Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՀԱՆՐԱՔՎԵ

Ապրիլ 12,2002 00:00

ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՀԱՆՐԱՔՎԵ Մարտի 1-ից ապրիլի 4-ը «Գազետա ԷսԷնԳե»-ն նախաձեռնել եւ անցկացնում էր ինտերնետային հանրաքվե՝ ետխորհրդային տարածքում, այսպես կոչված, չճանաչված, բայց դե ֆակտո գոյություն ունեցող կազմավորումների հետագա ճակատագրի առնչությամբ հասարակության դիրքորոշումը հստակեցնելու համար, ինչն էլեկտրոնային այդ թերթի կարծիքով՝ պետք է էթնիկ հակամարտությունների լուծման եւ այդ երկրների հետագա ճակատագիրը որոշելու համատեքսում կարեւոր համարվի: «Գազետա ԷսԷնԳե»-ի ինտերնետային հանրաքվեում առաջադրված հարցերը վերաբերում են Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի եւ Հարավային Օսիայի կարգավիճակին: Այդ առնչությամբ հարցադրումն ու ինտերնետային հանրաքվեի արդյունքներն այսպիսին են. Լեռնային Ղարաբաղը պետք է լինի՝ անկախ – 42.46 տոկոս, Ադրբեջանի կազմում – 42.52 տոկոս, Ռուսաստանի կազմում – 15.02 տոկոս: Քվեարկել է 436056 մարդ: Իհարկե, անհասկանալի է, թե որտեղի՞ց է ծնվել ԼՂ-ն Ռուսաստանի կազմում ներառելու վերաբերյալ հարցադրումը: Ինչեւէ: Մյուս եւ վերը հիշատակված չճանաչված, բայց ինքնահռչակ պետությունների վերաբերյալ ստացված արդյունքն այսպիսին է. Աբխազիան պետք է լինի՝ անկախ – 33.96 տոկոս, Վրաստանի կազմում – 39.53 տոկոս եւ ՌԴ կազմում – 26.51 տոկոս: Մերձդնեստրը՝ անկախ – 36.57 տոկոս, Մոլդովայի կազմում – 38.99 տոկոս, ՌԴ կազմում – 24.44 տոկոս: Հարավային Օսիան՝ անկախ – 30.07 տոկոս, Վրաստանի կազմում- 41.13 տոկոս, ՌԴ կազմում – 28.8 տոկոս: Ինչպես նկատում եք, քվեարկության մասնակիցների ակնհայտ մեծամասնությունը, որ, ըստ ամենայնի, ռուսներ են, այնուամենայնիվ, մեղմ ասած, չի խրախուսում այսօր գոյություն ունեցող եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունները: Այդպիսին է նաեւ միջազգային հանրության տեսակետը: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել