Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԿԱՆՉՈՒՄ Է «SOS»

Մայիս 04,2002 00:00

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԿԱՆՉՈՒՄ Է «SOS» ԿԲ172ն ոչ միայն ֆինանսական ներդրումների կարիք է զգում, այլ նաեւ ինտելեկտուալ Վերջին ամիսների ընթացքում շատ է խոսվել ու գրվել թե՛ առանձին բանկերում, թե՛ ամբողջ բանկային համակարգում ստեղծված լուրջ խնդիրների մասին: Շատերն են գնահատում իրավիճակը որպես ճգնաժամային, բանավիճելով միայն դրա խորության շուրջ: Միայն Կենտրոնական բանկը համաձայն չէ այդ գնահատականների հետ, նա իրեն վեր է դասում այդ բանավեճերից, ընդունելով ամենաիմաստունի կեցվածք: Եվ այդ կեցվածքով պարբերաբար մեզ, սովորական մահկանացուներիս է ներկայացնում Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ անմերժելի ձայնով հայտարարում, որ ամեն ինչ լավ է եւ բանկային համակարգը երբեւիցե այդքան կայուն չի եղել, որքան այսօր է: Սակայն պարզվում է, որ Կենտրոնական բանկի նախագահի համար կա երկու ճշմարտություն՝ մեկը երկրի ներսում օգտագործելու, իսկ մյուսը՝ դրսի համար: Ներսում ինչ է ասվում, բոլորս լավ գիտենք: Հիմա տեսնենք, թե ինչ է ասում Տիգրան Սարգսյանը դրսի համար: Մենք մեջբերումներ կանենք մի գրությունից, որը հասցեագրված է Համաշխարհային բանկի տարածքային տնօրեն տիկին Ջուդի Օ8217Քոնորին եւ ստորագրված է Կենտրոնական բանկի նախագահի կողմից այս տարվա ապրիլի վերջին: Տիգրան Սարգսյանը գրում է, որ ներկայումս Հայաստանի շատ բանկեր ունեն «վճարունակության խնդիր», որ Կենտրոնական բանկը այսօր գործ ունի «բանկային համակարգում ծառացած նշանակալի պրոբլեմների հետ», որ «8 բանկեր գտնվում են Կենտրոնական բանկի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարման ներքո եւ ողջ բանկային համակարգի դեպոզիտների 25%172ը գտնվում է դրանցից 2 ամենամեծ բանկում»: «Իրավիճակը սրվում է նրանով, որ բանկերի համար սահմանված է ժամանակացույց, ըստ որի նրանք պետք է ավելացնեն իրենց կապիտալի նվազագույն չափը մինչեւ 5 մլն ԱՄՆ դոլար՝ 2005թ. կեսին: Գնահատելով այլ զարգացող երկրների փորձը, մենք մտավախություն ունենք, որ մեր բանկային համակարգը ի վերջո կփոքրանա 2-3 անգամ»,- ավելացնում է ԿԲ նախագահը: Գրությունում նաեւ մեջբերված է Համաշխարհային բանկի վերջին առաքելության գնահատականը, ուր ասվում է, որ «Հայաստանի բանկային համակարգը խոցելի եւ բավականին փխրուն է»: Գրության վերջում ԿԲ նախագահը դիմում է տ-ն Օ8217Քոնորին խնդրանքով՝ տեխնիկական օգնություն ցուցաբերել Հայաստանի Կենտրոնական բանկին եւ սկող բանկային համակարգին, գործուղելով արտասահմանյան մասնագետներ եւ միջնորդել դոնոր երկրներին եւ միջազգային ֆինանսական կառույցներին, որ մեր բանկերում ներդրումներ կատարեն: Բացի նրանից, որ Կենտրոնական բանկի տեղեկատվությունը, որը նախատեսված է արտաքին աշխարհի համար, տարբերվում է այն տեղեկատվությունից, որը տարածվում է սեփական երկրի ներսում, կարելի է անել եւս երկու եզրահանգում. Հայաստանի Կենտրոնական բանկը իր այսօրվա մասնագիտական կարողություններով ի վիճակի չէ լուծել բանկային համակարգի օր օրի խորացող պրոբլեմները: Առանց լուրջ արտասահմանյան ներդրումների հնարավոր չի լինի կայունացնել եւ առողջացնել երկրի բանկային համակարգը: ԱՆՈՒՇ ՎՐԱՑՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել