Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՄԱՆՎԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ

Ապրիլ 17,2002 00:00

ՆՄԱՆՎԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ Երեկ Երեւանի Նոր Նորք համայնքի թիվ 139 անգլերեն թեքումով միջնակարգ դպրոցը անվանակոչվեց Կարեն Դեմիրճյանի անվամբ: Անվանատախտակը բացելու պատիվը վերապահվել էր տիկին Ռիմա Դեմիրճյանին եւ Երեւանի քաղաքապետին: Դպրոցի բակում տեղադրված կիսանդրին առաջարկվեց բացել Ֆադեյ Տաճատիչին եւ Ստեփան Դեմիրճյանին: Ի դեպ, արարողությունը վարող ուսուցչուհին, թե աշակերտուհին այնքան հուզված էր, որ Ֆադեյ Տաճատիչին ներկայացրեց «Ազգային ժողովի ակադեմիայի նախագահ»: Ներկա գտնվողները էլ ավելի մեծ դժվարությամբ կարողացան ծիծաղը ժպիտով թաքցնել, երբ օրվա խորհուրդը հավերժացնելու համար բարձրախոսով խնդրվեց մոտենալ «ծառերի համար փոսերին»՝ շիվեր տնկելու: Ի դեպ ներկաների թվում երեխաները վերածվել էին բացարձակ փոքրամասնության: Դպրոցի բակը, հարող փողոցը, շրջակայքը զբաղեցրել էին ծնողները, նաեւ տատիկներն ու պապիկները: Գուցե եւ ոչ պատահաբար՝ անվանակոչման արժեքը մեծահասակներն են գիտակցում: Երեւանի քաղաքապետը՝ Ռոբերտ Նազարյանը իր խոսքում անվիճելի միտք ասաց՝ «Կարեն Սերոբիչին փառքն ուղեկցել է ե՛ւ իր կենդանության օրոք, ե՛ւ հետմահու»: Հետեւաբար անվանակոչմամբ՝ Կարեն Սերոբիչի անունը չէ, որ հավերժացվում է, այլ դպրոցն է ձեռքբերում ունենում՝ նրա սաները այսուհետեւ անուն եւ գործ ունեն ընդօրինակելու: Վերջապես այս երկրում էլ կլինեն երեխաներ, ում Առաջին ու Վերջին զանգին կսովորեցնեն ու կպատգամեն նմանվել պետական գործչի: Գուցե ինչ-որ տեղ էլ հայերը դարեր շարունակ պետականություն չեն ունեցել, որովհետեւ սերունդ չեն դաստիարակել պետական գործչի օրինակով: Մինչդեռ հազարամյակների մեր պատմության մեջ եղել են արժանավոր պետական գործիչներ, եւ թող Կարեն Դեմիրճյանի անվամբ դպրոց անվանակոչելը նաեւ մյուս մեծություններին հիշելու եւ իբրեւ օրինակ մեծարելու ավանդույթ ստեղծի: Լ. Պ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել