային շուկայի մրցակցությանը, բայց մի բան փաստ է, որ այս արտադրանքը ներկայացնող պարոն Էմերը եւս, այլ ներկաների նման, դժգոհեց տեղական եւ ներկրվող ծխախոտների համար սահմանված ակցիզային հարկի տարբերությունից։ Հիշեցնենք, որ ակցիզային հարկի տարբերության համար տեղական արտադրողի եւ ներկրողի միջեւ գոյություն ունեցող, մեղմ ասած, վեճը տարիների պատմություն ունի։ Հիմա ստացվում է, որ ներկրողների բանակը մեկով ավելացավ։ Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել