Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թ հԿճԼ – ծԸ ճժՁյՀժ ծԿճԼ

Ապրիլ 06,2002 00:00

Թ հԿճԼ – ծԸ ճժՁյՀժ ծԿճԼ Չորս օր շարունակ Սոչիում հավաքված՝ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային անվտանգության ղեկավարները խորհրդակցում էին տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ։ Հանդիպման կարեւորությունն ընդգծվեց նրանով, որ 4-րդ օրը՝ մարտի 30-ին, նրանց միացավ նաեւ նախագահ Պուտինը, որը եկել էր Իրկուտսկի մարզից, ուր ընտանիքի հետ դահուկ էր քշում։ (Հետաքրքիր է, կարո՞ղ է Ռուսաստանում էլ որոշ ժամանակ անց մի հրամանագիր ի հայտ գա, որով Պուտինն ինքն իրեն անվանական դահուկներ շնորհի ազգանվեր աշխատանքի համար։ Աբսուրդ է թվում։ Իսկ «տիկնիկային» Հայաստանում նման բան հնարավոր է եւ, ընդհանրապես, հնարավոր է ամեն ինչ)։ Ակնհայտ է, որ Սոչիում Ռուսաստանը փորձեց շեղել ԱՄՆ-ի կովկասյան վեկտորը, եւ չի կարելի ասել, որ փորձն անհաջող էր։ Քննարկվեցին Ղարաբաղի, Աբխազիայի, Պանկիսի կիրճի խնդիրները, ստորագրվեցին անդրկովկասյան անվտանգությանը վերաբերող մի շարք փաստաթղթեր։ Կարելի է ասել, որ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրին զուգահեռ՝ ձեւավորվեց մի նոր՝ անդրկովկասյան անվտանգության քառակողմ դաշինք։ Կարող ենք ենթադրել, որ Սոչիի հանդիպումը հիմք հանդիսացավ 3 օր հետո կայացած վրաց-աբխազական համաձայնության համար, ըստ որի, երկու կողմերն էլ պարտավորվում են իրենց զինված կազմավորումները դուրս բերել Կոդորի կիրճից։ Նրանք կփոխարինվեն Ռուսաստանի եւ ՄԱԿ-ի խաղաղարար ուժերով։ Մյուս կողմից՝ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռուշայլոն նշեց, որ բոլոր հարցերի շուրջ չէ, որ կողմերը համաձայնության եկան։ Դա նշանակում է, որ կային խնդիրներ, որոնց առնչությամբ հարավկովկասյան երկրները պնդում էին իրենց տեսակետը՝ փորձելով հավատարիմ մնալ մեծն ԱՄՆ-ին։ Չնայած դրան՝ ոչ ոք չհանդգնեց հրաժարվել Ռուսաստանի կողմից առաջարկվող ֆորմատից։ Ռուս-ամերիկյան մրցակցության մի այլ եւ կարեւոր խաղադաշտ էր նաեւ Ուկրաինայում կայացած պառլամենտական ընտրությունները։ Երկու տերություններն էլ ակտիվորեն աշխատում էին ուկրաինական պառլամենտում՝ որոշիչ փաթեթի համար։ Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպանը ուղղակիորեն հայտարարեց, որ ԱՄՆ-ը կճանաչի ընտրությունների արդյունքները միայն այն դեպքում, եթե նրանք համընկնեն սոցիոլոգիական հարցումների հետ (որոնք ազգայնական պրոամերիկյան ուժերի օգտին էին)։ Արդյունքում՝ կուսակցական ցուցակներով առաջին տեղը զբաղեցրեց ազգայնական Յուսչենկոյի դաշինքը, բայց գումարային առումով խորհրդարանում կգերիշխեն ռուսամետ ուժերը։ Պարզվում է՝ ԱՄՆ-ի հզորությունն էլ սահմաններ ունի, եւ տվյալ դեպքում՝ առաջնային է դարավոր արմատներ ունեցող Ռուսաստանի ազդեցությունը։ ԱՄՆ-ը մնում է, իհարկե, ամենաազդեցիկ պետությունը, բայց նրա վերջերս որդեգրած ուղղահայաց արտաքին քաղաքականությունը միշտ չէ, որ արդյունավետ է։ Մերձավոր Արեւելքում էլ ԱՄՆ-ը ջանք չխնայեց, որպեսզի կասեցնի արաբա-իսրայելական պատերազմը, ինչը հող կնախապատրաստեր Իրաքի վրա պլանավորվող հարձակման համար։ Ի հակառակ դրան, պատերազմը վերջին օրերին լայնածավալ բնույթ ընդունեց, զարգանալով «Մի կաթիլ մեղրի» սցենարով։ ԱՄՆ-ը պահանջում է Իսրայելից ընդունել ՄԱԿ-ի բանաձեւը եւ դադարեցնել ռազմական գործողությունները։ Սակայն պարզ չէ, թե ինչո՞ւ, եթե ԱՄՆ-ը իրավունք ունի հողին հավասարեցնել թալիբներին՝ սեպտեմբերի 11-ի ողբերգության համար, Իսրայելն իրավունք չունի՞ պատասխանել արաբների ահաբեկչական ակտերին, որոնց զոհերի գումարային թիվը չի զիջում սեպտեմբերյան ահաբեկչության զոհերի թվին։ Կրկնակի ստանդարտներ են։ Ինչպես շատ հարցերում։ Օրինակ՝ ինչո՞ւ HTB եւ TB-6 ալիքների փակումը ԱՄՆ-ի կողմից դիտվում էր որպես խոսքի ազատության խախտում, իսկ հայկական միակ ընդդիմադիր «Ա1+»-ի փակման դեպքում ԱՄՆ-ի դեսպանությունը միայն գոհունակություն հայտնեց Քոչարյանի կեղծ ափսոսանքի հայտարարության առիթով։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել