Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՐԱՌՎԵՑ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔ

Մայիս 01,2002 00:00

ԿԻՐԱՌՎԵՑ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔ Ապրիլի 30-ին կայացավ ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Էդվարդ Մուրադյանը։ Նիստի ընթացքում հրապարակվեց «Բարեկամություն» ԲԲԸ գործադիր տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին Արժեթղթերի հանձնաժողովի որոշումը։ Վերջինիս համաձայն, «Բարեկամություն» ԲԲԸ-ի տնօրեն Վ. Հակոբյանը տուգանվում է 500 հազար դրամի չափով։ Միաժամանակ, ընդունված որոշման համաձայն, վերոնշյալ ընկերության գործադիր տնօրենը պարտավոր է արժեթղթերի գրանցման հայտարարագիրը ներկայացնել ՀՀ Արժեթղթերի հանձնաժողով կամ Հայաստանի ֆոնդային բորսա։ Խնդիրն այն է, որ «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն, 50-ից ավելի բաժնետեր ունեցող եւ զուտ ակտիվները 50 միլիոն դրամը (հետագայում նաեւ՝ 25 մլն դրամը) գերազանցող բաց բաժնետիրական ընկերությունները պարտավոր են իրենց արժեթղթերի հայտարարագիրը գրանցել ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովում կամ Հայաստանի ֆոնդային բորսայում։ Սակայն «Բարեկամություն» ԲԲԸ-ն ոչ միայն չի կատարել օրենքի պահանջները, այլ նույնիսկ չի կատարել ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովի 15.05.01թ. արձակած կարգադրությունը, որով հանձնաժողովը պահանջել էր 30-օրյա ժամկետում ներկայացնել արժեթղթերի գրանցման հայտարարագիրը։ Ավելին, նշված ժամկետը լրանալուց հետո ընկերության գործադիր տնօրենը չի ձեռնարկել բավարար միջոցներ եւ նույնիսկ անարձագանք է թողել 10.12.02թ. հանձնաժողովի լրացուցիչ նախազգուշացումը՝ արժեթղթերի գրանցման հայտարարագիրը չներկայացնելու դեպքում ընկերության եւ նրա կառավարման մարմիններում ընդգրկված անձանց հնարավոր վարչական պատասխանատվության ենթարկելու մասին։ Արժեթղթերի հանձնաժողովի ԼԾ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031