Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄՈՒՂԱՄԲԱԶՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 30,2002 00:00

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄՈՒՂԱՄԲԱԶՈՒԹՅՈՒՆ Մայիսի 2-ին Բաքվում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստանի մարզիկները նախապատրաստվել են շուրջ 8 ամիս։ Սակայն երեկ ուշ երեկոյան մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայից տեղեկացանք, որ մերոնց մասնակցությունը անհնարին է դարձել ադրբեջանական կողմի սադրիչ խարդավանքների պատճառով։ Տեղի է ունեցել հետեւյալը. դեռ մարտին Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի մարզական ղեկավարները համաձայնության էին եկել, որ մեր հավաքականը կժամանի Բաքու։ Ընդ որում, կազմակերպիչ կողմը վստահեցրել էր, թե հայերի անվտանգությունը լիովին կապահովվի, եթե նույնիսկ հարկ լինի մոբիլիզացնել Բաքվի ամբողջ ԿԳԲ-ն։ Դրանից հետո, համաձայն կանոնակարգի, ապրիլի 5-ին մեր ֆեդերացիան ֆաքսով նախնական հայտ է ներկաացրել, որում նշված է եղել պատվիրակության անվանական կազմը (13 հոգի)։ Դրանից 4 օր անց ֆեդերացիան Հայաստանի ԱԳՆ-ի միջոցով մի նամակ էլ ուղարկել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատուն՝ մերոնց անվտանգության ապահովման պաշտոնական երաշխիքներ ստանալու ակնկալիքով։ Փաստաթուղթը հանձնվել է ապրիլի 15-ին, սակայն կրկին որեւէ պատասխան չի ստացվել։ Ամսի 22-ին հասցեատիրոջը ներկայացվել է նույն բովանդակությամբ պաշտոնական երկրորդ փաստաթուղթը՝ արդեն հրավերքն ու ստանձնած պարտավորությունները հաստատելու կամ դրանցից հրաժարվելու պահանջով: Ու կրկին՝ լռություն։ Դրա փոխարեն հարեւան հանրապետությունը, իրեն բնորոշ մուղամբազություն է բանեցրել մարզաձեւի միջազգային ֆեդերացիայում՝ FILA-ում, ու հաջողացրել է համոզել կատարվածի լրիվ հակառակը… Ավելի մանրամասն՝ «Առավոտի» վաղվա համարում։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930