Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՈՒՅՍԻ ԿԱՄՈՒՐՋԸ»՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Ապրիլ 30,2002 00:00

«ՀՈՒՅՍԻ ԿԱՄՈՒՐՋԸ»՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ Օրերս Ստամբուլում տեղի ունեցավ «Հաշմանդամ երեխաների վերականգնումը եւ ժամանակակից բժշկությունը» թեմայով միջազգային համագումար, որին մասնակցում էին տարբեր պետությունների ներկայացուցիչներ՝ բժիշկներ, ինչպես նաեւ Կոնստանդնուպոլսի սրբազան պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը եւ այլք։ Շնորհիվ պատրիարքարանի, բժիշկ Կարեն Քոլոյանի եւ Չիկագոյի հայ համայնքի՝ համագումարի բացմանը մասնակցեց Հայաստանի «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության թատերական խումբը, որի դերասանները հաշմանդամ երեխաներ են։ Այն հանդես եկավ Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի անգլերեն բեմականացմամբ։ Թատերախումբն ունեցավ մեծ հաջողություն։ Այդ տպավորությամբ է համագումարի մասնակից թուրք պաշտոնյաներից մեկն ասել. «Մենք դեռ նոր ենք ցանում, իսկ դուք արդեն ճաշակում եք ձեր պտուղները»։ Պատրիարքարանի աջակցությամբ «Հույսի կամուրջը» մեկնեց նաեւ Անկարա։ Եղավ տեղի հայկական եկեղեցիներում, այցելեց հայկական դպրոցներ, հանդիպեց հայ երեխաների հետ եւ նրանց նվիրեց իր «Արեւածաղիկ» ամսաթերթը։ Համայնքի խնդրանքով «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության թատերախումբը նաեւ հանդես եկավ Հ. Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթի բեմականացմամբ։ ՔՐԻՍՏԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել