Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆՏԵՍՎԱԾ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ

Մայիս 02,2002 00:00

ԱՆՏԵՍՎԱԾ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ Նոր Հաճընը այսօր առաջադեմ քաղաք է համարվում, քանի որ բնակչության մեծամասնությունը ապահովված է աշխատանքով։ Սակայն, ինչպես բոլոր քաղաքները, Նոր Հաճընը եւս ունի իր անտեսված պրոբլեմները։ Նոր Հաճընում, բացի բնակելի շենքերից, մարդիկ ապրում են նաեւ հանրակացարաններում։ Այսօր ծանրագույն վիճակում է թիվ 1 հանրակացարանը։ Այն քառահարկ շինություն է եւ ունի տասնյակ տարիների պատմություն։ Այսօր այդ քառահարկ շենքում բնակվում է շուրջ յոթանասուն ընտանիք։ Շենքը կանգնած է վթարի եզրին, բավական են փոքրիկ ցնցումներ, որ այն հիմնահատակ լինի։ Բայց այս փաստը մատների արանքից է դիտվում։ Հանրակացարանի բնակիչները բազմիցս դիմել են քաղաքապետին։ Միայն փուչ խոսքեր տարածվեցին քաղաքապետարանից, որ իբր շենքի ամենավտանգավոր մասում, որտեղ վթարի հավանականությունը ավելի մեծ է, շինարարական աշխատանքներ կանցկացվեն։ Մի գարուն եւս եկավ ու ոչ մի թարմություն չբերեց հանրակացարանի բնակիչներին։ Այլ ավելի ու ավելի բազմապատկեց նրանց պրոբլեմները։ Նոր Հաճընի քաղաքապետ Արմեն Քեշիշյանը այն հարցին, թե վերջապես ինչ է լինելու թիվ 1 հանրակացարանի հետ, պատասխանեց. – Բազմաթիվ անգամ դիմել ենք կառավարությանը, մարզպետին եւ ունենք տասնյակ փաստաթղթեր, ունենք նաեւ դրանց պատասխանները։ Ըստ քաղաքապետի, պատասխաններում ասվում է, որ հանրակացարանը համայնքի հաշվեկշռում է եւ համայնքը պիտի հոգա շենքի վերանորոգման հարցը, ինչի համար պահանջվում է 120 հազար դոլար։ Այդպիսի գումարը մեր օրերում երազելի թիվ է։ ԼԻԼԻԹ ՂԱԶԱՆՉՅԱՆ Երեւանի «Մոնթե Մելքոնյան» համալսարան, լրագրության ֆակուլտետ, 1-ին կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել