Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՄՐՑՈՒՅԹ»՝ ԸՍՏ ԱՄԱԼՅԱՆԻ

Ապրիլ 10,2002 00:00

«ՄՐՑՈՒՅԹ»՝ ԸՍՏ ԱՄԱԼՅԱՆԻ Զուգահեռ ներկայացնենք «Ա1+»-ի եւ «Շարմի» ծրագրի չափորոշիչները, որոնք համեմատելով, հանձնաժողովը կայացրել է իր որոշումը: 1. Սեփական արտադրության հաղորդումների ծավալը. «Շարմ» – 2002-ին՝ 35%, 2004- ին՝ 40%: «Ա1+» – ներկայացրել է եթեր հեռարձակվող սեփական հաղորդումների ցանկը` «ԱՅԲ-ՖԵ», «ԱՅԲ-ՖԵ+», «ԱՅԲ-ՖԵ բիզնես», «Ա1+մամուլ», «ԱՅԲ-ՖԵ տեղեկատու» «ԱՅԲ-ՖԵ մշակույթ», «Ա1+ֆուտբոլ», «Ֆուտբոլ+ֆուտբոլ», «Ջազ թայմ», «Կիրակի», «Հետգրություն», «Գլխավոր թեմա», «Մեջբերում», «Սաբոտաժ», «Արտ պրոմո», «Ներկայացնում է Երեւան Ստուդիան»: Ունենալով 24-ժամյա եթեր՝ ապահովում ենք սեփական հաղորդումների համար պահանջվող ծավալը: «Ա1+»-ի եթերը շուրջօրյա է եւ 2002-ին տոկոսային առումով անհամեմատ գերազանցում է «Շարմի» ներկայացրած 18 ժամի 35%-ը: 2. Հայրենական արտադրության հաղորդումների ծավալը. «Շարմ» – 2002 թ.՝ 50%, 2003 թ.՝ 60%, 2004-ին՝ 70%: «Ա1+» – որեւէ թիվ չի նշել, քանի որ մրցութային պայմաններում այդ դրույթը հստակ ձեւակերպված չէ: 3. Տեխնիկական հնարավորությունները. «Շարմ» – Մեկ գծային (Betacam SP) եւ երեք ոչ գծային (Matrox Digi Sute LE) նկարահանող տեխնիկա եւ գրաֆիկական կայաններ: Նախատեսված է ձեռք բերել 850.000 ԱՄՆ դոլար արժողության հեռուստատեսային տեխնիկա: «Ա1+» – տեխնիկական բազան թույլ է տալիս ապահովել ուղիղ եթերներ, հեռուստակամուրջներ, ապահովում է 24-ժամյա եթեր: «Ա1+»-ը պլանավորում է կայանի վերազինում եւ ամբողջական թվայնացում: «Ա1+»-ը նաեւ ներկայացրել է 47 կետից բաղկացած առկա տեխնիկայի ցանկը: 4. Ֆինանսական հնարավորություններ. «Շարմ» – Գովազդ, կոմերցիոն ծրագրերի իրականացում, շոու-բիզնես, ձայնագրման ստուդիայի ստեղծում, տեսահոլովակների արտադրություն եւ վարձակալությամբ տրամադրում: «Ա1+» – Գովազդ, կոմերցիոն եթերաժամի տրամադրում, հովանավորություն, սեփական արտադրանքի վաճառք, հիմնադիրների ներդրում, թարգմանչական ստուդիայի ստեղծում, որի նպատակն է գեղարվեստական, վավերագրական, ուսումնադաստիարակչական մանկական օտարալեզու ֆիլմերի թարգմանությունն ու տարածումը: «Շարմը» խոստացել է 1մլն 850 հազ. ԱՄՆ դոլարի ներդրում, սակայն մրցույթի վերաբերյալ հայտարարության մեջ ներդրումների պահանջ չկա: Ավելացնենք նաեւ՝ գործող օրենքը թույլ է տալիս միայն հիմնադիրների կողմից ներդրումներ կատարել եւ ոչ թե առանց փաստաթղթերի խոստումներ ներկայացնել: 5. Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածություն. «Շարմ» – գործունեության երեք-չորս ամիսների ընթացքում կիրականացվի աշխատակիցների մասնագիտական վերապատրաստում: Մինչեւ փորձնական եթերի ավարտը աշխատակազմի մեջ կընդգրկվի 85-90 աշխատող: «Ա1+» – «Ա1+»-ի լրագրողների մեծ մասը որակավորում են ստացել «Ա1+»-ի հեռուստաաշխատողների համար բարձրագույն կուրսերում: Նրանք նաեւ պարբերաբար վերապատրաստվում են տարբեր երկրներում, նրանց պատրաստած ֆիլմերը եւ տեսանյութերը ժամանակ առ ժամանակ կարելի է տեսնել ամերիկյան CNN-ի, ռուսական PTP-ի, ադրբեջանական ANS-ի, վրացական «Ռուսթավի 2»- ի եթերում: 6. Ծրագրային քաղաքականություն. «Շարմ» – Լրատվական, հասարակական եւ քաղաքական, մշակութային, երաժշտական, մանկական եւ երիտասարդական, զվարճալի, մարզական: «Ա1+» – Որդեգրել է ինֆորմացիոն քաղաքականությունը: Հեռուստացանցի հիմքում ընկած են ինֆորմացիոն պարբերական թողարկումները: «Ա1+»-ը նշել է արդեն գործող միջազգային, հասարակական8211վերլուծական, քաղաքական, երաժշտական, մշակութային, մարզական մի շարք սեփական հաղորդումների ցանկ: Նշվել է նաեւ, որ բոլոր հաղորդումները զարգացման փուլում են, ծրագրվում է նոր հաղորդաշարերի արտադրություն: 7. Օրական եթերաժամը. «Շարմ» – 18 ժամ, մեկ տարի հեռարձակվելուց հետո 24 ժամ: «Ա1+» – 1997 թվից – 24 ժամ: 8. Լրատվական հաղորդումների ծավալը. «Շարմ» – 15 % 18 ժամի համար: «Ա1+» – ապահովում է 17% 24-ժամյա հեռարձակման ընթացքում: 9. Գիտակրթական, մշակութային հաղորդումների ծավալը. «Շարմ» – Ըստ մրցույթի պայմանի: «Ա1+» – Եթեր է հեռարձակում դաստիարակչական, գիտակրթական եւ մշակութային հաղորդումներ: Բոլոր ֆիլմերը ձեռք են բերվում ոլորտում հայտնի ընկերություններից: Օրենքով պարտադրվող ծավալը լիովին բավարարում է: «Ա1+» – իր ծրագրում նաեւ ներկայացրել է. ա. Տելետեքստ-«Ա1+» տարածաշրջանում միակ կայանն է, որն ունի ինտերակտիվ տելետեքստ: բ. Ինտերնետային էջ- www. a1plus.am – մեկ ամսվա ընթացքում հասցրել է ընդգրկվել Հայաստանի ինտերնետային էջերի լավագույն տասնյակում: գ. Համասփյուռ-Հայաստանի ամբողջ տարածքում գործող 10 անկախ հետուստաընկերությունների ցանց, լրատվության փոխանակում, մարզային կայաններին լիցենզավորված ֆիլմերի տրամադրում: 6 տարվա ընթացքում, օրենքի բոլոր պահանջները բավարարող եւ գերազանցող, շուրջօրյա եթեր ապահովող «Ա1+»-ի իրական ծրագիրը «Շարմի» թղթի վրա ներկայացված ծրագրի համեմատ արժանացավ հանձնաժողովի «թույլիկ» գնահատականին եւ զրկվեց եթերից: www.a1plus.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել