Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագ տեսուչի օբյեկտը

Ապրիլ 13,2002 00:00

Ավագ տեսուչի օբյեկտը Աշտարակ տանող ճանապարհին աչքի են ընկնում բավական թվով նորակառույց տներ, համալիրներ, այլ օբյեկտներ, որոնց տերերը, ակնհայտորեն, նրանց թվին են պատկանում, ովքեր տառապում են գիգանտոմանիայով։ Ինչպես հայտնի է, որեւէ նորմալ երկրում տուն չեն կառուցում ճամփեզրին՝ սլացող ավտոմեքենաների աղմուկի ներքո եւ գեղեցիկ տեսադաշտից զուրկ տարածքում։ Իսկ հայ երբեմնի եւ ներկայիս պաշտոնյաներն ու նաեւ գործարարները տուն կամ օբյեկտ կառուցելիս առաջնորդվում են «ո՞վ է հարեւանդ» կարգախոսով։ Պատշգամբի դուռը բացելիս պարտադիր պետք է քթով դիպչեն հարեւանի քթին… Գեղարվեստական ճաշակից զուրկ լինելու մասին խոսելը ոչ միայն անիմաստ է, այլեւ անօգուտ։ Աշտարակի ճանապարհի մայթեզրին է գտնվում այս կիսակառույց ռեստորանը, որը, մեր ճշտումներով, պատկանում է ՕՎԻՐ-ի ավագ տեսուչ Արմեն Ավետիսյանին։ Վերջինս Աշտարակի ԲԽՍՍ-ի նախկին պետն էր, որը Վ. Սիրադեղյանի հրամանով այդ կառույցի լուծարումից հետո նշանակվեց Աշտարակի ՆԳ քրեական բաժնի պետ։ Առժամանակ գործազուրկ մնալուց հետո Ա. Ավետիսյանը աշխատանքի անցավ եւ այժմ էլ աշխատում է ՕՎԻՐ-ում։ Նշենք, որ մոտակայքում եղած հատուկենտ մարդկանցից մեզ մեծ դժվարությամբ հաջողվեց պարզել, թե ումն է օբյեկտը։ Ակնհայտորեն, ի սկզբանե գիտեին, սակայն վախը թույլ չտվեց իմացածն ու ներքին բողոքն արտահայտել՝ թե ինչպես է Ա. Ավետիսյանին հաջողվել ու հաջողվում նման օբյեկտ կառուցել պետական սուղ միջոցներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել