Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ՝ ԵՐԳՉԱԽՄԲՈՒՄ

Ապրիլ 10,2002 00:00

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ՝ ԵՐԳՉԱԽՄԲՈՒՄ «Առավոտն» արդեն անդրադարձել է ՀՀ պետական ակադեմիական երգչախմբի ներսում առկա խմորումներին եւ երգիչների այն պնդմանը, թե մաեստրո Չեքիջյանը յուրացրել է հովանավորչական գումարները։ Երգչախմբի առաջատար երգիչները գտնում են, որ հենց «Առավոտի» հրապարակումից հետո է Հովհ. Չեքիջյանը որոշել «հակահարված տալ» իրենց՝ այն դժգոհության համար, որ համարձակվել են կասկածել մաեստրոյի պրոֆեսիոնալիզմին։ Խմբագրությանը դիմած երգիչների կարծիքով՝ «աշխարհի ոչ մի երգչախմբի պրոֆեսիոնալ ղեկավար կամ դիրիժոր ոչ մի դեպքում բեմ չէր հանի իր երգչախումբը, եթե այն գտնվեր ծանր բարոյահոգեբանական վիճակում»։ Մինչդեռ, բազմաթիվ դափնիներ ունեցող Հովհ. Չեքիջյանը այդ կերպ վարվեց մարտի 28-ին։ Ըստ երգիչների, ներկայումս սկսվել է ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Հովհ. Չեքիջյանի, նրա անփոխարինելիության եւ պրոֆեսիոնալիզմի։ Հովհ. Չեքիջյանից երեկ տեղեկացանք, որ արդեն հավաքվել է 90 ստորագրություն, իսկ կոլեկտիվի մի կեսը պատրաստում է համապատասխան նամակ, ի հակակշիռ կոլեկտիվի ըմբոստ հատվածի տպագրած նամակի։ Ի դեպ, Չեքիջյանի «մեքենայությունների» դեմ բողոքող երգիչների խումբը պնդում է, որ այդ ստորագրությունները հավաքվում են շանտաժով։ Ըստ նրանց. «Ստորագրում են վախից, ստորագրում են հիմնականում ուսանողները, էլեկտրիկները, պարետը, հավաքարարները, պահակը եւ նրանք, ում համար աշխատանքը ակադեմիական երգչախմբում ընդամենը հոբբի է»։ Առավել մանրամասն կտեղեկացնենք «Առավոտի» առաջիկա համարներից մեկում։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել