Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԱՎ ԴԱՍԱԳԻՐՔ

Մայիս 03,2002 00:00

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԱՎ ԴԱՍԱԳԻՐՔ Տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի դեռեւս 10-15 տարի առաջ սկսած հետազոտությունները հիմք դարձան «Միջազգային նոր տնտեսակարգ. հիմնահարցեր եւ զարգացումներ» մենագրության լույսընծայմանը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Աշխատությունն, ըստ հեղինակի, նպատակ ունի վեր հանել համաշխարհային տնտեսության զարգացման միտումները եւ տեսանելի դարձնել դրանց հնարավոր ազդեցությունները մեր երկրի զարգացման ընթացքին։ Փոխշաղկապումից եւ ազդեցությունների բացահայտումից զատ, հեղինակի նպատակն է նաեւ տեղայնացնել միջազգային գործընթացները Հայաստանում։ Ինչ վերաբերում է կիրառման մեխանիզմներին, հեղինակն ինքը շատ բարդ գործընթաց համարեց դա, քանզի անհրաժեշտ են թե՛ պետական հովանավորություն, թե՛ մեծ միջոցներ եւ այլն։ Ի դեպ, պարոն Մանասերյանը գտնում է, որ առկա են ռեալ հնարավորություններ «երկանիշ թվերով տնտեսական աճ ապահովելու» համար։ Իսկ արձանագրված տնտեսական աճին անդրադառնալով, մասնավորապես ընդգծեց. «Եթե հիմքում ունենք նախկինում անգործության մատնված օբյեկտ, ապա աճ կարձանագրենք։ Սակայն գործող շատ արդյունաբերական օբյեկտներում էլ ետընթաց է արձանագրվել»։ Այս հարցին յուրօրինակ մոտեցում ցուցաբերեց ԳԱԱ թղթակից անդամ Գրիգոր Ղարիբյանը։ Ըստ նրա, «90-ականներին մայրաքաղաքի փողոցներում ուրվականներ էին, այն էլ ցնցոտիավոր, իսկ այժմ՝ լավ հագնված եւ կուշտ մարդիկ են, այսինքն, առանց թվերի էլ տնտեսական աճն ակնհայտ է»։ Պրն Ղարիբյանը հավանաբար թյուրիմացաբար բաց թողեց այն փաստը, որ այդ տարիներին երկիրը ետերկրաշարժյան եւ պատերազմական վիճակում էր, նաեւ որ այն ժամանակ շատ ավելի բնակչություն ուներ Հայաստանը։ Այժմ մարդիկ ապրում են գնացածների աշխատանքի եւ «դրսից եկած» փողերի հաշվին։ Հանուն արդարության, հարկ ենք համարում մեր կողմից ավելացնել այդ բացթողումը։ Ինչ վերաբերում է մարդկանց քաշով ու հագուստով տնտեսական աճի գնահատականին՝ առանձնապես վերլուծության կարիք չկա։ Հաշվարկի պարագաներն իրենք էլ բնութագրում են երեւույթը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել