Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ ՄԱՄՈՒԼԻ ԹՇՆԱՄԻ

Մայիս 04,2002 00:00

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ ՄԱՄՈՒԼԻ ԹՇՆԱՄԻ Մամուլի ազատության միջազգային օրը սկսվեց Մամուլի ազգային ակումբում կազմակերպված բրիֆինգից։ Լրատվամիջոցները շնորհավորեցին նախ իրենք իրենց տոնի առթիվ եւ ապա տեղեկացրին նախատեսվելիք ակցիաների մասին։ «Մամուլի թշնամի» տիտղոս էր շնորհվել հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ 2001թ. մայիսի 3-ից մինչեւ 2002թ. մայիսի 3-ն ընկած ժամանակաշրջանում 4-րդ իշխանության նկատմամբ իր ունեցած «բարյացակամ» վերաբերմունքի համար։ Անշուշտ, «Մամուլի թշնամի» տիտղոսի հավակնորդների շարքում եղել էին այլ անուններ եւս, պարզապես վարկանիշային միավորները չէին հերիքել։ Թեկնածուների մեջ էին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, «ԶԼՄ-ների մասին» տխրահռչակ օրենքի հեղինակներից՝ ԱՆ փոխնախարար Աշոտ Աբովյանը, նախագահի անվտանգության երաշխավոր Ալեքսան Հարությունյանը եւ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի մրցութային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել