Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

P.S. ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

Ապրիլ 13,2002 00:00

P.S. ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է Իհարկե, ասվածը Տեր-Պետրոսյանի վերադարձի մասին, կատակ է: Եվ կատակելու ցանկությունն էլ ծնվեց նախագահական պալատից հնչած հիշեցումից, թե ինչպես 1992-ին փակվեց «Հայլուրը»: Այն ժամանակ հաղորդվել էր, թե Տեր-Պետրոսյանը 1991-ի պուտչի սցենարով կալանված է Սեւանում, եւ «Հայլուրը» փակվեց, երեւի թե, ոմանց ապահովագրելու համար սրտի կաթվածի հասցնող նման բոթերից: Կասկածից վեր է. ներկա իշխանությունների համար էլ նույն հետեւանքն էր ունենալու Տեր-Պետրոսյանի վերադարձի մասին տեղեկատվությունը: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանին, ինչպես իր հետ շփվող անձանցից մեկն է ասում. «Նա զահլա չունի տանից դուրս գալու, ուր մնաց քաղաքականություն վերադառնա»: Այնպես որ, հանգի՛ստ պարոնայք, հանգի՛ստ, Տեր-Պետրոսյանը չի վերադառնում: Բայց Տեր-Պետրոսյան ազգանունը հոլովելուց առաջ, խորհեք, որ նրա վերադարձը քննարկման առարկա է դարձել Քոչարյանի ապաշնորհ իշխանակալության արդյունքում: Իսկ ամենաէականը՝ ցանկության դեպքում նույնիսկ լրագրողը կողմնակի հայացքով քանի՜-քանի՜ ոլորտ կարող է նշել, որոնց կարգավորումը, Քոչարյանի ավերիչ պաշտոնավարությունից հետո, կարող է նախագահության հավակնելու պլատֆորմ դառնալ: Դա դեռ Տեր-Պետրոսյանի լռության պայմաններում: Իսկ երբ նա խոսի… Այնպես որ վերջ տվեք ճամարտակություններին, թե Տեր-Պետրոսյանը, (չլինի՞ քոչարյանական մամուլից երկնչելով) չի համարձակվում անձամբ ասպարեզ իջնել եւ դրածոների վրա է հենվում: Եթե Տեր-Պետրոսյանը ցանկանա գործել կամ խոսել, դա կանի անձամբ: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել