Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկություն՝ անտոմս համերգներով

Ապրիլ 30,2002 00:00

Փրկություն՝ անտոմս համերգներով «Մենեջեր» ու «մենեջմենթ» հասկացությունները վերջերս շատ գործածական են դարձել։ Հայտագրերում էլ հաճախ հանդիպում ենք «երաժշտական մենեջեր» Աննա Տեր-Հովակիմյանի անվանը, որի նախաձեռնությամբ Երեւանում ավանդաբար անց է կացվում Hildegard-Pabelick- Ientsch- Preis- երաժիշտ կատարողների միջազգային մրցույթը։ Ա. Տեր-Հովակիմյանը ավարտել է կոնսերվատորիան՝ որպես կոմպոզիտոր եւ առաջինն է ստացել երաժշտական մենեջերի որակավորում։ – Ձեր մասնագիտության մեջ, կարծում ենք, գլխավորը գործարար փորձն է։ Չէ՞ որ միայն գիտելիքները բավարար չեն։ – Եվ հարցը, եւ ենթատեքստը հասկանալի է։ Այո, մենեջերի մասնագիտության մեջ կարեւոր է փորձը՝ գործարար փորձը։ Ես թեեւ երիտասարդ եմ, բայց դեռ ուսանողական տարիներից աշխատել եմ կոնսերվատորիայում՝ միջազգային կապերի բաժնում։ Եվ երեւի դեռ ուսանողական տարիներից ռեկտորատը իմ մեջ նկատել է կազմակերպչական, մի խոսքով՝ մենեջերին հատուկ հատկանիշներ։ Այնպես որ, բավական փորձ ունեմ։ – Ասվում է, որ մենեջերը պետք է ունենա «բիզնեսային հոտառություն», լինի դիվանագետ, իմանա՝ ում շոյել կամ, ինչու չէ, ում վրա ձայնը բարձրացնել։ Պետք է ունենա հմայք, լինի պերճախոս։ – Թվարկած հատկանիշները, անխոս, ոչ թե պետք են, այլ՝ պարտադիր։ Շարունակելով ձեզ, ավելացնեմ՝ մենեջերին որակավորելիս գնահատվում է ոչ միայն աշխատանքը, այլեւ պահելաձեւը, սովորույթները, քննադատության նկատմամբ ռեակցիան, արագ կողմնորոշվելու ունակությունը… – Իսկ մի՞թե մեկ մարդը կարող է ունենալ բոլոր այդ հատկանիշները։ – Կարծում եմ՝ այո։ Հիշեցնեմ մեկ արտահայտություն՝ ԻպվքՌվՈ ՉրպչՊՈ տՐՈՉՈ… – Մենեջերի նպատակը շահույթն է… – Իհարկե։ Տեսեք, այս գործն անում ես եւ զուգահեռ մտածում արդեն՝ երկրորդ, երրորդ, չորրորդ… գործերի մասին։ Մենեջերի ուղեղը քնած ժամանակ էլ պետք է աշխատի։ Մենեջմենթի փիլիսոփայության կետերից մեկում գրված է՝ ոչ թե խոշորներն են կուլ տալիս մանրերին, այլ արագաշարժները՝ դանդաղաշարժներին, եւ նա, ով կարողանում է փող աշխատել, պետք է այն կորցնելու իրավունք էլ ունենա։ Իհարկե, շահույթ անհրաժեշտ է հետագա գործի համար, ավելին՝ շահույթը պարտադիր է։ Սակայն լինում են եւ «բայց»-եր։ Բայց այդ «բայց»-երը մեր գործում ցանկալի չեն։ Ի վերջո՝ արագ, վճռական, համարձակ եւ ինտուիտիվ որոշումների կայացման գործում հնարավոր է եւ սխալվես, որի հետեւանքով շոշափելի գումար կորցնես, բայց դա պետք է չդառնա քեզ հետապնդող գլոբալ հարց։ Դարերից եկած իմաստուն միտք կա՝ աշխատող մարդն է սխալվում։ – Հաճախ կազմակերպում եք համերգներ, օրինակ, ապրիլի 27-ին հայտագրերը հրավիրում էին Կամերային երաժշտության տուն՝ կոնսերվատորիայի ասպիրանտ, դաշնակահարուհի Կամիլայի եւ դասախոս, ջութակահար Շահեն Շահինյանի համերգին։ Եվ կարդում էինք՝ մուտքն ազատ է։ – Մենեջերը պետք է բարեգործական ակցիաների մասնակցի ու նաեւ ինքը նախաձեռնի։ Կոնկրետ, մենք սկսել ենք համերգաշար՝ նվիրված կոնսերվատորիայի հիմնադրման 80-ամյակին։ Ձեր նշածը մեր հերթական համերգն էր։ Ուզում եմ հիշեցնել Կոմիտասի արձանի մոտ կայացած մեր բացօթյա համերգները։ Ասեմ, որ այսօր աշխարհում մշակույթը դահլիճներից դուրս է բերվում մեծ հրապարակներ, որը շատ ճիշտ է։ Նմանատիպ համերգների եւ այսպես կոչված՝ անտոմս համերգների միջոցով ու շնորհիվ ցանկանում ենք մեր ունկնդրի ականջը փրկել ցածրորակ ու ցածրաճաշակ, պրկերես, հաճախ՝ ինքն իրեն պարտադրող երաժշտություն կոչվածից։ Երաժշտական մենեջերը պետք է աշխատի բարձրացնել ունկնդրի երաժշտական ճաշակը եւ դա պետք է անի ինչպես մեր, այնպես էլ աշխարհի երաժշտական մշակույթի բարձրարվեստ մատուցմամբ, քանի որ այլընտրանք չկա։ Հնարավոր ամեն ինչ կանենք, որ համերգների մուտքը լինի ազատ։ Սա էլ յուրատեսակ ակցիա է։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930