Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«21-ՐԴ ԴԱՐԻ ԲԱՆԱՁԵՎԸ»

Ապրիլ 20,2002 00:00

«21-ՐԴ ԴԱՐԻ ԲԱՆԱՁԵՎԸ» Ինչպես հայտնի է, մարտի 30172ին տեղի ունեցավ «21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցության 3172րդ արտահերթ համագումարը, որը կուսակցության ինքնալուծարման եւ ՀՀՇ172ին միավորման որոշում կայացրեց։ Համագումարը նաեւ բանաձեւ ընդունեց, որը փոքր172ինչ ուշացումով ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը։ Անկախության առաջին տարիներին Հայոց Համազգային Շարժման հիմնարար գաղափարների իրականացման, ներքին կառուցվածքային բարեփոխումների եւ ժողովրդավարեցման, տարածաշրջանային համագործակցությանը նպատակաուղղված քաղաքականության, զարգացման համաշխարհային համատեքստին համահունչ արժեքային համակարգի ներդրման արդյունքում Հայաստանը հանդիսանում էր տարածաշրջանային լիդեր: 1998 թ. պետական հեղաշրջումից հետո Շարժման գաղափարներին եւ Հայաստանի նոր պետականության հիմնադիրների գործելակերպին հակոտնյա, իրենց սնանկությունը բազմիցս ապացուցած գաղափարների ներդրման եւ դրանցով թելադրված քաղաքականության իրագործման հետեւանքով մեր նորանկախ պետությունը վերածվել է տարածաշրջանային աուտսայդերի: Նորանկախ Հայաստանի առաջին իշխանությունների՝ մեր անմիջական հարեւանների հետ փոխադարձ վստահության, համակեցության եւ փոխհամագործակցության ապահովմանը միտված քաղաքականության, անվտանգության գլոբալ համակարգերում ինտեգրվելու համար անհրաժեշտ մարդակենտրոն արժեքների ներդրման, համապատասխան հասարակական ու քաղաքական ինստիտուտների ստեղծման շնորհիվ Հայաստանի բազմադարյա պատմության ընթացքում առաջին անգամ իրական դարձավ սեփական ուժերով կայուն անվտանգություն ապահովելու հեռանկարը: Հարեւանների հետ տոտալ հակամարտության ներկայումս իրագործվող քաղաքականության, անցած դարերի ընթացքում սեփական անհաջողությունները երրորդ կողմի օգնությամբ շտկելու անիրական գաղափարների ներդրման, մեր ժողովրդին բաժին ընկած մեծ ողբերգությունը շահարկելու եւ այն երրորդ երկրների համար որպես իրավիճակային որոշումների գործիք ծառայեցնելու պատրաստակամության հետեւանքով Հայաստանն այսօր հայտնվել է զարգացած աշխարհը հակամարտություն եւ ահաբեկչություն կազմակերպող եւ սատարող երկրներից բաժանող գծի վրա, իսկ երկրի իրական անվտանգությունը ծառայեցվում է որպես երրորդ կողմի փոփոխվող շահերի գործիք: Անկախության առաջին տարիներին իրականացված ազատական բարեփոխումների շնորհիվ ԱՊՀ մի շարք ավելի բարենպաստ պայմաններում գտնվող երկրների համեմատ՝ կարճ ժամկետում, հաղթահարվեցին խորհրդային կայսրության փլուզման եւ միասնական տնտեսական համակարգի կազմալուծման հետեւանքները, ստեղծվեցին պատերազմում հաղթելու տնտեսական հիմքեր, մեր ժողովրդի պատմության մեջ աննախադեպ անցում կատարվեց հրամայական անարդյունավետ տնտեսությունից դեպի իր արդյունավետությունը միանշանակ ապացուցած շուկայական մրցակցային համակարգի, մեծ բարդություններով, սակայն բավարար պայմաններ ձեւավորվեցին հետագա զարգացման ու մեր ժողովրդի արժանապատիվ կեցության համար: Հեղաշրջումից հետո իշխանությունում հայտնված ուժերի գործունեության հետեւանքով բարեփոխումները զրկվեցին ներքին բովանդակությունից՝ վերածվելով արտերկրից օգնություն ձեռք բերելու միջոցի, ուժային եւ վարչական լծակների կիրառումով իրականացվեց սեփականության վերաբաշխում եւ մոնոպոլացում՝ փաստացի վերացնելով ազատ մրցակցության հնարավորությունը, մեր ժողովրդին զրկելով ազատ գործարարության ու արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքից, ամբողջական տնտեսական համակարգ ձեւավորելու հեռանկարը փոխարինվեց 8220արեւելյան շուկայի8221 մտապատկերով: Շարժման գաղափարախոսության իրականացման շնորհիվ աննախադեպ կարճ ժամկետում ստեղծվեց զարգացման համատեքստին համապատասխան պետական կառավարման ինքնուրույն համակարգ, ձեւավորվեցին ժողովրդավարական ժամանակակից ինստիտուտներ, պայմաններ ստեղծվեցին քաղաքացիական հասարակության ձեւավորման, մարդու իրավունքների եւ ազատությունների ապահովման համար: Այսօր իրական է դառնում պետության կազմալուծման հեռանկարը՝ հեղաշրջման հետեւանքով բարձրագույն իշխանություն ձեռք բերած մարդկանց գործունեությունը դուրս է մեր երկրի օրենքներից եւ պետական ինստիտուտների բնականոն աշխատանքի տրամաբանությունից, իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա հիմնված պետության փոխարեն փաստացի վերականգնվել է մեկ տեղից ղեկավարվող խորհրդային տիպի հետաճուն համակարգը, ուժային մարմինները դարձել են բռնության գործիք եւ աստիճանաբար անվերահսկելի են դառնում, ճյուղային եւ տարածքային կառավարման մարմինները, խնդիր ունենալով միայն վերադասի իշխանության պահպանելը, վերածվում են փոքր իշխանությունների՝ փաստացի մասնատելով պետությունը։ Հայաստանի նոր պետականության հիմնադիրների ղեկավարությամբ ստեղծվեց հայկական բանակը, մեր ժողովուրդը աննախադեպ հաղթանակ տարավ, Ղարաբաղի մեր հայրենակիցների համար ապահովվեց ազատ եւ արժանապատիվ կյանքի իրավունք, ձեւավորվեցին արժանապատիվ խաղաղության, Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը, կայունությունը եւ զարգացումը ապահովող սկզբունքներ: Չորսամյա արկածախնդրության համար մեր ժողովուրդը շատ թանկ է վճարում: Ղարաբաղի հարցը փակուղում է հայտնվել: Հայ դատի բաղկացուցիչ ներկայացնելու եւ հակամարտության կարգավորումը ձգձգելու քաղաքականության իրագործման միջոցով Ղարաբաղի հիմնախնդիրը միտումնավոր տարվել է փակուղի, Հայաստանի համար ամենաբարենպաստ իրավիճակում խնդիրը լուծելու եւ հաղթանակները որպես զարգացման ռեսուրս ծառայեցնելու փոխարեն մեր ժողովուրդը հարկադրված է դիմակայելու նոր զրկանքների, իսկ մեր երկրում եւ աշխարհում ընթացող գործընթացները միտում ունեն ավելի թուլացնելու մեր դիրքերը: Վտանգված է Հայաստանի եւ Ղարաբաղի արժանապատիվ կեցությունը, լուրջ սպառնալիք է ստեղծվել մեր հարեւան Վրաստանում հոծ զանգվածով ապրող հայության համար, իսկ նման հունով իրադարձությունների հետագա ծավալման հետեւանքով Հայաստանը վերջնականապես կհայտնվի համաշխարհային եւ տարածաշրջանային զարգացումների լուսանցքում: Վերջին տարիների անցումային փուլում միեւնույն գաղափարախոսությամբ նոր քաղաքական միավորումներ ձեւավորելու ընթացքը թելադրված էր գաղափարների եւ կազմակերպչական հնարավորությունների նորացման, հասարակության հետ երկխոսության նոր հարթակների ստեղծման անհրաժեշտությամբ: Սահմանադրական կարգը վերականգնելու եւ պետական շինարարության բնականոն զարգացումն ապահովելու այսօրվա հրամայականն է դարձել Հայոց Համազգային Շարժման ազատական ժողովրդավարական գաղափարներ դավանող բոլոր ուժերի միավորումը: Հայաստանի նոր պետականությունը ձեւավորվել եւ ամրապնդվել է ազատական ժողովրդավարական գաղափարների իրականացման շնորհիվ: Այդ գաղափարները կրող ուժերը պարտավոր են օր առաջ վերացնել 1998թ. հեղաշրջման հետեւանքները, ստանձնել մեր երկրի ապագայի համար պատասխանատվությունը եւ Հայաստանի Հանրապետությունը վերադարձնել զարգացման բնականոն հուն: «21-րդ դար» Ժողովրդավարական ազգային կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել