Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԳԱԶԸ»

Ապրիլ 10,2002 00:00

«ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԳԱԶԸ» Եթե հիշում եք, գազամատակարարումը ՀՀ դադարեցվեց 90-ականներին։ Այնուհետեւ բնական գազի հոսքը ինչպես Հայաստան, այնպես էլ Սիսիանի տարածաշրջանում վերսկսվեց 1998-ին։ Սիսիանում եւ տարածաշրջանի Գորհայք, Սառնակունք, Ծղուկ, Շաղաթ, Բալաք եւ Բռնակոթ գյուղերում գազիֆիկացվեցին 1377 առանձնատներ, որից 695-ը Սիսիան քաղաքում, իսկ 682-ը՝ տարածաշրջանի վերոհիշյալ 6 գյուղական համայնքներում։ Այսօր տարածաշրջան է մտնում շուրջ 4000 խմ հեղուկ գազ, որից 500-ը սպառվում է գնդում, մնացած 3500-ը ազգաբնակչությանն է բաժին ընկնում։ Սյունիքի գազի ծառայության Սիսիանի տեղամասի տնօրեն Հարութ Խաչատրյանի խոսքերով, դժվարություններ կան ստորգետնյա գազատարի վերանորոգման հետ կապված։ Ըստ տնօրենի, գազատարի ներքին ցանցի շահագործման ժամկետ է սահմանված 35 տարի, իսկ Սիսիանի ստորգետնյա գազատարները արդեն 30 տարվա վաղեմություն ունեն, խողովակների մաշվածության պատճառով հաճախակի են դարձել գազատարի վթարները։ Բնակչությունը, սահմանված կարգի համաձայն, օգտագործած գազի դիմաց մինչեւ 2002-ի հունվարը վճարումները կատարում էր յուրաքանչյուր ամսվա համար մինչեւ հաջորդ ամսվա 15-ը, սակայն այս տարվանից սկսած, վճարումները պետք է կատարվեն տվյալ ամսվա 25-ին։ Տնօրենի խոսքերով, բարձրահարկ շենքերի գազիֆիկացումը հնարավոր կլինի միայն բնակելի շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունից հետո։ Հարութ Խաչատրյանը հավաստեց, որ գազիֆիկացման կարեւոր նախապայմաններից է նաեւ շենքի բնակիչների 60-70%-ի վճարունակ լինելը։ Նշված պայմանների բավարարման դեպքում առաջիկայում կգազիֆիկացվեն Սիսիանի Զորավար Անդրանիկ հասցեում գտնվող 3 բարձրահարկ շենքեր։ ԱՐՏՈՒՇ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել