Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 11,2002 00:00

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2002թ. ապրիլի 5-ին Ազատության հրապարակում կայացած միասնական հանրահավաքի պահանջները. 1. Անհապաղ վերականգնել «Ա1+»-ի հեռարձակումը 37-րդ հաճախականության կապուղիով։ 2. Չեղյալ համարել հեռուստատեսության եւ ռադիոյի հաճախականությունների մրցույթները, սահմանել մրցույթների անցկացման արդարացի կարգ, որի հիման վրա անցկացնել նոր մրցույթ։ 3. Լուծարել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, որը դրսեւորեց իր բացահայտ կողմնակալությունը եւ հեղինակազրկվել է հասարակության աչքում։ 4. Շրջանառությունից հանել «ԶԼՄ-ների մասին» օրենքի նախագիծը, որպես լրատվամիջոցների վրա իշխանության կողմից հսկողություն սահմանելու միջոցի, դադարեցնել ճնշումները ազատ մամուլի եւ նրա ներկայացուցիչների վրա։ 5. Չեղյալ համարել քաղաքական ուժերին դահլիճների տրամադրումն արգելող մշակույթի, կրթության եւ գիտության նախարարությունների, Ազգային ակադեմիայի հակասահմանադրական ՀՀ միջազգային պարտավորություններին հակասող ենթաօրենսդրական ակտերը։ 6. Հանրային հեռուստատեսության ծրագրերում, ազատ ամբիոնի կարգավիճակով, անհապաղ նախատեսել քաղաքական բանավեճերի հաղորդումներ, Հ1 ծրագրով անաչառ լուսաբանելու քաղաքական ու հասարակական հնչեղություն ունեցող հանրային միջոցառումները։ Ներկայացված պահանջների 5 (հինգ) օրվա ընթացքում չկատարվելու դեպքում բողոքի ակցիաները շարունակելու ենք ավելի մեծ թափով՝ ընդհուպ մինչեւ քաղաքացիական անհնազանդության դիմելը։ Շ. ՔՈՉԱՐՅԱՆ, ԱԺԿ Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ, ԱԺՄ Ա. ՍԱԴՈՅԱՆ, ԱԺԴ Ա. ԱՂԱՄԱԼՅԱՆ, «ԳիԱրՔՄի» Ա. ՍԱՐԳՍՅԱՆ, ՀԴԿ Ս. ԴԵՄԻՐՃՅԱՆ, ՀԺԿ Վ. ԴԱՐԲԻՆՅԱՆ, ՀԿԿ Ի. ԹՈՎՄԱՍՅԱՆ, ՀԿՄ Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՍԻՄ Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ «Հայաստանի Սոցիալ- դեմոկրատական կուսակցություն» Ա. ԲԱԶԵՅԱՆ «Հանրապետություն» կուսակցություն Գ. ՄԱՐԳԱՐՅԱՆ «Հայրենիք եւ պատիվ» միություն Զ. ՀԱԿՈԲՅԱՆ «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն» Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ «Սոցիալիստական ուժերի միություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել