Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏԵՑԻՆ

Ապրիլ 18,2002 00:00

ԱԶԱՏԵՑԻՆ «Աշխատանքից ազատվելու» է թանգարանը» (18.02.2002թ.) հրապարակումից հետո բուժվերականգնողական կենտրոնի սոցիալական աշխատող Սեդա Հարությունյանին («Ոգեղեն ուժ». Վարուժան Կարապետյանի անվան թանգարանի հիմնադիր) ազատեցին աշխատանքից։ Հայրենական պատերազմի, աշխատանքի, Զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ Հ. Հովհաննիսյանը ապրիլի 15-ին այդ կապակցությամբ դիմել է ՀՀ վարչապետին։ «Մեզ քաջ հայտնի է Ս. Հարությունյանի հայրենանվեր, ծավալուն աշխատանքը, որին նա անմնացորդ տվել է իր ուժերը։ Խնդրում եմ Ձեր միջամտությունը Ս. Հարությունյանին վերականգնելու իր աշխատանքում»,- գրված է վարչապետին ուղղված դիմումում։ Ի դեպ, վարչապետին են դիմել նաեւ 30-ից ավելի հաշմանդամ ազատամարտիկներ, որոնք ակնարկել են, որ թույլ չեն տա «խժռել» նվիրյալին: «Սոցկենտրոն-թանգարանում Ս. Հարությունյանը անձնական նախաձեռնությամբ յուրովի էր ամոքում մեր եւ հայրենիքի վերքերը: Պետք է հարգել աստվածայինը՝ անշահախնդիր բարիությունը եւ հզոր նախաձեռնությունը»: Ազատամարտիկները պահանջում են Ս. Հարությունյանին վերականգնել բուժվերականգնողական կենտրոնում իր աշխատանքին եւ պետական մոտեցում ցուցաբերել հանրապետությունում հաշմանդամների հիմնախնդիրների լուծման ճանապարհին նոր խոսք հանդիսացող թանգարանը պահպանելու համար: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել