Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոնումը»՝ ճանապարհին

Ապրիլ 30,2002 00:00

«Որոնումը»՝ ճանապարհին «Տիկին, ներեցեք, ես ձեզ պետք է հայհոյեմ» Դեռեւս 88-ի երկրաշարժի ժամանակ «Մանկական ֆոնդին» կից ստեղծվել էր որոնման ծառայություն, որը խնդիր ուներ գտնելու հատկապես այն կորած երեխաներին, որոնք այս կամ այն կերպ հայտնվել էին Հայաստանից դուրս։ Վիլեն Պատուրյանը, որ եղել է «Որոնում» ծրագրի աշխատակից, մտահղացել է ստեղծել նոր ծառայություն, որը կլինի նախկինի յուրօրինակ շարունակությունը։ Պրն Պատուրյանն էլ չժխտեց, այո, ինքը մտածել է ստեղծել OPT-ի «ԻՊՌ Վպվ255» հաղորդաշարի հայկական տարբերակը եւ նույնիսկ եզրեր է փնտրում համագործակցելու նրանց հետ։ Առաջիկայում պատրաստվող հաղորդաշարը եթեր կհեռարձակվի «Պրոմեթեւս» հեռուստաընկերությամբ։ – Ասացիք, որ երկրաշարժի ժամանակ գործունեության համար թույլտվության խնդիր չկար, արվում էր պաթոսով… – Իրավական դաշտում գործելու համար նախ հարկավոր է համապատասխան օրենք ընդունել, որ մեզանում չկա։ Մենք գրանցում ենք դեպքը եւ հասարակական կազմակերպությունների միջոցով փորձում ենք ճշտել իրականությունը։ Մեզ դիմած քաղաքացին ինքն է պատասխան տալիս իր հրապարակած փաստերի իսկության համար։ Փնտրվող կողմի կամքն է՝ արձագանքե՞լ կանչին, թե՞ ոչ։ Ծրագրված է հիմնականում աշխատել Ռուսաստանի Դաշնության հետ։ Հաղորդաշարը կկոչվի «Ճակատագրեր» կամ «Փնտրում եմ քեզ»։ Կատարել ենք նկարահանումներ եւ միայն եթեր դուրս գալուց հետո կհստակվի՝ ինչն ինչպես կընթանա։ Հեռուստադիտողի արձագանքից է կախված մեր գործունեության ապագան։ Ասեմ, որ Ռուսաստանում պետական թույլտվությամբ գործում է «Համառուսական որոնման կենտրոնը», որն ունի մոտ 600 աշխատակից։ – Հայաստանում, եթե նույնիսկ կիսով էլ հաջողություն ունենաք, 300 աշխատատեղ կբացե՞ք։ – Հաջողության համար նախ անհրաժեշտ են հովանավորներ, որոնք, հույս ունենք, կլինեն եթեր հեռարձակվելուց հետո։ – Մանկատների հետ համագործակցում եք, նրանք կօգտվե՞ն Ձեր ծառայությունից։ – Մանկատների ղեկավարները, որոնց ես դիմել եմ համագործակցելու առաջարկով, առայժմ վերապահորեն են մոտենում հարցին։ Այդ հաստատությունների երեխաների հոգեբանությունը այլ է, մի անգամ ճակատագիրը նրանց հարվածել է, մոտեցումը զգույշ պիտի լինի։ – Առհասարակ Ձեր գործը մեծ զգուշություն եւ նրբանկատություն է պահանջում։ Դա քայլ է անձնականից ներս, կարող եք բարդությունների հանդիպել։ – Մենք ունենք դեպքեր, երբ փնտրվողը ինքը չի ցանկանում հայտնաբերվել, այդ դեպքում, անշուշտ, մեզ իրավունք չենք վերապահում հրապարակել նրա տեղը։ Մենք պարտավոր ենք հարգել մարդու ազատ կամքի իրավունքը։ Ունենք մոտ 30 դիմում։ – Ցանկալի չէ՞ գործ ունենալ անհետանալ ձգտող ամուսինների հետ… – Այո՛, հասել ենք այնտեղ, որ քայքայվող ընտանիքը մեզանում դարձել է սովորական երեւույթ, սա լուրջ վտանգ է պարունակում եւ մտածելու առիթ պիտի հանդիսանա։ Դրսում գտնվող տղամարդը, եթե նույնիսկ գումար է ուղարկում, արդեն բավարարվում ենք, սա էլ տխուր փաստ է։ Ցավոք, մեր «հայրերից» շատերը այդ էլ չեն անում։ Մի դեպք պատմեմ։ Մի կին էր դիմել մեզ, որի ամուսինը 15 տարի դրսում է։ Երեք տղա ունեն։ Կինը ուներ ամուսնու հեռախոսահամարը, որով երբ զանգահարում է, պատասխանում են, թե այստեղ այդպիսի մարդ չկա։ Խնդրեց, որ գտնենք ամուսնուն, վիճակը ծանր է, չեն կարողանում ապրել։ Գտանք եւ ի՞նչ, ամուսինը երեք բառով բոլորիս ուղարկեց գրողի ծոցը, ինձ էլ հետը։ Ինչպե՞ս վարվել. զանգահարեցի կնոջը. «Տիկին, ներեցեք, ես ձեզ պետք է հայհոյեմ, որովհետեւ դա է Ձեր ամուսնու պատասխանը»։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930