Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Մայիս 04,2002 00:00

ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ 1997 թվականին Հայաստանում ծավալվեց կոշտ բանավեճ ղարաբաղյան պրոբլեմի լուծման երկու տարբերակների շուրջ, որոնք պայմանական կոչվում էին «փաթեթային» եւ «փուլային» (դրանց էության մասին՝ ստորեւ)։ Տնտեսական վեճերը ի վերջո հանգեցին ակնհայտ ներքաղաքական պայքարի, որի արդյունքում 1998 թվականի մարտին հանրապետության նախագահ Լեւոն Տեր172Պետրոսյանը ստիպված էր պաշտոնաթողություն խնդրել։ Սակայն այդ վեճերը հիմնականում ընթանում էին «վերեւներում», քանզի լուծման ենթադրվող տարբերակների հարցը համարվում էր կոնֆեդենցիալ եւ Հայաստանում դրանց ծանոթ էին շատ նեղ շրջաններ։ Դրանք հրապարակվեցին միայն 2001 թվին ( երբ, երեւի, այդ տարբերակները արդեն անցել էին պատմության գիրկը), սկզբում Ադրբեջանում, իսկ մի քանի օր անց նաեւ Հայաստանում: Միայն դրանից հետո հասարակության լայն շրջանակները կարողացան իմանալ, թե ինչի շուրջ էին վիճում քաղաքագետները։ Իրենց հերթին այդ հրապարակումները պատճառ դարձան զանազան տարբերակների քննարկմանը, առավել եւս այն պատճառով, որ ընդունված առաջարկները եւ դրանց մոդիֆիկացիաները դեռ չեն հանգեցրել պրոբլեմի ռեալ լուծմանը։ Այս հոդվածում մենք միաժամանակ կքննարկենք նախկին եւ այժմ շրջանառության մեջ գտնվող հակամարտության կարգավորման բոլոր տարբերակները։ Ընտրված մոտեցումը բացատրվում է այն հանգամանքով, որ սխեման, որը առաջադրում են Հայաստանի այսօրվա իշխանությունները, չի հանդիսանում բանական կառույց եւ իր զարգացման մեջ մեկ ընդունում է, մեկ էլ մի կողմ է նետում մյուս մոտեցումների տարրերը։ Երկրորդ՝ այն չեն ընդունում ոչ մյուս կողմերը, ոչ էլ երկրի բուն ժողովուրդը։ Երրորդ՝ հանրապետության այժմյան ղեկավարությունը հավերժական չէ եւ միշտ չէ, որ փոխվում է ընտրությունների միջոցով, այնպես որ, չի բացառվում, որ X172 ժամը գալուն պես՝ որոշման ընդունման պահը, ղեկավարությունը արդեն կլինի այլ։ Չորրորդ՝ պրոբլեմի լուծման տարբեր մոտեցումները երբեմն դառնում են ավելի շատ ներքաղաքական, քան արտաքին քաղաքականության պրոբլեմ։ Բավական երկար ժամանակվա ընթացքում ղարաբաղյան պրոբլեմը դարձել էր Հայաստանի համար ներքին օգտագործման հարց, այսինքն, որոշ շրջաններ «համակերպում» էին այն իրենց, որպես ներքաղաքական նպատակների հասնելու միջոց։ Հարկ է նշել, որ այդ հարցը ամենաքննարկվողն էր նախագահական, խորհրդարանական եւ տեղական ընտրությունների ընթացքում, որոնք հանրապետությունում ընթացել են սկսած 1988 թվականից։ 1998 թվին վարչապետը եւ երեք «ուժային» նախարարները՝ ներքին գործերի, անվտանգության, պաշտպանության, պահանջեցին Տեր172Պետրոսյանի հրաժարականը։ Իրենց պահանջը իրենք փաստարկում էին նրանով, որ նա նախընտրում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման «փուլային» տարբերակը։ Զարմանալի է, բայց նախագահը չդիմադրեց սպառնալիքներին եւ պաշտոնաթող եղավ։ Նրա հրաժարականին անմիջապես հաջորդեց իր ամբողջ խմբի պաշտոնաթողությունը, այդ թվում նաեւ Սահմանադրությամբ նրա ժառանգորդը՝ Ազգային ժողովի նախագահը։ Նոր ընտրված նախագահը, որը համարվում էր հեղաշրջում կատարած ուժերի դրածոն, ի խախտումն երկրի հիմնական օրենքի, հրաժարվեց Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից՝ կատարել երկրի ղեկավարի պարտականությունները։ Դրան հետեւեցին մի շարք սահմանադրական խախտումներ, եւ ի վերջո նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, որը տարբեր միջազգային ուժերի առջեւ առավել խոցելի է իր ոչ լեգիտիմության պատճառով։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր առկա մոտեցումները կարելի է բաժանել երկու մեծ խմբի։ Առաջինն ընդգրկում էր իր մեջ հանգամանքներ, որոնց հիման վրա մշակված են տարբերակներ, արդեն դրված եւ անգամ ներկայացված բոլոր շահագրգիռ կողմերին ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ172ի Մինսկի խմբի վերջնական որոշման կայացման համար։ Խոսքը հիշատակված «փաթեթային» ու «փուլային» տարբերակների մասին է, ինչպես եւ «ընդհանուր պետություն» կոչվող տարբերակի։ Վերջինիս էությունն այն է, որ Ղարաբաղը ու Ադրբեջանը, լինելով արդեն անկախ, հավասարաիրավունք պետություններ, կստեղծեն ընդհանուր պետություն, նրանց մեջ կպահպանվեն միայն հորիզոնական կապեր, այսինքն Ղարաբաղը չի ենթարկվի Ադրբեջանին։ Երկրորդ խմբի մեջ ընդգրկված են բավականին դեկլարատիվ առաջարկներ։ Նրանք մանրամասնված չեն եւ մեծամասամբ բխում են Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների գաղափարախոսությունից։ Օրինակ՝ հայ մարքսիստները դեմոկրատական կուսակցությունից խնդրի լուծումը տեսնում են ազգերի լենինյան, պրոլետարական ինքնորոշման սկզբունքի մեջ, Նացիոնալ172սոցիալիստները Հայ հեղափոխական դաշնակցությունից դիտում են այն Հայ դատի ընդհանուր համատեքստում, այսինքն բոլոր հայկական հողերի վերամիավորման եւ հայ ժողովրդի բոլոր պատմական թշնամիների պատժում։ Այս կապակցությամբ հարկավոր է նշել, որ բոլոր արտաքին քաղաքական հարցերը Դաշնակցության համար բխում են միայն մեկ նպատակից՝ «պատմական արդարության վերականգնման եւ հայկական բոլոր հողերի վերադարձման» սկզբունքից։ Հասկանալի է, որ նման մոտեցման պարագայում ավելորդ է անգամ խոսել բանակցությունների փոխադարձ զիջումների մասին, իսկ խնդիրը ստիպված պետք է լուծվի միայն ուժային մեթոդներով։ Այդ դիրքորոշումը առավել վտանգավոր է ներկա իրողությունում, երբ դաշնակները մուտք են գործել կառավարություն եւ կարող են ազդել քաղաքական որոշումների ընդունման վրա։ Սակայն նման վտանգը չեզոքացվում է այն բանով, որ այդ կուսակցությունը, հասնելով նախարարական պորտֆելների, կորցրել է իր բոլոր գաղափարական դրույթները եւ այժմ անվերապահ ենթարկվում է նախագահական կամքին։ Գոյություն ունի նաեւ, այսպես կոչված, «ռուսական» դիրքորոշում, որի էությունը հանգում է նրան, որ Ղարաբաղի անվտանգությունը ապահովելու համար հարկավոր է, որ վերջինս մտնի Ռուսաստանի կամ Հայաստանի կազմի մեջ, կամ էլ դառնա անկախ պետություն։ Այդ դիրքորոշումը դրսեւորեց նաեւ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Գենադի Սելեզնյովը՝ վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ։ Նման մոտեցում քարոզում են Հայաստանում ռուսամետ տարբեր կազմակերպությունները, սակայն իր անհեթեթության պատճառով այն չի դարձել լուրջ քննարկումների առարկա ոչ Հայաստանում, ոչ էլ բանակցություններում։ Այդ դիրքորոշման անմտությունը հետեւյալն է՝ եթե Ղարաբաղը չպետք է դառնա անկախ պետություն, ապա միեւնույն չէ՞, որ պետության կազմում գտնվի՝ Հայաստանի՞ թե՞ Ռուսաստանի։ Հակամարտության լուծման «փաթեթային» տարբերակի հանգամանալից ուսումնասիրության պարագայում դառնում է ակնհայտ, որ «ընդհանուր պետություն» տարբերակից այն տարբերվում է սոսկ առանձին ձեւակերպումներով, սակայն ոչ իր էությամբ, թույլ է տալիս շարունակել խաղը համաձայն բանաձեւի՝ «Հայաստանը (Ադրբեջանը) ընդունեց, սակայն Ադրբեջանը (Հայաստանը) չընդունեց», ինչը մենք նկատում ենք վերջին ութ տարիների ընթացքում։ Եթե ուսումնասիրենք «փաթեթային172 փուլային» տարբերակները ոչ դիվանագիտական, այլ գաղափարական եւ քաղաքական, ինչպես նաեւ ձեւակերպումների տեսանկյունից, ապա կտեսնենք, որ դրանց հիմնական տարբերությունն այն է, թե ինչպես օգտագործել միջազգային իրավունքի հարուստ եւ հակասական գործի կազմը, ինչ հերթականությամբ սահմանել նրա սկզբունքների գերակշռությունը։ Միջազգային իրավունքը հաճախ մեղադրվում է սկզբունքների հակասության մեջ, մասնավորապես տարածքային ամբողջականության եւ ազգային ինքնորոշման սկզբունքների։ Կարծում ենք, այդ անհստակությունը ավելի շուտ արժանապատվություն է, քան միջազգային իրավունքի թերություն, քանզի նման հակասությունների բացակայության պարագայում այն պարզապես չէր ունենա օբյեկտներ, ոչ ոք չէր ստորագրի համապատասխան փաստաթղթեր եւ ոչ մեկին պետք չէր լինի նստեցնել բանակցային սեղանի շուրջ։ Միջազգային իրավունքը գործում է միջազգային հարաբերությունների ոլորտում եւ անգամ շատ իմաստուն ու արդարամիտ լինելու պարագայում չի կարող լինել քաղաքականությունից, այսինքն հետաքրքրություններից ու ուժից վեր։ Դրա հետ մեկտեղ գոյություն ունի տեսակետ, համաձայն որի՝ այդ սկզբունքները չեն հակասում, այլ փոխլրացնում են միմյանց, քանզի մեկը (սահմանների անխախտելիությունը) վերաբերում է արդեն իսկ անկախ պետությանը, իսկ մյուսը (ինքնորոշումը)՝ նոր անկախ պետության ստեղծման։ Սահմանների անխախտելիության սկզբունքը բացառում է մերձսահմանային հակամարտությունները, մեկ պետության կողմից մյուս պետության տարածքների զավթումը։ Ազգերի ինքնորոշման սկզբունքը ճանաչում է ազատ համայնքի ազատ մարդկանց բարձր իրավունքը՝ ունենալ իր քաղաքական կազմավորումը՝ անկախ պետություն, եւ այդ նպատակի համատեքստում չի արգելում պատերազմներ, որոնք վարվում են նոր պետության ամբողջ տարածքում՝ հանուն կայսրությունից ազատագրման։ Այդ տերմինների անձեռնհաս օգտագործումը մեկ կողմի դիվանագետների կողմից կամ հակառակ՝ հմուտ օգտագործումը մյուս կողմից, անշուշտ, արտաքին ուժերի սպեցիֆիկ դասավորման պարագայում կարող է հանգեցնել խառնաշփոթ ըմբռնման եւ անլուծելի իրադրության՝ միջազգային իրավունքի տեսանկյունից, ինչը եւ տեղի է ունեցել ղարաբաղյան հիմնահարցի դեպքում։ Տեսաբան կոնֆլիկտոլոգները նշում են, որ զինված հակամարտության շարունակման անհնարինությունը չի նշանակում համատեղ ուժերով պրոբլեմի լուծման փնտրտուքի սկիզբը։ Կողմերի դիրքորոշման արմատական տարբերության դեպքում, երբ բացակայում է բանակցային տարածքը, զինված հակամարտությունը կարող է եւ վերսկսվել։ Ղարաբաղի դեպքում նման պրոբլեմ է դարձել նրա կարգավիճակը, որի որոշման համար հայկական կողմին մնացել էր երկու մոտեցում՝ կամ զիջել («փաթեթային» տարբերակ), կամ էլ հարցը հանել օրակարգից եւ լուծել մյուս մանրամասները, կարգավիճակի հարցի լուծումը թողնելով բարենպաստ ժամանակների («փուլային» տարբերակ)։ Ղարաբաղյան պրոբլեմը՝ առանց ղարաբաղցիների Հայաստանում նոր ղեկավարության իշխանության գլուխ անցնելուց հետո փոխվեց բանակցությունների ձեւաչափը։ Երկրի նոր նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախ եւ առաջ սկսեց հաճախակի հանդիպել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ։ Ոչ մի էական բան չսպասելով այդ հանդիպումներից, հայ քաղաքական շրջանակներում կատակում էին նախկին կուսկոմի քարտուղարի, նախկին միութենական հանրապետության կոմկուսի ղեկավարի բանակցությունների սիմվոլիկության վերաբերյալ։ Կատակը՝ կատակ, բայց նրանց հանդիպումները հանգեցրին տխուր հետեւանքների՝ արդյունքում Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից։ Ղարաբաղյան հիմնահարցի բուն էությունը հանգում է երկու հարցերի լուծման. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորված ապահովմանը եւ նրա տնտեսական եւ սոցիալ172ենթակառուցվածքային վերականգնմանը, ինչը կապահովի հանրապետության բնակչության արժանավայել կյանքը։ Բանակցությունների նոր ձեւաչափով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների անձնական հանդիպումներում Ղարաբաղը դադարում է լինել սուբյեկտ, այսինքն դրանց մասնակիցը, երկրի ինքնորոշման մասին խոսք անգամ չի կարող լինել, հետեւաբար Ղարաբաղի անվտանգության երաշխավորի դերում հանդես է գալիս միայն երրորդ կողմը՝ Հայաստանը։ Ըստ էության, 1998 թվականի սկզբին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության իրադարձությունների նախապատմությունը արդեն խոսում էր այն մասին, որ գերակշռողը լինելու է հենց նման դիրքորոշումը, քանզի (ինչպես մենք արդեն նշել ենք) իշխանափոխությունը պահանջում էին վարչապետը եւ «ուժային» նախարարությունների ղեկավարները, որոնց համար զենքի իրավունքը սոսկ հոգեբանորեն նշանակում էր ավելին, քան ժողովրդի իրավունքը։ Իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը, որը ինքնորոշման սկզբունքների պահպանման պարագայում դրա իրավունքը չուներ, քանզի նա ոչ թե Հայաստանի, այլ Ղարաբաղի քաղաքացի էր։ Ըստ էության՝ հեղաշրջումն էլ տեղի ունեցավ հենց «փուլային» լուծման «փաթեթայինի» նկատմամբ հաղթանակի համատեքստում։ Ակնհայտ է, որ հեղաշրջումից հետո կողմերը պետք է ցուցադրեին իրենց լոյալությունը տերմինաբանության վերաբերյալ, որի օգնությամբ էլ կատարվեց իշխանափոխությունը։ Արդեն այնքան էլ էական չէ, որ ժամանակը ապացուցեց «փաթեթային» տարբերակի սնանկությունը «փուլայինի» համեմատ, միեւնույն է, այն տարբերակը, որը կառաջարկի կամ քննարկի հայաստանյան այժմյան ղեկավարությունը, անկախ նրա բովանդակությունից, պետք է կոչվի փաթեթային։ Կարծում ենք՝ հիմնահարցի լուծման ցանկացած առաջարկի քննարկման ընթացքում անհրաժեշտ է հարցադրել՝ այս կամ այն տարբերակը ճանաչո՞ւմ է, արդյոք, ազգերի ինքնորոշման սկզբունքը, թե՞ ոչ, քանզի Ղարաբաղի անվտանգության ապահովման աստիճանը կախված է դրա ճանաչումից (կամ չճանաչումից)։ Անվտանգության երաշխիքները, որոնք նախատեսված են «փաթեթային» տարբերակում, հետեւյալն են՝ հայկական կողմը վերադարձնում է որոշ տարածքներ, դրա դիմաց Ադրբեջանը տալիս է Ղարաբաղին որոշ չափով ինքնավարություն, Ղարաբաղ172Ադրբեջան սահմանագծի երկայնքով տեղակայվում են խաղաղապահ ուժեր, ավիացիայի թռիչքների համար ստեղծվում են բաժանիչ, բուֆերային եւ արգելափակ գոտիներ, վերադառնում են փախստականները։ Այդ մոտեցման թերությունն այն է, որ այս ամենը կատարվում է միաժամանակ։ Տվյալ սխեմայի խոշոր թերությունը կարող է դառնալ վերոհիշյալ երաշխիքների իմաստով չփորձարկված լինելը, ինչը «փաթեթային», այսինքն բոլոր հարցերի միաժամանակ լուծման դեպքում (երաշխիքների առկայության ոչ բավարար լինելու պարագայում) բացառում է ելակետային հետընթացը, կամ էլ անգամ մանրամասների համահարաբերակցությունը։ Սակայն այդ մոտեցման ամենակարեւոր թերությունն այն է, որ այն փաստորեն նշանակում է հրաժարում ինքնորոշման սկզբունքից, իր էությամբ դառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ( այլ ոչ Ղարաբաղի ու Ադրբեջանի) դիվանագիտական առեւտրի առարկա՝ տարածքների փոխզիջման եւ անկախությունների համարժեքի առումով։ Հայաստանի համար արդեն առկա է բացասական արդյունքը։ Ղարաբաղի մասնակցության բացառումը բանակցային գործընթացին եւ անկախության անառարկելիության սկզբունքից հրաժարումը ընդարձակել են հակամարտության շրջանակի քննումը՝ ընդգրկելով նրա մեջ բուն Հայաստանի որոշ շրջաններ։ Չնայած այդ արդյունքին, Հայաստանի պաշտոնական իշխանությունները եւ պրոկառավարական կուսակցությունների մեծամասնությունը այսօր կողմ են այդ գծին, այսինքն՝ «փաթեթային» տարբերակին։ Ինքնորոշման սկզբունքից հրաժարվելու մասին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր բանակցային տվյալ փուլի արդեն իսկ սկզբում, 1998 թվականի մայիսին։ Այդ պարտվողական մոտեցման սնանկությունն այն է, որ Ադրբեջանը չի համաձայնում գնալ անգամ այդքան չնչին անսկզբունքային գործարքի, պնդելով Ղարաբաղի նկատմամբ իր բացարձակ գերիշխանությունը, դրանով պարզապես խափանելով ցանկացած բանակցություններ, ցանկացած փոխադարձ զիջումներ։ Այդ կապակցությամբ չի կարելի բացառել, որ ի շնորհիվ «փաթեթային» լուծման կողմնակիցների ջանքերի, Ղարաբաղի պայքարը իր անկախության համար կարող է վերածվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմի։ Փաստորեն, դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը հռչակել է իր անկախությունը, զավթված է Հայաստանի կողմից, որը իր հայեցողությամբ այդ տարածքները դարձրել է առուծախի առարկա։ Այդ համատեքստում հասկանելի է դառնում Հայաստանի տարբեր չինովնիկների կողմից, մասնավորապես արտաքին գործերի նախարարի՝ «զավթված տարածքներ» տերմինի օգտագործումը։ Պաշտոնական Երեւանի այժմյան վարկածի առավելությունները թվում են կասկածելի ու հակասում են Ղարաբաղի ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ամբողջ ոգուն։ Այդ մոտեցումը չի կարելի համարել արդարացված նաեւ դիվանագիտական տեսանկյունից, քանզի, եթե այն կարող է անգամ տալ որոշ անվտանգության երաշխիքներ, ապա միայն կարգավորման ամբողջ փաթեթի պահպանման պարագայում։ Իսկ եթե Ադրբեջանը, որը համաձայնագրի ստորագրումից հետո փաստորեն դառնում է իրադրության կարգավորիչը եւ երաշխավորը, խախտի այդ փաստաթղթի անգամ ոչ շատ կարեւոր բաղադրիչները, ապա կարող է փլվել Ղարաբաղի անվտանգության ամբողջ համակարգը։ Առավել ուժեղ է այդ տարբերակի քարոզչական մասը։ Այն կոչվում է «Ղարաբաղյան կարգավորման համապարփակ համաձայնագիր», ի դեպ, համարյա նույնապես է կոչվում մյուս տարբերակը, որը նախատեսում է այսպես կոչված «ընդհանուր պետության» ստեղծումը։ Պետական այրերի մեջ միանգամից առաջանում է այդ փաստաթղթերը ստորագրելու գայթակղություն, այսինքն սրընթաց լուծել բազմամյա պրոբլեմը եւ միանգամից դառնալ ազգային հերոսներ։ Այդ քարոզչական տարրը երեւի առկա է նաեւ ադրբեջանական ղեկավարության կողմից «ընդհանուր պետություն» տարբերակի մերժման պարագայում, չնայած Բաքուն ավելի վաղ համաձայն էր ավելի վատ բովանդակային տարբերակների։ Ադրբեջանի ու միջազգային հանրության կիսատ172պռատ երաշխիքները հետագայում Հայաստանին քաղաքական երաշխիքների թվից դուրս մղելու դեպքում եւ նրա կողմից տարածքների, որոնք այժմ համեմատաբար ապահովում են Ղարաբաղի անվտանգությունը, վերադարձի պարագան ավելի շատ կասկածներ է հարուցում, քան երաշխիքներ։ Դրա հետ մեկտեղ հարկավոր է հաշվի առնել, որ հրաժարումը ինքնորոշման սկզբունքից բանակցային գործընթացը լիովին զրկում է փոխադարձ զիջումների հիմքից։ Այս դեպքում միայն հողերի զավթման փաստն է մնում իրողություն։ Ինչպես երեւում է, այդ բանը սկսել է հասկանալ նաեւ Հայաստանի ղեկավարությունը՝ երկամյա անարդյունավետ փորձերից հետո լուծել հարցը «փաթեթային» տարբերակի հիման վրա, հայկական կողմը աստիճանաբար վերադառնում է ինքնորոշման սկզբունքին։ Պե՞տք է, արդյոք, Հայաստանի շրջափակման վերացումը Այսպիսով, ՀՀ նախկին ղեկավարությունը հակված էր հակամարտության հարցը լուծել այսպես կոչված «փուլային» տարբերակով, եւ քաղաքական կուսակցություններից շատերը, որոնք այն ժամանակ մտնում էին իշխող բլոկի մեջ, այն գերադասում են մինչեւ օրս։ Վերադառնալով արաբա172իսրայելական հակամարտության տերմինաբանությանը՝ այդ մոտեցման էությունը կարելի է բնութագրել «հողերի փոխարեն շրջափակման վերացումը» բանաձեւով, ինչը սոսկ տերմինաբանական տեսանկյունից շատ ավելի թույլ է, քան «հող՝ ազատության դիմաց» դարձվածքը։ Լուծման այդ տարբերակը չի համարվում համապարփակ, այն միայն՝ «համաձայնություն է ղարաբաղյան զինված հակամարտության դադարեցման վերաբերյալ»։ Այստեղ չի շոշափվում Ղարաբաղի կարգավիճակի հարցը, այսինքն այն ընդգրկված չէ անվտանգության երաշխիքների ցուցակում։ Առաջին հայացքից այդ սխեմայով տրամադրվող երաշխիքները թվում են շատ ավելի թույլ, քան «փաթեթային» տարբերակի պարագայում, քանզի անգամ մասնատված ինքնավարությունը որոշակի երաշխիք է, ինչը բացակայում է այս դեպքում, իսկ ռազմա172վարչական չափերը գրեթե նույնն են։ Սակայն այդ մոտեցման առավելությունները նրանք են, որ գոտիների ապառազմականացումը, ճանապարհների ապաշրջափակումը եւ մյուս ռազմական միջոցառումները իրագործվում են փուլ առ փուլ, շատ թե քիչ հավասարակշռված, իսկ կողմերից մեկի՝ համաձայնության որեւէ կետի խախտման դեպքում նրա գործողությունը կկասեցվի եւ գործընթացը կարող է ետ շրջվել։ Մյուս կողմից այն, ինչը համարվում է այդ համաձայնագրի թերությունը՝ կարգավիճակի հարցի բացակայությունը կարող է դառնալ նրա առավելությունը։ Իսկ եթե ժամանակի ընթացքում հաստատվեն խաղաղ հարաբերություններ, ապա արդեն կարելի կլինի քննարկել կարգավիճակի հարցը, որը նախատեսում է լրացուցիչ երաշխիքներ, առավել եւս այն պատճառով, որ միջազգային իրավունքը չի ընդունում պատերազմը իբրեւ ազգերի ինքնորոշման պարտադիր բաղադրամաս։ Համենայնդեպս, այստեղ չի խախտվում Ղարաբաղի ժողովրդի՝ իր ինքնորոշման համար մղվող պայքարի հիմնական սկզբունքը, որը ոչ արհամարհվում է, ոչ էլ չեղյալ է համարվում, այլ ընդամենը հետաձգվում է։ Այդ մոտեցման ամենաթույլ կողմը Հայաստանի ներկա տնտեսական վիճակն է։ Ետսովետական հանրապետությունների տնտեսական ու քաղաքական տրանսֆորմացիայի արդյունքում եւ ամենագլխավորը՝ այդ նույն շրջափակման պատճառով Հայաստանը կորցրել է նախկինում ունեցած լայն տնտեսական կապերը եւ ստիպված է եղել անցնել մեծամասամբ ինքնաապահովման։ Այսպիսով, բոլոր տնտեսական լծակները հայտնվել են իշխանությունների ձեռքում։ Օրինակ՝ եթե 19951721997 թվականներին երկրում կար հեղուկ վառելիքի շուրջ 20 ներկրող, ապա այժմ դրանց թիվը կրճատվել է միչեւ 5, եթե նույն տարիներին պարեն ներկրող կազմակերպությունների թիվը հասնում էր 2300172ի, ապա այժմ դրանք 200172ից ոչ ավելի են, ընդ որում դրանցից մեկին բաժին է ընկնում ամբողջ արտերկրից մատակարարվող ապրանքների 6017270 %-ը: Պահպանելով շրջափակումը, Հայաստանի քաղաքական շրջանակները միանգամից լուծում են «իրենց» գործարարների երեք տնտեսական խնդիր. Առաջին՝ սահմանափակվում է արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների թիվը, երկրորդ՝ բարձրանում է գների մակարդակը, երրորդ՝ երկրում ստեղծվում է ոչ բարենպաստ ներդրումային մթնոլորտ, երբ ծայրաստիճան սահմանափակվում է հայկական ձեռնարկությունների սեփականաշնորհումը արտասահմանյան կազմակերպությունների կողմից։ Այնպես որ, հանրապետության ղեկավարությանը ապաշրջափակումը այնքան էլ շահավետ չէ, այլ կերպ ասած՝ ենթադրվող դիվանագիտական «հող՝ շրջափակումը հանելու դիմաց» բանաձեւի առեւտուրը ոչ թե ուղիղ համեմատական չէ, այլ պարզապես ոչ տեղին է, ոչ էլ ժամանակին։ Համենայնդեպս, եթե Հայաստանը հայտնվի մի իրավիճակում, երբ հարկադրված կլինի գնալ որեւէ պայմանագրի ստորագրման, ապա «փուլային» տարբերակը ավելի գերադասելի կլինի «իրենց» գործարարների համար։ Դա հնարավորություն կտա կանգնեցնել գործընթացը այն դեպքում, եթե լիովին չապահովվի անվտանգությունը կամ էլ կողմերը գտնվեն ոչ այնքան ազնիվ, բացի այդ՝ այն վերջնականապես մոռացության չի տա Ղարաբաղի ինքնորոշման հույսերը։ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության զարգացման ցանկացած տարբերակ Հայաստանի այժմյան ղեկավարության համար ստեղծում է որոշակի դժվարություններ։ Մի կողմից նրա օրինականության ակունքը ղարաբաղյան հիմնահարցի առկայությունն է. այդ հարցի լուծման ցանկացած մերժման փորձ կասկածի տակ է դնում այժմյան ղեկավարության առանց այն էլ խախուտ օրինականությունը։ Այդ պատճառով հասարակության մեջ վստահությունը ամրապնդելու համար եւ ի կատարումն հասարակական պատվերի, նա պարզապես ստիպված է փնտրել ուղիներ դրա լուծման համար։ Մյուս կողմից՝ այդ հարցի լուծումը սպառում է նրա օրինականության ամբողջ պաշարը։ Երբ հարցը արդեն լուծված կլինի (ցանկացած տարբերակով), միանգամից ի հայտ կգա հարցերի մի ամբողջ շղթա, սկսած սոցիալ-տնտեսական իրավիճակից մինչեւ կաշառակերությունը եւ 1998 թվականից հանրապետությունում կազմակերպված խորհրդավոր սպանությունները, որոնց իշխանությունները ուզած172 չուզած հարկադրված կլինեն պատասխանել։ Այդ պատճառով էլ իշխանությունները ամեն միջոցով փորձում են ձգձգել հարցի լուծումը։ Ինտեգրացիան՝ որպես պրոբլեմի լուծման ճանապարհ Մեզ թվում է, որ հակամարտության լուծման «փուլային» տարբերակի մասին հնարավոր կլինի խոսել միայն այն դեպքում, եթե գիտակցվի ռեգիոնալ ինտեգրացիայի անհրաժեշտությունը։ Այսօրվա իրողությունները այնպիսին են, որ չնայած իրենց աշխարհագրական մոտիկությանն ու փոխթափանցմանը, Անդրկովկասի բոլոր հանրապետությունները ձգտում են հեռանալ միմյանցից։ Առեւտուրը նրանց միջեւ չնչին է, կարելի է մտաբերել միայն մի քանի համատեղ նախագծեր տնտեսության ոլորտում, արտաքին քաղաքական կողմնորոշումը ու դրա հետ կապված՝ աշխարհագրական քարտեզի պատկերացումը բացարձակապես համարժեք եւ համատեղելի չեն ինտեգրացիա հասկացությանը։ Ինտեգրացիայի անհրաժեշտության գիտակցումը, համատեղ նախագծերի իրականացումը կբարձրացնեն տարածքի ժողովուրդների փոխվստահությունը, կհանդիսանան Հարավային Կովկասում անվտանգության մեխանիզմների ստեղծման լրացուցիչ ազդակ։ Նման իրավիճակում ժողովուրդները ստիպված կլինեն մտածել ոչ թե միմյանց խաբելու մասին, այլ ինչպես շուտափույթ հասնել համագործակցության զարգացման առավել բարձր մակարդակի։ Այս համատեքստում տարբեր միջազգային մեդիստորների առջեւ, որոնք վիճարկում են միմյանցից միջնորդության իրավունքը, կբացվեն չափազանց լայն հնարավորություններ։ Ղարաբաղի հակամարտության լուծման բոլոր վերոհիշյալ տարբերակները բխում են այն ենթադրությունից, որ տարածաշրջանային երկրները կարիք են զգում լայն համագործակցության եւ իրենց անվտանգության ապահովման՝ ինտեգրացիոն գործընթացների միջոցով։ Սակայն Ղարաբաղի, ինչպես նաեւ Ադրբեջանի որոշ անձանց դիրքորոշումը տրամագծորեն հակադիր է նման մոտեցմանը։ Այսպես, Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը եւ Ադրբեջանի նախագահի խորհրդական Վաֆա Գուլուզադեն հանդես էին գալիս հօգուտ հայերի եւ ադրբեջանցիների էթնիկական ու տարածքային բաժանման։ Նման մոտեցման մեջ զգացմունքները եւ իներցիոն թշնամանքը խանգարում են պրոբլեմը տեսնել ռացիոնալ։ Ինտեգրացիայի անհրաժեշտության չընդունումը, ըստ երեւույթին, նշանակում է պրոբլեմի խաղաղ ճանապարհով լուծման մերժում։ Էթնիկական զտումների քաղաքականությունը եւ էթնիկական մաքուր գոտիների սկզբունքը, ցավոք, առայժմ զբաղեցնում են այն որոշ գործիչների միտքը, որոնք ազդեցություն ունեն բանակցությունների ընթացքի վրա։ Եզրակացություններ Ի մի բերելով հայ քաղաքական շրջանակներում գոյություն ունեցող ղարաբաղյան հակամարտության լուծման մոտեցումները, նշենք դրանց համընդհանուր եւ կարեւորագույն գծերը՝ հիմնականում դրանք իրենց էությամբ ագրեսիվ չեն, առաջարկում են հարցը լուծել բանակցային եւ փոխզիջման գործընթացի միջոցով, սակայն այդ մոտեցումները դեռեւս հեռու են իրական լինելուց, կողմերի իսկական հետաքրքրություններից եւ հնարավորություններից։ Նման հակասությունը պայմանավորում է բանակցային գործընթացի արգելակումը։ Այդ կապակցությամբ կարելի է առաջարկել պրոբլեմի լուծման մեկ այլ տարբերակ, որը բխում է տարածաշրջանային ինտեգրացիայի անհրաժեշտությունից։ Տարբեր ռեգիոնալ միավորումների՝ տնտեսական, քաղաքական, մարդասիրական, անվտանգության եւ այլնի ստեղծման պարագայում հնարավոր կլիներ անտեսել գոյություն ունեցող հակասությունները եւ առաջին հերթին ստեղծել ինտեգրացիոն կառույցներ։ Հակամարտությունների լուծմանը կարելի է ձեռնամուխ լինել միայն այն ժամանակ, երբ ինտեգրացիան կդառնա իրողություն եւ դրա անհրաժեշտությունը կգիտակցեն բոլորը։ Սակայն պետք է նկատի ունենալ անհրաժեշտ դրդապատճառների բացակայությունը քաղաքական վերնախավի շրջանակներում։ Տվյալ պարագայում այն, ինչ առաջարկվում է Հայաստանին՝ կարգավորման դեպքում որպես շահում, այսինքն ապաշրջափակումը, նրա համար առավելություն է հանդիսանում։ Մենք տեսնում ենք այդ փակուղային իրավիճակից դուրս գալու երկու ելք։ Առաջին՝ ավելի ինտենսիվ, անգամ «պարտադրված» ինտեգրացիոն սխեմաներ եւ համագործակցության նախագծեր, որոնք տնտեսական համագործակցությունը կդարձնեն շահավետ։ Դրա հետ մեկտեղ, իհարկե, անհրաժեշտ է զորեղացնել ժողովրդավարական գործընթացները տարածաշրջանում, ինչը մի կողմից հանդիսանում է խաղաղ կարգավորման գործոն, մյուս կողմից կնպաստի օրինական իշխանությունների ընտրության, որոնց համար երկրի շահը վեր կդասվի, քան քաղաքական վերնախավի կամքը։ Երկրորդ ուղին՝ տարանջատել հակամարտության կարգավորման գործընթացը Հայաստանի ապաշրջափակումից, մշակել այնպիսի սխեմաներ, որոնք կապահովեն հանրապետության համար ոչ թե տնտեսական, այլ քաղաքական շահեր ու բավականաչափ կխթանեն կարգավորման գործընթացը։ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ Թարգմ.՝ «Central Qsia and Caucasus», 2002 N1

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել