Լրահոս
Օրվա լրահոսը

ՋԱԶԻ ՍՈՒՐՀԱՆԴԱԿՆԵՐԸ

Ապրիլ 20,2002 00:00

ՋԱԶԻ ՍՈՒՐՀԱՆԴԱԿՆԵՐԸ ԱՄՆ-ից Հայաստան ժամանած եռյակը (Վիրջինիա Մեյհյուն, Էլիսոն Միլլերը եւ Գերի Ուոնգը) «Ջազի դեսպաններ» ծրագրի շրջանակներում որոշել է մեզ՝ հայերիս նույնպես «ներկայացնել ամերիկյան մշակույթի ամենակարկառուն ոճը՝ ջազը»։ Ի դեպ, ծրագրի նպատակն է՝ հատկապես այցելությունները այն երկրներ, որոնք իրենց ջազասիրությամբ զիջում են ԱՄՆ-ին։ Նշենք, որ շրջագայությունների համար պատրաստված է ծրագիր՝ նվիրված հանրաճանաչ փողհար եւ երգիչ Լուի Արմսթրոնգին, որին շատերը գիտեն որպես Սաչմո։ Եռյակը լրագրողներին տեղեկացրեց, որ խմբի անդամները միմյանց հանդիպել են 6 տարի առաջ, սակայն միայն 99 թվականից են սկսել միասին նվագել։ Թեեւ աշխարհում թմբկահար ու սաքսոֆոնահար աղջիկները շատ քիչ են, սակայն այս խմբում այդ գործիքներով աղջիկներ են նվագում։ Չնայած սաքսոֆոնի, կոնտրաբասի եւ հարվածային գործիքների համակցությունը դիտվում է իբրեւ դասական ջազի գործիքավորում, սակայն եռյակը գտնում է, որ այն նաեւ նորարարության նշան է։ Մեյհյու-Միլլեր-Ուոնգ եռյակը ծանոթ է Ամերիկայում աշխատող ջազ կատարողների, այդ թվում՝ Արմեն Դոնելյանի հետ։ Հուսանք, որ Հայաստանում անցկացվող ջազի օրերը խթան կհանդիսանան, որ արդեն երկու տարի ծրագրված ջազի փառատոնը վերջապես կայանա այս աշուն։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել