Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԽԵՆՈՒՄ ԷՐ ՉՀԱՍԿԱՆԱՆ

Ապրիլ 30,2002 00:00

ՎԱԽԵՆՈՒՄ ԷՐ ՉՀԱՍԿԱՆԱՆ «Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա, ժողովրդին ասելու՝ այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար… Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես… Չեն հասկանա։ Դրա համար էլ չեմ ասում։ Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա՝ ով է ինքը»,- Վազգեն Սարգսյանի այս խոսքերը մեջբերում ենք նրան նվիրված «Սպարապետ» գրքույկից, որը «Երկրապահ» թերթի մատենաշարի առաջին գիրքն է եւ հրատարակվել է թերթի խմբագրակազմի անձնական միջոցներով։ Գրքում զետեղված են Վ. Սարգսյանի տարբեր տարիների ելույթները, սցենարները, մտորումները, հարցազրույցները, որոնք տեղ չեն գտել մինչեւ այժմ հրատարակված որեւէ ժողովածուում եւ այդ առումով շատ հետաքրքիր են։ Գրքույկում տեղ են գտել նաեւ Վ. Սարգսյանի զինակիցների ու ժամանակակիցների կարծիքն ու հիշողությունները Սպարապետի մասին, այդ թվում՝ լրագրողներինը, ինչը բավականին ուշագրավ է։ Առաջաբանում ասվում է. «Կանցնեն ժամանակներ, մեր ներկան պատմություն կդառնա ու եկող օրերն իրենց հայեցողությամբ կմեկնաբանեն կատարվածն ու ապրվածը… Օր օրի Վազգեն Սարգսյանի գրավոր ժառանգությունն այդ ժամանակագրության ամենահավաստի էջերն է լրացնելու։ Ի վերջո, այդ էջերը դառնալու են այն ինքնապաշտպանիչ զրահը, որ հեռու կվանի պատեհապաշտության պղտոր ալիքը՝ Վ. Սարգսյանի կերպարը մեզ համար թողնելով անաղարտ, անկեղծ ու պարզ՝ իր նման»։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել