ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ՏՈՆ ԵՆ Հիշում եմ, մի ուրիշ անգամ էլ ընկերներից մեկն էր զանգահարել. Կարեն Սերոբիչը հարցնում էր՝ «Որտե՞ղ էիր, քեզ հնարավոր չի գտնել»։ Չգիտեմ, թե մյուս ծայրում ինչ պատասխանեցին, Կարեն Սերոբիչն ասաց. «Հա, այնտեղ ես եղել ու քեզ չեն տեսե՞լ։ Այդ միայն ես եմ, որ որտեղ լինեմ՝ երեւում եմ»։ Սկիզբը նախորդ համարում: Ի վերջո, այդպես էլ չեմ կարողացել հասկանալ. Կարեն Սերոբիչը երեւում էր, որովհետեւ դա իրեն դու՞ր էր գալիս, թե՞ չցանկանալով էլ, միեւնույն է, երեւալու էր։ Անգլիայի Էլիզաբեթ 2172րդ թագուհին Սոֆի Ռոս172Ջեյսի մասին ասել էր. «Բազմության մեջ նրան չես նկատի», եւ ողջ Անգլիան դա գնահատեց իբրեւ թագուհու կողմից արված հաճոյախոսություն։ Մինչ շարքային մահկանացուների համար գերխնդիր է երեւալն ու հասարակության կողմից գնահատվելը, արքաները գիտեն, որ իրենք են հասարակության «աղը» եւ գնահատողը. նրանք չեն կարեւորում երեւալը։ Դեմիրճյանը կյանքը սկսել էր իբրեւ շարքային մահկանացու ու մոտեցել էր արքայի բարձրության։ Չէ՞ որ եկեղեցու գոյության պայմանը շինությունը չէ, այլ հավատացյալ ժողովուրդը: Հետեւաբար արքա լինելու պայմանն էլ գահը չէ, այլ հասարակության կողմից պետության գլուխ ընկալվելն ու մեծարվելը։ Եթե մարդուն ընդունում են տեսքի համար, իսկ նրա մասին դատում արված գործերով, ապա, Կարեն Սերոբիչի պաշտոնավարության օրոք եղած նվաճումների մասին խոսվել է եւ խոսվում է։ Անդրադառնանք նրան, թե ինչպես էին այդ նվաճումները ստեղծվում: Ինչպե՞ս էր Դեմիրճյանը իշխում։ Կարծում եմ, առաջին յուրահատկությունը՝ հավատարիմ իր սկզբունքին, թե «Կարեւոր չէ՝ ով է ասում, կարեւորն այն է, թե ինչ է ասվում», Դեմիրճյանը լսում էր ցանկացած մեկին՝ ում իմաստ ուներ լսել։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է պատմել. «Գիտության հանդեպ ես առանձնակի հետաքրքրություն ունեի։ Երբ գնացի Կենտկոմ, դարձյալ գիտական աշխատանքներից չէի կտրվել. Հայաստանի արտադրողական ուժերի տեղաբաշխման ու ռեգիոնալ զարգացման փոխկապակցվածության հարցերով էի զբաղված: Այդ մշակումները բավականին ուշադրություն էին գրավել, դրանց հետ կապված նույնիսկ Բելգրադի համալսարան մեկնեցի, այնպես որ խոսակցությունները հասել էին նաեւ Կարեն Սերոբիչին։ Կանչեց իր մոտ։ Առաջին անգամ էի մտնում Դեմիրճյանի աշխատասենյակ. 172 Ջահե՛լ ջան, լսել եմ մեր արտադրական ու ռեգիոնալ զարգացման խնդիրներով ես զբաղվում, ես մի քանի նկատառումներ ունեմ… Իր մոտեցումները ասաց, հետո հարցրեց, թե ինչ եմ մտածում։ Ասացի. 172 Կարեն Սերոբիչ, գիտեք, ես Ձեր որոշ հարցադրումների հետ համաձայն չեմ։ 172 Հա, հա, հա՜… չէ- չեմի, համաձայն չես… Քիչ հետո. 172 Լավ, այդ ի՞նչ ես մտածում, որ համաձայն չես»։ Կարեն Սերոբիչը կարող էր լսել, գնահատել եւ հաշվի առնել: Երկրորդ յուրահատկությունը՝ Կարեն Սերոբիչը հումորով կսաստեր նրան, ում պետք է սաստել։ Ներկայացվող պատմությունը ավելի ուշ՝՝ «Հայէլեկտրոյում» գլխավոր տնօրեն աշխատելու տարիներին է եղել, բայց Կենտկոմի բյուրոյի նիստերի մասին էլ բազմաթիվ նման զվարճապատումներ են շրջում։ «Հայէլեկտրոյում» թռուցկաժողով է, մասնակցում են տնօրենի տեղակալները եւ մի քանի այլ ղեկավար աշխատողներ։ Ընդունված կարգով տրվում է անուն172ազգանունը, մարդը կանգնում է՝ հարցեր կան, պատասխանում է, չկան՝ նստում է։ Կանգնում է վարչա-տնտեսական հարցերի գծով պատասխանատուն։ Հարցեր չկան՝ պետք է նստի։ Դեմիրճյանը միջամտում է. – Դեռ կանգնի, կանգնի, մի՛ նստիր… Շրջվում է դեպի մնացյալը. – Ուրեմն իմ սենյակում մի մուկ է հայտնվել, սիրուն էլ մուկ է։ Աշխատելիս նստած նայում եմ՝ այս անցքից դուրս է գալիս, վազելով մյուս անցքն է գնում։ Այնտեղից դուրս է գալիս՝ դեպի այս անցքն է վազում։ Դիմում է կանգնած պատասխանատուին. 172 Այսինչյան, ես քեզ ե՞րբ եմ դրա մասին պատմել։ 172 Կարեն Սերոբիչ, իսկապես ասել եք, վաղուց եք ասել, հանձնարարել եմ, մկնդեղ պիտի բերվեր, դեռ չեն կարողացել ճարել, կբերենք, կարվի… 172 Այ տղա, որ քո փոխարեն մի կատու ընդունենք գործի, ավելի օգտակար չի՞ լինի»։ Այ, թե ինչ էր վիճակվում թերացողներին: Երրորդ յուրահատկությունը՝ Կարեն Սերոբիչը բարյացակամությամբ էր վերաբերվում մարդկանց ընդհանրապես։ ՊԱԿ172ի նախկին ղեկավարներից մեկն է պատմել, արդեն չեմ հիշում ինչ հոբելյանի մասին. «Հայաստանի ՊԱԿ172ի, թե միութենական ՊԱԿ172ի ինչ172որ հոբելյան է նշվում, հանդիսավոր նիստ է եւ Մոսկվայից կան հյուրեր։ Նախագահությունում նստած են Կարեն Սերոբիչը, Մարիուս Յուզբաշյանը եւ այլք։ Նիստը պետք է բացվի Խորհրդային Միության հիմնով։ Դեռ առաջին քառյակն էլ չհնչած, երաժշտությունը դադարում է։ Եկ եւ համոզիր, որ պատահականություն է։ Ինչեւէ, երկրորդ անգամ են սկսում։ Նորից հնչում է երաժշտությունը՝ քիչ ավելի երկար, բայց նորից ընդհատվում է։ Հասկանալիորեն, ոչ ոք դահլիճում կամ բեմում չգիտի ինչպես արձագանքել։ Պատահականությու՞ն է, իսկ գուցե դիվերսիա՞ է, սաբոտա՞ժ8230 Մանավանդ, հանդիսությանը ՊԱԿ-ում նախապատրաստվել էին երկար։ Անորոշության մեջ դրությունը փրկում է Կարեն Սերոբիչը. – Տեսնո՞ւմ եք, ՊԱԿ172ում էլ հնարավոր չէ սարքավորումների վրա հույս դնել։ Ոչինչ, անցեք առաջ»։ Դեմիրճյանի մարդկային բարեսրտությունն ու բարյացակամությունը հարթում են միջադեպը, ինչը, ցանկության կամ խորհրդային ՊԱԿ172ի ավանդույթներին տուրք տալու դեպքում, ոմանց կարող էր առնվազն կարիերա արժենալ։ Եվ, վերջապես, դեմիրճյանական իշխանակալության ամենից էական յուահատկությունը՝ Կարեն Սերոբիչը, փոքր172ինչ գեղարվեստորեն արտահայտվելու դեպքում՝ «հույսի պատվար» էր: Արդեն բոլորի համար։ Պատմել է Հովհաննես Սերգեյիչը՝ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը. «84, թե 85 թվականի դեպք է։ Տագնապ է ստացվում, որ Մեծամորի ատոմակայանում նախավթարային իրավիճակ է։ Համարյա ամբողջ Կենտկոմը շտապում է Մեծամոր։ Հասնում են ատոմակայան, տեղեկանում իրավիճակին՝ ինչ-որ անսարքություն է առաջացել, պոմպերով ջուրը ռեակտորին չի մղվում: Անորոշության մեջ թեւաթափ կանգնում են։ Մոտալուտ ու անխուսափելի թվացող վթարը կատարյալ անշարժության է մատնում բոլորին։ Իսկ ժամացույցի սլաքները պտտվում են. եթե մի 40 րոպե, կես ժամից անսարքությունը չվերացվի… Ժամանում է Դեմիրճյանը։ Իջնում է մեքենայից, նայում հավաքվածների դժբախտ, հուսահատ ու անշարժ դեմքերին: Ժպտում է ու ասում. – Էս ինչի՞ եք կանգնած։ Ոչինչ չկա՞ անելու։ Ապա արագացրեք։ Դուք՝ այստեղ, նրանք՝ այնտեղ, սկսեք, ժամանակ չի մնում։ Բոլորը շարժման մեջ են դրվում։ Դադարում են րոպեներ հաշվելուց։ Հասկանալով, թե չհասկանալով, դժվար, թե անհնար, բոլորը կատարում են հրահանգներ»։ Իրադրությունը փրկվում է։ Փրկում է Դեմիրճյանի ինքնավստահությունը եւ ներկայությունը։ Այսպես էր իշխում Դեմիրճյանը։ Եթե վերադարձ, ապա այնպիսի… Երեւի 1998172ին էլ Կարեն Սերոբիչը վերադարձավ քաղաքականություն, որովհետեւ հասարակության համար էր «հույսի պատվար»: Իր նոթատետրում Դեմիրճյանը գրել է. «Ես միշտ հենվել եմ ժողովրդի վրա եւ ինձ համար էական էր, որ ինձ ճիշտ հասկանան։ 1988172ին ժողովուրդը չհասկացավ ինձ եւ հեռացավ։ Ես որոշեցի դուրս գալ քաղաքական ասպարեզից։ 98172ին ժողովուրդը ցանկանում էր, որ ես վերադառնամ, եւ վերադարձա»։ Այդ վերադարձի ցանկությունը, խնդրանքը, պահանջը գրեթե վերածվել էր հասարակական ճնշման։ Նախագահական ընտրություններ հայտարարվելուց հետո, մարդիկ՝ ծանոթ, թե անծանոթ, սկսում են գործարան գնալ, տուն գնալ, ոմանք ուղղակի դրսում Դեմիրճյանին մոտենալ եւ համոզել, որ առաջադրվի նախագահության թեկնածու։ «Հայէլեկտրոյի» առաջ բառացիորեն «հերթապահություն» էր սահմանված՝ Դեմիրճյանը երբ մոտենար գործարանին, այնտեղ կանգնած էին մարդիկ եւ նույնն էին կրկնում՝ նախագահ դառնալ։ Ովքեր մուտք ունեին Դեմիրճյանի մոտ, դա ասում էին աշխատասենյակում ու տանը։ Պատմում են, որ վերջին օրը, երբ պետք էր ստորագրահավաքի մատյանները վերցնել, Դեմիրճյանի աշխատասենյակում ներսուդուրս անող մարդկանց ոտնաձայներից փախչել կարելի էր։ Վերջապես Դեմիրճյանը գլխավոր ինժեներին՝ Գարիկ Ղուկասյանին եւ իր տեղակալներից մեկին ասում է. «Լավ, գնացեք մատյանները վերցրեք, կտեսնենք»։ Իհարկե, նա չէր ասի՝ առաջադրվում եմ։ Ստորագրությունները հավաքվում են, ճնշումը գնալով մեծանում է, ի վերջո սահմանված ժամկետի գրեթե ավարտին նախագահության թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են ԿԸՀ։ Դեմիրճյանն առաջադրվում է։ Հաջորդ օրը «Հայէլեկտրոյից» վստահված անձինք ու մյուսները ուղղակի մեկնում են Կինոյի տուն՝ ընտրելու սենյակներ, ուր տեղակայվելու էր Դեմիրճյանի ընտրական շտաբը։ Դուրս են գալիս նույնիսկ աշխատասեղանի վրայի թղթերը չդասավորած, այն հաշվարկով, որ 11722 ժամից կվերադառնան գործարան։ Մինչդեռ վերադառնում են մեկուկես ամիս հետո, երբ ընտրությունների երկրորդ փուլն ավարտվում է եւ ձայնագրվում է Դեմիրճյանի հեռուստաելույթը։ Թե ինչ կատարվեց 98172ին՝ գիտի ողջ Հայաստանը։ Սակայն Կարեն Սերոբիչն իր ելույթում այդ մասին չէ, որ խոսեց, այլ ապագայի եւ խոստացավ մնալ քաղաքականությունում։ 98172ի ընտրարշավի մասին այնքան պատմություններ կան, որ դժվար է նախապատվություն տալ որեւէ մեկին։ Այդուհանդերձ, հիշարժան դրվագներից մեկը. «Ներկա ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանը վրդովված մտնում է շտաբ. – Սա շտաբ չի, սա աշխատանք չի, այսպես ընտրարշավ չեն կազմակերպում, այս ի՞նչ է կատարվում։ Սրանք ամեն ինչ տապալում են։ Վրդովմունքի մեջ չի նկատում, որ ներս է մտել Դեմիրճյանը։ Կարեն Սերոբիչը ժպտալով մոտենում է. 172 Արի, արի… Տանում է մյուս սենյակ. 172 Այ Ստյոպիկ ջան, ի՞նչ է պատահել8230 Ուրիշները թեկնածու չունեն՝ շտաբ ունեն, ես ու դու էլ թեկնածու ունենք՝ շտաբ չունենք»: Ընդհանրապես, պատկերացում կազմելու համար, թե որքա՜ն տարբերություն կար Կարեն Դեմիրճյանի եւ թեկուզ նախընտրական շտաբում նրան շրջապատող մարդկանց միջեւ, կարծում եմ խոսուն մի միջադեպ. «Ընտրարշավն արդեն մեկնարկել է, ուշ գիշեր է, Կարեն Սերոբիչը վերադառնում է Սյունիքից։ Հանդիպումները բազմաթիվ են եղել, հոգնած մտնում է շտաբ։ Չնայած գիշերվա 21723172ն է, բայց շտաբում բավականին շատ մարդ կա։ Դիմում է նրանց. 172 Էս դեռ էստե՞ղ եք։ Ոչ մեկը չի պատասխանում։ Ձեռքերով, դեմքով, մնջախաղով ինչ-որ սեղան են մատնացույց անում։ 172 Ի՞նչ է, ի՞նչ է պատահել… Կիսաձայն շշնջում են՝ ժուչոկ։ Իբր սեղանի անկյունում տեղադրված ժուչոկ են գտել։ Դեմիրճյանը մոտենում է սեղանին, ձեռքը խփում ու բարձրաձայն. – Տո ժուչոկ դնողի էլ, լսողի էլ…» Դեմիրճյանը Հայաստանում ժուչոկից զգուշանա՞ր։ Կամ հեռացած ու եկող իշխանություններից: Այդպես կարող էր վարվել ով ասես, բայց ոչ երբեք Դեմիրճյանը։ 1999 թվականը ինչ172որ տեղ սրբագրեց 98172ի սխալները։ Եվ նույնիսկ պատմում են, որ Լոռիում հանդիպումներից մեկի ժամանակ բազմության միջից հարցրել են. «172 Ընկեր Դեմիրճյան, 98172ին, որ այդքան ձայներ ձեզ տվեցինք, այդ ձայները ի՞նչ եղան, որ հիմա նորից ձայն տանք։ Կարեն Սերոբիչը պատասխանում է. 172 Ձայները ճանապարհին կորան։ Հիմա էլ այս մարդը գտել172բերել է։ Ցույց է տալիս Վազգեն Սարգսյանին»: Խիստ սուբյեկտիվ մոտեցում է, բայց 99-ի մասին ոչինչ գրել չեմ ցանկանում: Նախ որովհետեւ այդ «Վազգեն Սարգսյան եւ Կարեն Դեմիրճյան» բառակապակցության «եւ»-ը ինձ հանդուրժելի չէր թվում ո՛չ 99-ին, ո՛չ այսօր: «Եվ»-ը համադասական շաղկապ է8230 Եվ հետո 99-ին ԴԵմիրճյանը միայն փայլատակեց ու անցավ ինչպես ասուպ: Մնաց Հայաստանը, հայաստանցիների սերը ԴԵմիրճյանի հանդեպ8230 Ոմանց այն սարսափեցնում է՝ թվալով իշխանության տանող անձեռակերտ պատվանդան: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ