Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՕՊԵՐԱՅԻ ՇԵՆՔԸ…8230 ՏԵՂՈՒՄ ԿՄՆԱ

Մայիս 04,2002 00:00

ՕՊԵՐԱՅԻ ՇԵՆՔԸ…8230 ՏԵՂՈՒՄ ԿՄՆԱ Մի պահ պատկերացնենք. միգուցե ճիշտ կլինի Օպերայի եւ բալետի համերգասրահի շենքը տեղափոխե՞լ Ազատության հրապարակից կամ ընդհանրապես հանե՞լ է պետք…8230 շատ տեղ է զբաղեցնում…8230Երեւանի քաղաքապետից սկսած մինչեւ բոլոր պետական այրեր՝ առաջարկվում է օրակարգային այս հրատապ հարցին շուտափույթ լուծում գտնել: Ամեն հարմար առիթով Երեւանից ու երեւանցու մոռացված կերպարի մասին գանգատվող ժամանակակից հուշագիրները կենդանի իրականությունից կարծես կտրված լինեն: Հարցեր են բարձրացնում վերացական՝ օրվա թեմաները թողած: Ազատության հրապարակը շրջափակման մեջ է. շուրջը եղած պահպանված որոշակի կանաչն էլ է վտանգված: Ինչ խոսք, կանաչը եւ Ազատության հրապարակի շրջակայքը բարեկարգման կարիք ունեն, սակայն…8230ի՞նչ ձեւերով: Եթե դեռեւս անցյալ տարի այդ տարածքում հինգ սրճարան կար, ապա այսօր դրանց թիվը մոտ տասի է հասնում: Յուրաքանչյուրը մի տեր ունի: Վերջին շրջանում հատկապես հասարակական քննարկման առարկա էր դարձել Հանրապետական կուսակցության նախկին շենքի դիմացի մայթին սկսված սրճարանային շինարարությունը: Շինարարության ընթացքը կապույտ սավանով ծածկելը իր վատ կողմն էլ, անշուշտ, ունի: Այն թույլ չի տալիս տեսնել, թե ինչ է կատարվում սավանից ներս: Նույնիսկ մի քանի անգամ հենց ճարտարապետներն իրենք են բողոքել, որ հաճախ կառուցվող օբյեկտի տերերը շեղվում են նախագծից՝ առանց իրենց՝ նախագծող ճարտարապետներին տեղյակ պահելու, հետո պրոբլեմներ են առաջանում: Այսինքն՝ հասարակությունը մեղադրում է նախագծի հեղինակ ճարտարապետին, որի նախագծից տերերը առանց զգուշացնելու շեղվել են, կամ իրենց հատկացված տարածքի չափերը ինքնագլուխ խախտել: Աղմկոտ թեմա դարձած այս սրճարանի տերերը մոտ յոթ մետր խորությամբ փորել են եւ արդեն սյուներ են տեղադրում, որոնց բարձրությունը գերազանցում է Ազատության հրապարակի երկաթե ցանկապատը: Ասում են, որ այդ օբյեկտն ունի երեք տեր, որից առաջինը ՀՀ Ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանն է, իսկ մյուս երկուսը՝ քննչական վարչության պետ Սուրեն Ավետիսյանը եւ ՀՀ ՊԵՆ օպերատիվ քննչական վարչության պետը: Պետական համապատասխան ատյաններից, բնականաբար, դժվար է ստույգ ինֆորմացիա ստանալ այս առնչությամբ: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ պրն Կոտոլիկյանի, ապագայում այս ապակեպատ սրճարանը «Օնլի Մերիմենթ» ընկերությանն է, եւ այդ մոտ 500քմ տարածքի ամենագեղեցիկ սրճարանն է լինելու: Յոթ մետր խորությունը, ըստ պրն Կոտոլիկյանի, սեփականատերերը նախատեսել են որպես նկուղ: Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ Տիգրան Բարսեղյանը եւ Անդրանիկ Քասարյանը: Պրն Կոտոլիկյանը նկատեց նաեւ, որ «Օնլի Մերիմենթի» միհարկանի սրճարանը Հյուսիսային պողոտայի ընդհանուր նախագծի մաս է կազմում: Ազատության հրապարակի կապույտ սավաններով շրջափակման մասին պրն Կոտոլիկյանը նաեւ նշեց, որ բացօթյա սրճարաններ են լինելու, իսկ «Օնլի Մերիմենթի» միհարկանի սրճարանի ճիշտ կամ սխալ լինելու հարցը «քաղաքաշինական խնդիր է»: Մենք նույնպես դա չենք ժխտում, բայց, միեւնույն է, հայ ճարտարապետներին հարց է տրվում. «արդյոք ճի՞շտ է այդ տարածքում փակ, թեկուզ ապակեպատ կառույցի տեղադրումը»: Կարծում ենք՝ սխալ չի լինի այս հարցի պատասխանը եւ լուծումը հիմա տեսնել, քան, երբ արդեն ուշ կլինի՝ կապույտ սավանը հանելուց հետո: Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել