Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՅՆ ՀՌՉԱԿԱՎՈՐՆԵՐԸ

Ապրիլ 20,2002 00:00

ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՅՆ ՀՌՉԱԿԱՎՈՐՆԵՐԸ Ապրիլի 12-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքում հանդիսավորությամբ նշվել է Նիկոլ Աղբալյանի անվան (նախկին՝ Կրուպսկայայի) դպրոցի հիմնադրման 80-ամյա հոբելյանը։ Հանդիսությանը մասնակցել են բոլոր տարիների շրջանավարտներ։ Խոսքը տրամադրվել է հիմնականում անվանի շրջանավարտներին, որոնց շարքին է դասվել նաեւ Արմեն Խաչատրյանը (Սիլվա Կապուտիկյանի, Դավիթ Հովհաննեսի եւ այլոց կողքին)։ Դպրոցի 1959-60 թթ. շրջանավարտներից մեկը՝ Մերի Մանվելյանը, շարքային ինժեներների, բժիշկների, ուսուցիչների կողմից անհրաժեշտ է համարել գոնե թերթի միջոցով, 42 տարի անց, ողջ մնացած ուսուցիչներին ասել շնորհակալական խոսքեր, որ ժամանակին չեն ասվել։ «Մենք սովորել ենք մի դպրոցում, որտեղից հյուրերը դուրս են եկել միշտ հիացմունքով, իսկ նրանց ուղեկցողները՝ պարծանքով։ Մի դպրոցում, որի շրջանավարտները փայլել են գիտության, արվեստի ու այլ բնագավառներում, մի դպրոցում, որի շրջանավարտներին թե՛ բուհերում, թե աշխատավայրերում հարցնում էին. «Երեւի դուք Կրուպսկայայի դպրո՞ցն եք ավարտել»։ Եվ դա շնորհիվ մեր ուսուցիչների, որոնց անուններն արժանիորեն գրվել են դպրոցի պատմության էջերում»։ Լ. Պ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել