Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՎԵՐՆԵՐ՝ ՀՈԲԵԼՅԱՐԻՑ

Ապրիլ 09,2002 00:00

ՆՎԵՐՆԵՐ՝ ՀՈԲԵԼՅԱՐԻՑ Սովորաբար հոբելյարի՛ն են նվերներ տալիս։ Այդպես չի լինում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ։ Այս անգամ էլ կոլեկտիվը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ, ինքն էր նվեր պատրաստել իր հանդիսատեսի համար։ Իսկ հանդիսատեսը եկել էր շնորհավորելու Կամերայինին՝ ծննդյան 5-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ա. Վիվալդի, Բ. Բրիտեն, Մոցարտ, Հենդել, Վարդան Աճեմյան, Ստեփան Շաքարյան, Ալեքսանդր Աճեմյան, Ռուբեն Ալթունյան, Էդվարդ Աբրահամյան, Շարլ Գունո՝ ահա այն բազմերանգ ծրագիրը, որը Կամերայինը նվիրեց իր հյուրերին։ Հոբելյանական համերգին ճառեր չեղան. ամեն ինչ երաժշտությունն էր ասում։ Միայն ի պաշտոնե կոլեկտիվին եւ նրա ղեկավարին շնորհավորեց ՀՀ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ռոլանդ Շառոյանը։ ՀՊԿՆ-ն ինչպես հաճախ է լինում, նաեւ անակնկալ էր պատրաստել՝ Ռուբեն Ալթունյանի «Անտունի»-ի պրեմիերան՝ քամանչայի եւ լարայինների համար՝ պատվիրված հենց նվագախմբի կողմից։ Հոբելյարի ամենաշքեղ նվերն իր հյուրերին երեք սոպրանոների՝ Արաքս Դավթյանի, Գայանե Գրիգորյանի եւ Նունե Բադալյանի միաժամանակ բեմելն էր, որն էլ տոնական համերգի ամենատոնական եւ վերջին ակորդն էր։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել