Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանական օրինականություն-2 «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին

Ապրիլ 20,2002 00:00

Նոյեմբերյանական օրինականություն-2 «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին Մեծարգո պարոն խմբագիր, երբեք հիվանդագին վերաբերմունք չեմ դրսեւորել իմ հասցեին արված քննադատությանը եւ այս անգամ եւս ցանկանում եմ հանգիստ տրամաբանությամբ վերլուծել «Առավոտի» ս/թ փետրվարի 16-ում հրապարակված «Նոյեմբերյանական օրինականություն» նյութը, որը ստորագրված էր Պուշկին Սերոբյանի կողմից։ Կարծում եմ, կհամաձայնեք, որ ճիշտ կլիներ, եթե խնդրո առարկա նյութի մասին ես տեղեկացվեի ոչ թե մամուլով, այլ նախապես, որը գուցե եւ հեղինակին հնարավորություն տար ավելի ստույգ եւ ճշմարտացի պարզաբանումներ ու մեկնաբանություններ անել։ Հրապարակված նյութում հեղինակ պրն Սերոբյանը ծայրից ծայր այն միտքն է հայտնում, որ Ա. Ամիրաղյանը ոչ թե հաստիքների կրճատման եւ կառուցվածքային փոփոխության պատճառով մի շարք մարդկանց նման զրկվել է աշխատանքից, այլ դարձել է իմ կամայականության զոհը, որովհետեւ ընտրությունների ժամանակ նրա «համակրանքը» Ամիրաղյանի հակառակորդի քաղաքական կողմն է եղել»։ Նախապես ասեմ, որ եթե ես առաջնորդվեի այդ տրամաբանությամբ, ապա կարող էի աշխատանքից ազատել (կամ ազատել տալ, օգտվելով քաղաքապետի հնարավորություններից) ոչ միայն Ա. Ամիրաղյանին, այլ տասնյակ մարդկանց, ովքեր ձայն չեն տվել իմ օգտին։ Կարծեմ հեղինակը պատկերացնում է, թե ինչ կկատարվեր նման դեպքում… պայքար ու թշնամանք քաղաքի բնակչության գրեթե կեսի հետ, սակայն, փառք Աստծո, մենք նման ձեւով չենք մտածում եւ իսկապես նոյեմբերյանական օրինականության պայմաններում հաշտ ու խաղաղ աշխատում ենք նաեւ քաղաքական հակառակորդների հետ։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Ինչ վերաբերում է աշխատանքից ազատելու մասին Ալվարդ Ամիրաղյանին երկու ամիս առաջ տեղյակ պահելուն, ապա պրն Սերոբյանը կարող է ծանոթանալ խմբագրությանը տրամադրած 2000թ. հոկտեմբերի 5-ի թիվ 20 իմ կարգադրությանը։ Հիշեցնենք, որ Ա. Ամիրաղյանը աշխատանքից ազատվել է դեկտեմբերի 8-ին։ Ընդ որում՝ աշխատանքից ազատվել է ոչ միայն նա, այլեւ ընդհանուր քանակով 14 մարդ, որն արվել է համաձայն ավագանու 24.11.1999թ. որոշման։ Ի դեպ. ի գիտություն պրն Սերոբյանի, ասենք նաեւ, որ իր պաշտպանյալ Ա. Ամիրաղյանը ոչ մինչեւ աշխատանքից ազատվելը եւ ոչ էլ դրանից հետո չի փայլել մեծ բանիմացությամբ եւ աշխատանքային կարգապահությամբ։ Նա մի քանի անգամ բացահայտորեն հրաժարվել է կատարել իրեն տրված հանձնարարությունները։ Ա. Ամիրաղյանի կամավոր եւ ինքնիշխան բնավորությունը հայտնի է ոչ միայն քաղաքապետարանում, այլ իր շրջապատում, որի դրսեւորումներից մեկն էլ այն էր, որ 2001թ. 06.09. թիվ 33 կարգադրությամբ աշխատանքում վերականգնվելուց հետո չբարեհաճեց ներկայանալ գործի (հունիսի 6-11-ը), որի պատճառով եւ 11.09.2001թ. թիվ 35 կարգադրությամբ նրան հայտարարվել է նկատողություն, որը սակայն ոչ մի եզրակացության չի հանգեցրել նրան եւ շարունակել է չներկայանալ աշխատանքի, որի պատճառով թիվ 37 կարգադրությամբ արժանացել է խիստ նկատողության։ Այս միջոցառումը եւս ոչ մի ազդեցություն չի գործել պրն Սերոբյանի պաշտպանյալի վրա, եւ նա, շարունակելով աշխատանքի չներկայանալ, ստանում է եւս մեկ նկատողություն՝ վերջին զգուշացումով։ Այս բոլորին, բնականաբար, պետք է հաջորդեր նրան աշխատանքից հեռացնելու կարգադրությունը, որը եւ արվել է 26.09. 2001թ., այսինքն՝ Ա. Ամիրաղյանի աշխատանքի չներկայանալուց 20 օր հետո։ Բերված բոլոր փաստարկները բնավ էլ Ա. Ամիրաղյանի օգտին չեն եւ Ա. Ամիրաղյանին բնավ էլ չի հետաքրքրել աշխատանք ունենալը (նախկինում մինչեւ կրճատումը առաջարկվել է այլ աշխատանք, որից հրաժարվել է), այլ, ինչպես ինքն է հայտարարել բազմիցս, «վՌ տՐՌվՓՌտ վերականգնելը»։ Զարմանալին այն է, թե որն էր Պուշկին Սերոբյանի շարժառիթն ու շահագրգռությունը՝ նոյեմբերյանական իսկական օրինականությունը ծուռ հայելում ներկայացնելու հարցում։ Միաժամանակ հայտնում եմ, որ ես մեկ անգամ չէ, որ ձայների բացարձակ առավելությամբ ընտրվել եմ քաղաքապետ եւ իշխանական աթոռի ճառագայթներից շշկլվելու պատճառ չունեմ։ Դե, այսքանից հետո խմբագրությունն ու ընթերցողը թող լինեն դատավոր։ Ս. ԱՄԻՐԱՂՅԱՆ Նոյեմբերյանի քաղաքապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել