Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիս 04,2002 00:00

ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Ի՞նչ տարբերություն… Այժմ, երբ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի գործունեությունը դադարեցված է, կարելի է որոշ ամփոփումներ կատարել: Ամերիկյան նախաձեռնությունը դատապարտված էր ի սկզբանե՝ անկախ ընդգրկված անձանցից կամ այլ ենթակայական հանգամանքներից: Որովհետեւ տակավին վաղ է հայ-թուրքական հաշտեցման մասին խոսել։ Միջնորդական ջանքերը գնահատելի են, երբ անհրաժեշտ են հակադիր կողմերին։ Մինչդեռ ամերիկացիները ստանձնել էին հերթապահ առաքելություն մերձավորարեւելյան իրենց ձախողումների ծիրում։ Հետեւաբար, գոնե մեկ անգամ, հիշյալ հանձնաժողովի գործունեության դադարեցումից հետո, արժե ասել փոքր-ինչ ավելին, քան ամերիկացիները գիտեն։ Թուրքերը ճիշտ են յուրովի 1915-23թթ. Օսմանյան Թուրքիայի տարածքում հայության դեմ գործադրված բռնությունները դժվար թե երբեւէ միեւնույն գնահատականին արժանանան ե՛ւ հայերի, ե՛ւ թուրքերի կողմից։ Տեղահանությո՞ւն, թե՞ ցեղասպանություն. թվում է, սա է հարցը: Իրականում դա միանգամայն երկրորդական է: Հետագա շարադրանքում կփաստարկենք, թե ինչու: Առայժմ ի՞նչ են ասում թուրքերը: Նրանք ասում են, թե 1915-ին կազմակերպվել է պատերազմական գոտուց հայերի զանգվածային տեղահանություն։ Ի վերջո, կա փաստ, որ Թուրքիայի եվրոպական հատվածում՝ Պոլիսում կամ Իզմիրում հայերին չէին տեղահանում, ինքնաբերաբար՝ նաեւ չէին սպանում։ Իթիհատի կառավարությունը խնդիր չի ունեցել՝ վերացնել հայերին՝ ազգային պատկանելությունից ելնելով։ Նրանց առջեւ եղել է հստակ խնդիր՝ դատարկել Արեւելյան Անատոլիայի, նույնն է թե՝ Արեւմտյան Հայաստանի, տարածքը։ Ինչու՞: 19-րդ դարավերջին պաշտոնավարած Գերմանիայի արտգործնախարարներից մեկը ցինիզմի հասնող պարզությամբ ձեւակերպել է. «Ամեն մի զինվորականի պարզ է. ով տիրում է Հայաստանին, նա անխուսափելիորեն տիրում է Միջագետքին /դեպի Ծոցի նավթի պաշարներ/ եւ Կիլիկիային՝ դեպի Միջերկրական տանող ելքերով»: Ռուսները, անգլիացիները եւ ֆրանսիացիները դա գիտակցել էին դեռ 19-րդ դարասկզբին, երբ Ալեքսանդր I թե Նիկոլայ I ռուսական ցարը արտաբերեց «Եվրոպայի հիվանդ մարդու» մասին իր դարակազմիկ ֆրազը: Հետագայում երբեւէ այլեւս ռուսները չհրաժարվեցին Սեւ ծովը ռուսական փակ ծով դարձնելու եւ Կիլիկիայի տարածքով՝ դեպի Միջերկրական ելք ունենալու ծրագրերից։ Եթե 1870172ականներին ռուսները պարտադրում էին բարենորոգչական ծրագրեր, իսկ Եվրոպան այն վիժեցնում էր, ապա՝ ոչ որովհետեւ որեւէ կողմին մտահոգում էր հայության ճակատագիրը։ Յուրաքանչյուրը մտահոգված էր այս հարցով. կանխել մրցակցի հաստատումը Արեւմտյան Հայաստանի տարածքում։ Ոչինչ չփոխեց նույնիսկ հեղափոխությունը: Լենինն ընդունեց «Արեւմտահայաստանի մասին» դեկրետը, որը հետաքրքրությունների հավաստում էր տարածքի հանդեպ: Իսկ երբ 1920172ին Մուստաֆա Քեմալը համոզեց, թե իր նվաճած տարածքները կվերահսկվեն նաեւ Ռուսաստանի կողմից, ոչ այլ ոք, քան՝ հենց Լենինը զինեց Աթաթուրքին։ Նրան դույզն172ինչ չէր հուզում, որ Քեմալ Աթաթուրքն այդ զենքն ուղղելու է հայերի դեմ։ Հետեւաբար, Իթիհատը՝ ականատես լինելով, թե ինչպես են գրեթե մի ամբողջ դար անգլո172ֆրանս172ռուս172գերմանական հարաբերությունները պտտվում Արեւմտյան Հայաստանի շուրջ, գուցե՝ մտասեւեռմամբ, իսկ գուցե՝ նույն շահադիտական հաշվարկներով, թուրքական ազգային պետության հիմնաքար ընտրեց Արեւելյան Անատոլիան, նույնն է թե՝ Արեւմտյան Հայաստանի տարածքը։ Իթիհատը գիտակցում էր, որ Առաջին համաշխարհայինում պարտությունն Օսմանյան կայսրության համար նշանակելու է փլուզում, այդքանով էլ անհրաժեշտ է դնել թուրքական ազգային պետության հիմքը։ Բայց եթե եվրոպացիները տարածքը վերահսկելու ուղի էին համարում հայերի համակրանքը շահելը, ապա թուրքերը աներեւակայելի ծրագիր հղացան՝ հայրենիքից տեղահանել ամբողջ մի ժողովուրդ: Ծրագրի գործադրումը սկսեցին Էնվերը եւ Իթիհատի մյուս պարագլուխները, իսկ ավարտին հասցրեց Քեմալ Աթաթուրքը՝ «գորշ գայլերի» իր ջոկատներով։ Էնվեր-Աթաթուրք գաղափարական ու հոգեւոր ժառանգականության մասին եթե ուրիշ ոչինչ էլ չասվի, բավական է եւ խորհրդանշական իրողությունը, որ «գորշ գայլը» /բոզկուրտ/ Էնվերի հիմնադրած «Թուրանական երիտասարդական շարժման» զինանշանն էր: 1915-ին թուրքերը, թերեւս իրոք, չունեին ցեղասպանության այնպիսի ծրագիր, ինչպիսին ֆաշիստական Գերմանիան՝ 1939-ին։ Գերմանացիները Եվրոպայի որ անկյունում էլ գտնեին մարդու, ում երակներում հրեական արյուն է հոսում, մահվան էին դատապարտում։ Նրանք խնդիր ունեին՝ վերացնել հրեաներին՝ որպես էթնոս։ Արդյունքում, Հռենոսից ու Սենից մինչեւ Վոլգա նրանք վեց մլն հրեա գտան ու սպանեցին։ Իթիհատն ու թուրքերը այլ մտասեւեռում ունեին։ Նրանք դատարկում էին հայկական վիլայեթները՝ չընկրկելով որեւէ բարբարոսության առաջ։ 1915-23թթ. Սվազից մինչեւ Կարս թուրքերը հայաթափեցին հայկական վեց վիլայեթները, նաեւ՝ Կիլիկիան, Ալեքսանդրետի սանջակն ու մնացյալը։ Թուրքերն իրականացրին արեւմտահայերի տեղահանությունը եւ այդ տարածքում վերակերտեցին իրենց ազգային պետությունը։ Թերեւս, իրոք, նրանք հայերի ցեղասպանության ծրագիր չեն կազմել, այլ՝ տեղահանության։ Այլ հարց է, թե այդ տեղահանությունն ինչպես է իրականացվել։ Հայերը ճիշտ են յուրովի Եթե թուրքերը խոսում են «ինչու»-ի մասին, ապա հայերը՝ «ինչպես»-ի։ Հնարավոր է՝ Իթիհատն իսկապես ծրագրել էր ընդամենը տեղահանություն։ Թեեւ հակառակը փաստող վկայություններ էլ կան, ասենք. Իթիհատի ղեկավարության շրջաբերականները նահանգապետերին՝ «կոտորածներ իրականացնելու անհրաժեշտության մասին»: Նման առավել հայտնի վավերագրերը /շուրջ մի քանի տասնյակ, արաբատառ թուրքերենով գրված/, դեռ 1919-ին Իթիհատի դեմ ընթացող դատավարությունում հրապարակել է Մուշի նահանգապետ Նաիմ բեյը, հետագայում դրանք թարգմանվել եւ հրատարակվել են տարբեր լեզուներով: Այդուհանդերձ, մի կողմ թողնենք այս կարգի իրեղեն փաստաթղթային ապացույցները, որոնք հիմք են տալիս կարծելու, թե Իթիհատը Արեւմտյան Հայաստանում բնակվող հայերին բնաջնջելու նպատակ է ունեցել, եւ համարենք, թե ընդամենը տեղահանություն էր իրականացվում։ Տեղահանություն իրականացրել են տարբեր ժողովուրդներ, տարբեր իշխանություններ՝ տարբեր ժամանակներում։ Ասենք, Տիգրան Մեծն էլ մ.թ.ա. 1-ին դարում տեղահանեց եւ Հայաստանի խորքերը տարագրեց Կիլիկիայի տարածքում բնակվող ազգություններին, փոխարենն այնտեղ բնակեցրեց հայերի։ Բայց տեղահանվածներից ո՞վ բռնության ենթարկվեց կամ կորուստներ կրեց, էլ ուր մնաց՝ կյանք վտանգվեր։ Կամ բառացիորեն 8-10 տարի առաջ ԼՂՀ անվտանգության նկատառումներով տեղահանվեց ադրբեջանական մոտ վեց շրջանների 1 միլիոն բնակչություն: Քանի՞ հոգի զոհվեց: Մինչդեռ թուրքերը, գուցե այն պատճառով, որ 12-րդ դարում էլ դեռ միմյանցից տարբերվում էին ոչխարի գույնով՝ «ակ կոյունլու-կարա կոյունլու», հետագա դարերում էլ այդ կենդանուն պատշաճող մտահորիզոն նվաճեցին։ Եթե նրանք ընդամենը տեղահանում էին հայերին, ինչո՞ւ էին Դեր-Զորում նախճիր սարքում, ինչո՞ւ էին վերապրողներին Բաղդադին մերձակա ճամբարներում արգելափակում, ինչո՞ւ էին ամենքին կողոպտում ու ծանակում։ Արդյոք պատճառն այն չէ՞, որ վայրագությունն ու կարճամտությունը թուրքերի էությունն են։ Նրանք նախաձեռնեցին տեղահանություն, բայց դա իրագործեցին ցեղասպանության մեթոդներով: Չկա մի արեւմտահայի շառավիղ, ում նախնիներից մեկը կամ մյուսը վայրագությունների զոհ դարձած չլինեն: Հայերի համար ի՞նչ տարբերություն՝ բռնությունները եղել են քրդերի կամ չերքեզների ինքնագործունեությո՞ւն, Էնվերի նախարարական հրամաններին ենթարկվող զորահրամանատարների գործողությո՞ւն, թե՞ դոկտոր Բեհաէդդին Շաքիրի՝ քրեական ելուզակներից կազմավորած հրոսակախմբերի սանձարձակություն: Եթե Օսմանյան Թուրքիան պետություն էր եւ ուներ կառավարություն, ուրեմն վերջինս էր պատասխանատու ցեղասպանության հետ նույնացած վայրագությունների համար: Այնպես որ, որքան էլ հայերն ու թուրքերը բանավիճեն՝ յուրաքանչյուրը կմնա իր համոզմունքներին, որովհետեւ նրանք խոսում են տարբեր հարթություններում՝ էության եւ երեւույթի, «ինչու»-ի եւ «ինչպես»-ի մասին: Հաշտությունը վաղ է տակավին Էականն այն է, որ վիճաբանությունը՝ արդյոք 1915-23 թթ. Օսմանյան Թուրքիայում կատարվածը տեղահանությո՞ւն էր, թե՞ ցեղասպանություն, ակնհայտորեն իմաստազուրկ է։ Նույնիսկ, եթե նախճիր չլիներ, հայերն առանց բռնությունների տեղահանված լինեին, ինչ է, նրանք չպե՞տք է ցանկություն եւ իրավունք ունենային հայրենադարձվելու։ Փաստն այն է, որ առաջին հայկական պետությունը՝ Արատտան, ստեղծվել է Հայկական Տավրոսում 4800 տարի առաջ, առաջին հայկական արքայատունը՝ Արարատյան դինաստիան, իշխել է Տուշպայում 3000 տարի առաջ, եւ Հայկական լեռնաշխարհում հայերեն խոսք է թեւածել Գողթան երգերի ծնունդից մինչեւ Սիամանթոյի 1915-ին գրած «Կարմիր լուրեր բարեկամես»: Թուրքի, գերմանացու, ռուսի կամ անգլիացու համար է Արեւմտահայաստանը տարածք, ելք դեպի Միջագետք կամ Միջերկրական: Հայի համար դա հայրենիք է, որտեղ մասունքներից հողն անգամ հայկական է դարձել, որտեղ հայկական եկեղեցիներ ու ամրոցներ են երկինք հառնել, որտեղ «Նարեկ» է գրվել ու արտագրվել, եւ ուր կա Վանի միջնաբերդ, որից հայերը հերոսական ինքնապաշտպանությամբ են հեռացել: Այդ երկիրը, իհարկե, պիտի պատկանի հայերին, հայերը պետք է վերադառնան՝ անկախ նրանից, թե ինչու եւ ինչպես են հեռացել։ Թող պատմաբանները զբաղվեն անցյալը շարադրելով։ Հայերը ունեն միավորիչ գաղափար, որը հայրենադարձությունն է։ Եվ ոչ մի բարոյական հատուցման մասին էլ խոսքը չի գնում։ Հայերն ունեն հայրենադարձվելու իրավունք, նման առաքելության գիտակցում եւ նման ազգային գաղափար։ Թե երբ հայրենադարձության գաղափարը իրականություն կդառնա, դժվար է ասել, բայց կասկածից վեր է, որ դա երբեւէ կլինի։ Անցած դարը՝ մինչեւ 1990թ., այդ ճանապարհին առաջին քայլն էր։ Հայերն անվերջ արտասվում էին, պահանջում Ցեղասպանությունը ճանաչել եւ ահաբեկչություններով Թուրքիայի դեմ իրենց վրեժը բորբոք էին պահում։ Այդ ամենը միայն մեկ դրական նշանակություն ունեցավ. այն պահպանեց հիշողություն եւ ոգի։ Եթե Իսրայելում ավելորդ չեն ՇԱՍ172ը կամ «Ագութադ Իսրայելը», եթե Պաղեստինի համար ավելորդ չեն «Համասն» ու մյուսները, ապա հայության համար էլ, քանի կա հայրենադարձության խնդիր, իմաստ ունի այն մարդկանց գոյությունը, ովքեր կլինեն օրթոդոքս՝ իրենց համոզմունքներում, եւ զենքի կդիմեն՝ իրենց գործողություններում։ ՀՅԴ172ի եւ նրա գաղափարակից ուժերի ոչ մեծ ընտրազանգվածը հասարակությունում նույնիսկ անհրաժեշտություն է ոգու պահպանման համար։ Այնուհետեւ կա մարդկային կերտվածքի՝ զգացումները գերազանցող մակարդակ՝ միտք: Հայերն արդեն՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, թեւակոխել են այդ մակարդակը, եւ արդյունքը եղել է հաղթանակն Արցախում։ Հետագա տարիները, սերունդները ոգուն ու մտքին կգումարեն կազմակերպվածություն, եւ հայերն էլ կունենան նույնպիսի միջազգային կառույցներ, իրավունքի սուբյեկտներ, ինչպիսին Արաֆաթի ՊԱԿ-ը կամ Հրեական Համաշխարհային կոնգրեսը։ Ինչ172որ ժամանակ հետո էլ ոգուն, մտքին, կազմակերպվածությանը կգումարվի նաեւ կարողականություն, եւ հայրենադարձությունն Արեւմտյան Հայաստան իսկապես կդառնա ժամանակի խնդիր։ Չկա արեւմտահայի շառավիղ, որը հայրենադարձության գաղափարը չդավանի, այլ հարց, թե այդ հայրենադարձությունն իրականացնող քայլերից որին է նա նախապատվություն տալիս կամ որն է կարողանում կենսագործել։ Փոքր172ինչ ավելին կարելի է ասել. հայրենադարձության գաղափարը, նույնիսկ՝ չկենսագործված, դարձյալ անհրաժեշտ է հայերին, որովհետեւ այն զորեղ կռվան է ուծացման դեմ։ Չէ՞ որ հայության ընդամենը 1/3172ն է ապրում հայրենի հողում եւ կարող է իր ինքնությունը պահպանել, բարգավաճել՝ առանց հակադրվելու ու առանց բացասելու։ Հայության 2/3172րդը սփյուռքահայեր են, եւ նրանց համար բացասումն ու ինքնահաստատումը փոխլրացնող կատեգորիաներ են։ Իմիջիայլոց, հայրենադարձությունն էլ հայաստանցիների կամ, առավել եւս, հայկական պետության խնդիրը չէ։ Նույնիսկ 1919172ին Վերսալի վեհաժողովում արեւմտահայությունը՝ իբրեւ հայրենադարձության պահանջատեր, ներկայացել էր Պողոս Նուբար փաշայի ղեկավարած պատվիրակությամբ, մինչ հայկական պետությունը ներկայացնում էր Ավետիս Ահարոնյանը։ Այժմ էլ հայրենադարձությունը դարձյալ մնում է արեւմտահայության շառավիղների՝ սփյուռքահայերի արդարացի իրավունքը։ Եվ եթե աշխարհն էլ չօգնի հայերին՝ արդարություն հաստատելու, միեւնույն է, սփյուռքահայերը գտել են թեկուզ եւ պաթետիկ գաղափար՝ իրենց գոյությունը իմաստավորելու։ Եվ վաղ է, տակավին վաղ է խոսել հայ-թուրքական հաշտության մասին: Քանի դեռ արեւմտահայերի սերունդները չեն հայրենադարձվել, նրանք մերժելու են թուրքերին՝ նաեւ սեփական ինքնապահպանման համար: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել